ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼԻՆԵԼ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼԻՆԵԼ


Քանի դեռ գործում է կառավարման, ինչպես կասեր Չերչիլը, ամենեւին ոչ լավագույն ձեւը` ժողովրդավարականը, ընդդիմությունը կարեւոր դերակատարություն ունի, դա առանձին ինստիտուտ է, որի գործն է իշխանությանը միշտ զգոն վիճակում պահելը: Սակայն մեզանում տեղի ունեցավ ապշեցուցիչ երեւույթ` ընդդիմության քաղաքական ինքնասպանություն, այն էլ` զանգվածային: Դրա վերջին ակորդը խղճուկ պիկետներն էին ԱԺ-ի մոտ` ընդդեմ ԵՏՄ-ի, մեկ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի "քաղաքացիական ժողովները", որոնք եփած հավի ծիծաղը կհարուցեն:



ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՔՎԵ ՄՍԽԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ

2013-ի նախագահական ընտրություններին թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանին շատերը անլուրջ էին վերաբերվում, սակայն քաղաքական բախտը ժպտաց նրան, քանզի նույն տրամաչափի այլ ընդդիմադիր թեկնածու պարզապես չկար: Ի վերուստ նրան տրվեց մեծ շանս` կես միլիոն քվեների տեսքով, սակայն նա այդպես էլ չկարողացավ տնօրինել այդ վիթխարի քաղաքական կապիտալը: Արդեն Երեւանի ավագանու ընտրություններին նրա թիմը դժվարությամբ հաղթահարեց անցողիկ շեմը, եւ, բնականաբար, հարց է ծագում` ինչպե՞ս եղավ այդպես:
Թերեւս մեր երկրի ընդդիմության մեծագույն արատը ընտրազանգվածին անիրագործելի խոստումներ տալն է: Եվ այդ խոստումներից մեծագույնը իշխանափոխությունն է: Ընդդիմադիր առաջնորդները ընտրություններից հետո հայտարարում են, թե հենց իրենք են ընտրվել նախագահ` հույսը դնելով ստանդարտ ամերիկյան "նարնջագույն" հեղաշրջման տեխնոլոգիայի վրա: Բայց երբ այդ տեխնոլոգիան չի աշխատում, այդպիսի առաջնորդի հեղինակությունը եւ վարկանիշը միանգամից կտրուկ անկում է ապրում: Մեր ժողովուրդը, որպես նորմալ ժողովուրդ, չի սիրում թույլերին ու ստախոսներին: Իսկ երբ թուլությունն ու ստախոսությունը համատեղում  են, դա արդեն աղետալի է քաղաքական առաջնորդի համար: Ու այս վերջին "քաղաքացիական ժողովները" Ազատության հրապարակում եւ հատկապես Գյումրիում ու Վանաձորում, որ նմանվում էին  ավելի շուտ ասմունքի երեկոյի` չնչին քանակի ունկնդիրներով, դրա վառ օրինակն են:
Նույն ուղին` նախագահական ընտրություններից հետո ինքն իրեն հաղթող հռչակել ու հույսը դնել "նարնջագույն" տեխնոլոգիաների վրա, ավելի վաղ առավել ագրեսիվ ձեւերով եւ արյունով կիրառեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդյունքը նույնն է, սակայն 3 տարի անց` 2011-ին, չսպասելով մինչեւ վարկանիշի ամբողջական կորուստ, այդ հին աղվեսը փորձեց ընտրել խարդավանքի ճանապարհը եւ ԲՀԿ-ի ուսերի վրա նստած հասնել սեփական նպատակներին: 2012-ի ԱԺ ընտրություններին դրա արդյունքում ԼՏՊ-ի քվեների մեծ մասն անցան ԲՀԿ-ին, իսկ ՀԱԿ-ը քիչ էր մնում չանցներ խորհրդարան: Ու շարունակությունն էլ բավականին տխուր էր. "Քաղաքացիական վերլուծություն" կոչեցյալը ավարտվեց ոչ միայն ՀԱԿ-ի լիակատար վարկաբեկմամբ, այլ ՀՀ առաջին նախագահին "հաջողվեց" փչացնել եւ ԲՀԿ-ի վարկանիշը: Բայց ձախողման մատնվեցին նաեւ ընդդիմադիր միավորումների տարատեսակ ձեւաչափերը: Թե ինչու` փորձենք քննել ստորեւ:

"ԳԵԼԻ ԳԼԽԻՆ ԱՎԵՏԱՐԱՆ" ԿԱՄ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ
ՕԳՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչքան էլ տաղտկալի հնչի, բայց կրկին հիմնական պատճառը անիրագործելի խոստումներն են եւ իրական նպատակները ժողովրդից թաքցնելն է: Այդ արատը բնորոշ էր ինչպես ԼՏՊ-ի ստեղծած ՀԱԿ դաշինքին, այնպես էլ ոչ իշխանական "քառյակին", որն այնուհետ վերածվեց "եռյակի" եւ այժմ էլ բռնել է "դուետի" սրընթաց վերածվելու ուղին: ՀԱԿ դաշինքի պարագայում, կարծում ենք, ընթերցողի հիշողության մեջ դեռ թարմ է այն պատմությունը, թե ինչպես վերջում դա ծառայեցվեց ընդամենը ԼՏՊ-ի կողմից "գեղի կլուբ" բնորոշված ՀՀՇ-ի անունը փոխելու համար: Իսկ "քառյակը"...
Գլխանց բավականին խախուտ հիմքերի  վրա դրված միավորում էր, որը ոչ թե իրագործելի խնդիրներ դրեց իր առջեւ, այլ ամեն ինչ փորձեց ծառայեցնել "սրանց գցենք, մենք գանք" պարզունակ սխեմային: Այդ սխեմայի տակ միավորվել էին գաղափարապես անհամատեղելի եւ միանգամայն տարբեր նպատակներ ունեցող ուժեր: Ի սկզբանե չի կարող ազնիվ հիմքերով միավորվել ռուսամետն ու արեւմտամետը, լիբերալն ու սոցիալիստը... Անազնվություն էր նաեւ անվանումը` "ոչ իշխանական" "քառյակ", այնուհետ` "եռյակ" եւ այլն, որն ընդամենը ոչ այլ ինչ էր, քան տուրք` ռեսուրսաշատ ԲՀԿ-ին, որը չէր շտապում հռչակվել ընդդիմություն, այլ մոգոնել էր քաղաքագիտության մեջ գոյություն չունեցող "այլընտրանք" կատեգորիան: Այսինքն` խոշորագույն միավորը ինքն իրեն տեղ էր թողել, ըստ կոնյուկտուրայի, պետք եղած պահին կամ ընդդիմադիր հռչակվելու, կամ վերադառնալու իշխանական ճամբար: Դա, հավանաբար, զգալիորեն պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյանի ստվերային ծրագրերով եւ ՀՀ երկրորդ նախագահն էլ ձախողվեց հենց այն պատճառով, որ ոչ թե սեփական անունով ազնվորեն հանդես եկավ, այլ փորձեց ստվերային խաղով իր հարցերն առաջ տանել:
Իսկ այս աշնան ընթացքում "եռյակացած" "քառյակի" վարկանիշն ամբողջովին փչացրեց եւս մեկ անազնիվ շերտը` ԵՏՄ-ի դեմ մաքուր արեւմտյան մայդանային սցենար խաղալու ձգտումը, բայց առանց այդ նպատակի անունը տալու, այլ քողարկվելով "անարդար" "գող ու ավազակ" իշխանությունը հեռացնելու կարգախոսի տակ: Դա պետք է ավարտվեր այնպես, ինչպես ավարտվեց` այն իրավիճակով, որ ԵՏՄ պայմանագրի քվեարկության ժամանակ Սերժ Սարգսյանը "Ժառանգության" մամալո խոսնակ Դավիթ Սանասարյանի բնորոշմամբ ստացավ 90 տոկոսանոց  վստահության քվե: Դե ինչ, հենց այդպես էլ պետք է ավարտվեր, ու այժմ նույն ԲՀԿ-ին մնաց քաղաքական ինքնապահպանման գերխնդիրը, իսկ ՀԱԿ-ին` ԲՀԿ-ի կցորդի կարգավիճակում յոլա գնալը:

ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Նույն "քառյակը", այնուամենայնիվ, իր գործունեության ընթացքում տվեց նաեւ թեեւ կիսատ-պռատ, բայց, այնուամենայնիվ, կառուցողական եւ իրագործելի պահանջի օրինակ` 12 կետերը, որոնք դարձան քննարկման առարկա` ամենաբարձր մակարդակով, ու որոնց մեծ մասը իշխանությունը պատրաստ է կատարել: Ի դեպ, նաեւ որոշակի քաղաքացիական շարժումների փորձը` բարձրացնել կոնկրետ պահանջ եւ հասնել դրա իրագործմանը, նույնպես վկայում են, որ կառուցողական պահանջը առնվազն մասամբ ի կատար է ածվում, բնականաբար, քաղաքական դիվիդենտներ բերելով պահանջատիրոջը: Բայց... կրկին "գելի գլխի ավետարանի" ուրվականը երեւաց, ու հանկարծ պարզվեց, որ իրականում այդ 12 կետերը չէին "ԲՀԿ+"-ի նպատակը, այլ սոսկ թիմային շահը սպասարկող երկու պահանջ` Սահմանադրությունը չփոխել եւ անցնել 100% համամասնական ընտրակարգի, եւ այդ պահանջները նույնքան հեռու են ժողովրդական լայն զանգվածների բաղձանքից, որքան` "խոզը տուռնիկից": Ու դրա արդյունքը հաստատ կտեսնենք նաեւ դեկտեմբերի 10-ին նշանակված հանրահավաք-երթից:
ԵՏՄ-ի նկատմամբ վերաբերմունքի հողի վրա "եռյակից" անջատվելու միտումը երեւաց "Ժառանգության" պարագայում, բայց էլի հստակության պակաս է զգացվում: Եթե Զարուհի Փոստանջյանը ԵՏՄ-ի բոլոր կողմնակիցներին անվանեց դավաճաններ, ապա կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նրանք մեր հայրենակիցներն են, իսկ Րաֆֆու ելույթը հիշեցնում էր հայտնի մուլտֆիլմի Լեոպոլդ կատվի կեցվածքը` համերաշխ ապրելու մասին: Ու էլի հստակություն չեղավ` ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը դավաճա՞ն են, ում հետ չի կարելի ընդհանուր ճանապարհ անցնել, թե՞ "շուն-գել" հայրենակից են, եւ այդ "հայրենակիցների" հետ, որ քվեարկել են ԵՏՄ-ի օգտին, հնարավո՞ր է նույն դաշինքի մեջ մնալ: Այսինքն` անգամ քաղաքական աղետի շեմին հասնելով, "Ժառանգությունը" չունեցավ քաղաքական ազնվություն` հստակորեն պահել որոշակի (այլ հարց է` ճիշտ, թե սխալ) գաղափարական գիծ:
Ընդհանուր գաղափարական գծի բացակայությունը երեւում է եւ ԵՏՄ-ի դեմ ԱԺ-ի մոտ պիկետներ կազմակերպելու պարագայում: Օրինակ, "Հայազն" կուսակցության եւ "Եվրոպական ընտրություն" նախաձեռնության միջեւ  խոշոր կոնֆլիկտ եղավ, քանզի "Հայազնը" կտրականապես դեմ էր Եվրամիության դրոշի տակ հանդես գալուն, եւ այժմ մի շարք գենդերապաշտպան ՀԿ-ներ եւ ակտիվիստներ ստորագրել են հայտարարություն, որով ձգտում են "Հայազնի" ղեկավարներից մեկին քրեական պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ ոչ կոնվենցիոնալ բառապաշարով էր արտահայտվել ճղճղան Գայանե Առուստամյանի` ԵՄ դրոշներով ԱԺ-ի մոտ գնալու առաջարկի վերաբերյալ:
Հիմա ոմանք կանխատեսում են, թե միեւնույն` հակառուսական գծի շուրջ կձեւավորվի միասնական ընդդիմադիր ձեւաչափ` ի դեմս Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագրի", մի շարք` ԵՏՄ-ի դեմ հանդես եկող կուսակցությունների, նույն տրամադրությունն ունեցող քաղաքացիական ակտիվիստների եւ "Նախախորհրդարանի" հիման վրա: Բայց դա էլ, ի սկզբանե դատապարտված է, քանզի մեկը կողմնակից է, որ Հայաստանը չլինի ոչ եվրոպակենտրոն, ոչ էլ ռուսակենտրոն դաշինքներում, մյուսը` մոլի եվրոպամետ կամ ամերիկամետ է, ընդհանրապես զգալի տոկոս են կազմում տարբեր շպիոնօնիկները, համ էլ դժվար է պատկերացնել կողք կողքի, ասենք, Ժիրայր Սէֆիլյանին եւ գենդերային ակտիվիստներին: Այնպես որ, ավելի լավ է չփորձեն էլ միավորվել: Քաղաքական ինքնասպանությունը գործած-պրծած են, վերակենդանացման փորձի արդյունքում կենսունակ ոչինչ չի ստացվի, կստեղծվի ինչ-որ "ֆրանկենշտեյն":
Որ կողմից ուզում ես նայիր` նոր ընդդիմության կարիք է զգացվում: Նոր մարդկանցով, կառուցողական պահանջներով, առանց ժողովրդին գեղեցիկ խոսքերով "ֆռռացնելու" ձգտումների: Եվ ով առաջինը դա գիտակցի եւ իրագործի եւ չտրվի դասական հայկական "շուստրիության" գայթակղությանը, նա էլ այդ ոլորտում ռեալ հաջողության շանսեր կունենա: Հակառակ պարագայում 2017-2018 թվականների համապետական ընտրություններին էլի կմնա Րաֆֆու պես քաղաքականապես խոտանված գործիչը` շուրջբոլորը ընդդիմադիր վակուումի առկայության պատճառով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում