«ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՈՒՐՋ…»

Արխիվ 12-16

«ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՈՒՐՋ»

 


Վերջին շրջանում այդքան արդիական դարձած ակումբները նաև լուրջ մշակութային ծրագրերի, ստեղծագործողների համար են հիմնական հանգրվանի կենտրոն դարձել: Երգիչ, կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ Կամերային երաժշտության տանը վերջերս կայացած իր «Կոմիտաս.վերապրում» համերգից առաջ ավելի քան 10 տարի էր, ինչ համերգային ելույթով չէր ներկայացել: «Համերգասրահները, համերգային դահլիճները բազում խնդիրներ են ի հայտ բերում, դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ այն երաժիշտներին, որոնց սովոր ենք տեսնել համերգային բեմերում, արդեն որերոդ տարին է` իրենց գործունեությունը տեղափոխել են ակումբային ոլորտ:  Ճիշտ է, ակումբային մշակույթը Երևանում վերջին տարիներին է զարգացել, բայց հասցրել է անփոխարինելի դառնալ. այն կենդանի ու առողջ օրգանիզմ է, բավական է ներկայացնես ծրագիրդ, և գործն արագ առաջ է գնում, աշխատանքն այստեղ շատ արդյունավետ է: Եվ հետո ակումբն իր յուրահատուկ քաղցրությունն ունի նաև անմիջական շփման տեսանկյունից. հաճախ քեզ ու հանդիսատեսին մի քանի մետր է միայն բաժանում, նրա շունչն անգամ զգում ես, այստեղ որաշակի ադրենալին, հետաքրքրություն կա: Ակումբային համերգներով նաև աշխատանքդ է հղկվում. հանդիսատեսի հետ այդքան անմիջականությունից շուտ ես զգում, թե ինչ տարր է պետք զարգացնել, ինչ փոփոխություններ անել: Ես եթե ամփոփեմ իմ երկամյա ակումբային փուլը, ապա կարձանագրեմ, որ մոտ 60 համերգով ներկայացել եմ ու կարծես այս առումով հագեցել եմ»,-ասում է ԱՐԾՐՈՒՆԻՆ:

Ակումբային համերգների առավելությունների մասին խոսելիս Արծրունին նշում է նաև, որ այսօր իրական երաժշտական կյանքը ընթանում է  ակումբային մակարդակի վրա, և որ բոլոր խմորումները, նորությունները, եռուզեռը հիմնականում ակումբային հարթության վրա են ծավալվում:

Իսկ 2015 թվականի իր ծրագրերին անդրադառնալիս նշում. « Հաջորդ տարի, ինչպես բոլոր ստեղծագործողները, այնպես էլ ես իմ գործունեությունը ծավալելու եմ ցեղասպանութայն 100-ամյա տարելիցի շուրջ. կներկայացնեմ 2 մեծ նախագիծ  կամերային երաշտության ոլորտում, ունեմ հրավեր այս թեմատիկայով ներկայանու Սանկ Պետերբուրգում»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում