ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆԴԱՆԻՆ ՄԱՐԴՈՒՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈ՞Ր Է

Արխիվ 12-16

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆԴԱՆԻՆ ՄԱՐԴՈՒՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈ՞Ր Է

 

Քաղաքացի Սյուզի Մարգարյանը «Իրավունքին» էր դիմել կենդանաբանական այգու վերեւի մասում գտնվող իր  բնակարանի խնդրով: Բանն այն է, որ 1970-ականներից այգու  վերին մասում գտնվող Գյուրջյան փողոցի  մի հատվածում մի խումբ քաղաքացիներ  բնակելի շինություններ են կառուցել, կոմունալ վճարներ կատարել, այգի հիմնել, իսկ այսօր պարզվում է` պետք է ազատեն տարածքը:

Տիկին Մարգարյանի խոսքով` 2002 թ-ից անընդմեջ դիմել են քաղաքապետարանի. «կամ մեզ մերժել են, կամ անորոշ պատասխան տվել: 2007 թ-ից  որոշակի տարածք հատկացվել է կենդանաբանական այգուն, իսկ բնակիչներիս հնարավորություն չի տրվել աճուրդով գնել հողատարածքը: Կենդանաբանական այգին փակել է մեր ելք ու մուտքի ճանապարհը, քանդել է մեր տնակը,  որտղ կոնկրետ մենք ամռան երեք ամիսներին բնակվում էինք,  խնամում այգին: Կենդանաբանական այգու ղեկավարի գլխավորությամբ ամեն ինչ քարուքանդ է արվում` ասելով, որ դա քաղաքապետարանն է անում»:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, ըստ Սյուզաննայի, ոչ մի ձեւով համաձայնության գալ հնարավոր չի լինում, մինչդեռ նախորդ տնօրենի հետ բնակիչները կարողանում էին լեզու գտնել.  «Մեզ չէր նեղացնում, հանգիստ ելք ու մուտք  ունեինք, մեր  բերքից էլ բաժին էինք հանում կենդանիներին: Իսկ նոր տնօրենի հետ ոչ մի ձեւով համաձայնության  չենք կարողանում գալ: Նախանցած տարի տնակներից մեկի բնակիչը վատ էր զգացել: Շտապօգնություն կանչեցինք, բայց քանի որ կենդանաբանական այգու դուռը երկար ժամանակ փակ էր, այդ  մարդը մահացավ»:

Եթե Սյուզի Մարգարյանը Գյուրջյան փողոցում գտնվող իր տնակում բնակվում է միայն ամռանը, շատ ընտանիքներ 12 ամիսն էլ  այդտեղ են ապրում` մշտական: «Եթե այսպես շարունակվեց, բոլորը կհայտնվեն փողոցում»,- համոզված է մեր զրուցակիցը:

Իրենց իրավունքները վերականգնելու նպատակով մոտ վեց ընտանիք դեկտեմբերի երկուսին դիմել է Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով կենդանաբանական այգուց  բացել իրենց տուն տանող ելք ու մուտքի ճանապարհը: Հայցի շրջանակներում, սակայն իրենց տնակների սեփականաշնորհման  խնդիրն էլ են բարձրաձայնելու: «Բայց քաղաքապետարանը մինչ օրս թույլ չի տալիս պատկան մարմիններին գեոդեզիա անել: Իսկ գեոդեզիան մեզ անհրաժեշտ է, քանի որ դատարանը պետք է հասկանա` ո՞ր տարածքի մասին է խոսքը»,- վրդովված ասաց տիկին Մարգարյանը, ապա հավելեց, որ բազմիցս դիմել են քաղաքապետարան` ընդունելության խնդրանքով, սակայն քաղաքապետարանից ոչ մի պատասխան չեն ստացել:

Քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանն էլ մեզ հաղորդեց, որ բնակիչներն իրավունք չունեն  այդ տարածքը զբաղեցնելու, քանի որ համայնքապատկան է: «Եթե այդ տարածքը համայնքապատկան է, ինչո՞ւ քաղաքապետարանը  2002 թ-ից սկսած` վերջնական չի մերժել բնակիչների սեփականաշնորհման թույլտվություն ստանալու դիմումները եւ չի նախազգուշացրել  այդ տարածքի` նրանց կողմից ապօրինի զավթելու դա ազատելու մասին: Որովհետեւ ոչ ոք չէր  կարող  այն ժամանակ  ասել, որ այգու ընդլայնման ու զարգացման ծրագիր կլինի: Հիմա կառուցվում են եվրոպական չափորոշիչներով ազատավանդակներ կենդանիների համար»,- պատասխանեց   պրն Գեւորգյանը, ապա հիշեցրեց, որ այդտեղ բնակվողները  այդ տարածքում շինություն կառուցելու թույլտվություն չունեն:

Հարցին, թե մարդկանց օթեւաններից զրկելով, սոցիալական ի՞նչ խնդիր  է լուծում, ինչ է լինելու այդտեղ բնակվողների ճակատագիրը, քաղաքապետարանի ներկայացուցիչը խորհուրդ  տվեց այդ եւ այլ հարցերը գրավոր ուղարկել:

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակից Եվա Մարտիրոսյանն  էլ մեզ փոխանցեց, կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս պահին տեղում չէ եւ հարցերը պետք  է ուղղել գրավոր:  Ռուբեն Խաչատրյանին ուղղված մեր հեռախոսազանգերը եւս մնացին անպատասխան:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում