«ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԵԶԴԻՆԵՐԻՆ` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ, ԴԺԲԱԽՏ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Արխիվ 12-16

«ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԵԶԴԻՆԵՐԻՆ

` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՆԱԳՈՒՅՆ, ԴԺԲԱԽՏ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

 

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ` «Աշխարհն առանց ցեղասպանություններիե խորագրով, որին ներկա էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ազգային փոքրամասնությունների, հայ համայնքների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Նշենք, որ խիստ բարկացած ելույթ ունեցավ Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ, իսկ թե ինչո՞ւ, «Իրավունքը» պարզեց նրանից.

- Զայրացած եմ նրա համար, որ հենց հիմա Իրաքի հյուսիսային մասում կոտորում են եզդիներին: Ո՛չ մի գերտերություն, ո՛չ մի  միջազգային կազմակերպություն չի օգնում, չի օժանդակում, աչքները փակել են ու վերջ: Հիմա խոսում են ցեղասպանության մասին, բայց տաք-տաք այստեղ նստելով ու քննարկելով չէ, պետք է օժանդակել այդ ժողովրդին, մեղկ են, չէ՞: Օրական 10-15 երեխա է Իրաքում ցրտահարվում ու մահանում, մեկը չկա, որ ձայն հանի: Ես այն կարծիքին են, որ գերտերությունների նպատակն է` վերացնել եզդիներին` աշխարհի ամենահնագույն, դժբախտ ժողովրդին:

- Պարոն Թամոյան, բայց ԱՄՆ-ն աղաղակում է, թե հումանիտար օգնություն է ցուցաբերում եզդի ժողովրդին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ամերիկան հումանիտար օգնություն մեկ-մեկ ուղարկում է, բայց զենքով-զրահով չի՛ օգնում, բանակ չի՛ ուղարկում, չի՛ ռմբակոծում այդ ստոր ահաբեկիչներին: Երեխաներին այնտեղ մորթում են, կանաց բռնաբարում են, մեր հազարավոր եզդի կանայք հիմա գերության մեջ են... Մի խոսքով` խայտառակ վիճակ է:

- Ի դեպ, Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը երեկ շրջանցելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` խոսեց հայ-թուրքական փոխհարաբերությունների վերականգնման մասին: Ավելին` առաջարկեց իրենց միջնորդական ջանքերը` հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

- Այդ բարեկամությունը շինծու կլինի: Թուրքերն են հենց հրահրում, որ եզդիներին կոտորում են, եւ թուրքերն են այն ժամանակ ասորիներին, հրեաներին, եզդիներին կոտորել: Թուրքական քաղաքականությունն այնպիսին է, որ նրանք ուզում են ամբողջ աշխարհը մուսուլմանացնել, հենց այդ ահաբեկիչները դրա համար են: Նրանք ուզում են աշխարհն իրենց ձեռքում լինի, ուզում են քրիստոնյա ազգերին վերացնել, պետությունները վերացնել ու մի տերություն ստեղծել...

- Այս իրավիճակում հույսներս ո՞ւմ վրա պետք է դնենք:

- Մենք հույսներս դրեցինք գերտերությունների վրա, բայց իրենք ձեռքերը ծալել են ու աչքերը փակել ... Այնպես որ, Աստծո վրա ենք հույսներս դրել, Աստված պիտի օգնի, որովհետեւ օրը ցերեկով 21-րդ դարում մարդկանց խեղդում են, սպանում, բռնաբարում, գնդակահարում, ու ոչ մեկը օգնության ձեռք չի մեկնում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Թեմայի շարունակությունը «Իրավունք Հետաքննություն» թերթի վաղվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում