ԲՀԿ ՆՈՐԱԹՈՒԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ԴԵ ՄԻ ԲԱՆ ԿԱՆԵՆՔ ԷԼԻ, ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՆՔ
Արխիվ 12-16ԲՀԿ ՆՈՐԱԹՈՒԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԴԵ ՄԻ ԲԱՆ ԿԱՆԵՆՔ
ԷԼԻ, ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՆՔ
ԲՀԿ նորաթուխ պատգամավոր Տիգրան Ներսիսյանին, ինչպես շատ այլ պատգամավորների, կարելի է տեսնել միայն քվեարկությունների ժամանակ: Տիգրան Ներսիսյանը ԲՀԿ ցուցակ է ընդգրկվել այս տարվա հունիսին փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆին): Նախ ներկայացնենք Տիգրան Ներսիսյանի կենսագրությունը: 2014թ. հունիսի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2008-2012թթ. եղել է Հրազդան քաղաքի ավագանու անդամ: 2003-2012թթ. եղել է «Հրազդան հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2012-2014թթ.` «Հրազդան հաց» ՍՊԸ տնօրեն: . օգոստոսի 14 ին Հրազդանում: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, 2012թ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը: Հիդրոտեխնիկ: Հանրային ֆինանսների մագիստրոս:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գրիգոր Գրիգորյանին փոխարինելու հարցը ԲՀԿ-ում մեծ աժիոտաժ էր առաջացրել: Տիգրան Ներսիսյանին պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, սակայն ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ նրան փոխարինեց Տիգրան Ներսիսյանը:
«Իրավունքը» Տիգրան Ներսիսյանից հետաքրքրվեց, թե ինչու ոչ մի անգամ երիտասարդ պատգամավորը ելույթ, հայտարարություն, նախաձեռնություն չի ներկայացրել: Որքան էլ զարմանալի թվա, բայց երիտասարդ ԲՀԿ-ականը անկեղծ պատասխանեց. «Դուք երեւի գիտեք, ես նոր եմ, կադապտացվենք, կիմանանք էլի, ինչի մասին է խոսքը, կանենք, կկազմակերպենք: Ես այլ գործընթացներով եմ զբաղված»:
Հարցին, թե ինչ կշահի Հայաստանը ԵՏՄ-ի անդամակցությունից, պրն Ներսիսյանը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ անպայման կշահի:
Ի դեպ, ԲՀԿ պատգամավորը կողմ է քվեարկել ԵՏՄ-ի պայմանագրի վավերացմանը:
Պատգամավորը 2014 թվականի համար հայտարարագրել է բնակարան, հողամասեր, բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի` GAZ 52, FORD TRANSIT 1.6 եւ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներ` CHEVROLET NIVA 21230, TOYOTA LAND CRUISER 200 4.7 GAS, TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0: Պատգամավորի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի աշխատավարձն է:
Հ. Գ. Դե ինչ, հուսանք ԲՀԿ պատգամավորն արագ կադապտացվի խորհրդարանի աշխատանքին ու առօրյային եւ մինչ հաջորդ ընտրությունները կհասցնի ճանաչվել ընտրողների կողմից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

