«ԺԱՆՏԱԽՏՈՎ, ՓՏԱԽՏՈՎ ՈՒ ՍՈՎԵՏԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԻՏԻ ԳՆԱ, ՈՒ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԻՏԻ ՓՐԿԻ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ»
Արխիվ 12-16«ԺԱՆՏԱԽՏՈՎ, ՓՏԱԽՏՈՎ ՈՒ ՍՈՎԵՏԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԻՏԻ ԳՆԱ, ՈՒ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԻՏԻ ՓՐԿԻ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ»
Կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ սկսել է նոր` «Շունչը» ֆիլմի նկարահանման ընթացքը: «Իրավունքի» հետ զրույցում կինոռեժիսորը ասաց, որ այն հերթական ռազմահայրենասիրական ֆիլմ է, որը նվիրված է զոհված ազատամարտիկներին. «Սցենարը տեղադրված է «Շունչ»-ի ֆեյսբուքյան էջում, դա նրանց համար է, ովքեր աջակցում են ինձ` ֆիլմը նկարահանելու համար: Գիտեք, որ իմ ֆիլմերի գումարները ժողովուրդն է հավաքում, ես չունեմ պետական աջակցություն, չունեմ որեւէ օլիգարխի աջակցություն: Այն հերթական ռազմահայրենասիրական ֆիլմն է, զոհված ազատամարտիկների ու այս սերնդի մասին է: Այն զոհված հայերի, որոնց շունչը փոխանցվում է իրենց որդիներին ու չի կարող նրանց որդին վատ հայ մեծանալ: Իմ ֆիլմերը նպատակ են հետապնդում սերունդ դաստիարակելու, ես չեմ գնում գիտաֆանտաստիկ կամ սարսափ ֆիլմերի հետեւից, կամ էլ` պարապ-սարապ, հի-հի, հա-հա-ներ չեմ նկարում: Իմ ֆիլմերն ուղղված են սերունդ դաստիարակելուն, որովհետեւ գտնում եմ, որ այդ դաստիարակվող սերունդն է այս երկրի փրկությունը: Ժանտախտով, փտախտով ու սովետախտով հիվանդ սերունդը պիտի գնա, ու նոր սերունդը պիտի փրկի այս երկիրը: Կոռուպցիան մեր արյան մեջ է, դրա համար մեր սերունդը պիտի գնա, իսկ նոր սերնդին պետք է ճիշտ դաստիարակել: Իսկ այսօրվա այդ լկտիություններով, լպիրշություններով ու գոմիկություններով, չգիտեմ ինչ գենդերա-մենդերա օրենքներով, այս սերնդին փորձում են փչացնել, որովհետեւ գիտեն, որ նրանք են փրկելու այս երկիրը: Իսկ դրսի բոլոր ուժերը ուզում են այդ գենդերաստանով փչացնել այս սերունդը, ես էլ ուզում եմ` ճիշտ սերունդ մեծանա, որ այս երկիրը պահի: Իմ բոլոր ֆիլմերում այդ թեման է, այլ թեմա չեք տեսնի` «Բոյկոտը», «Կինը», «Անպետքը»` բոլորը հայապահպանման, ազգային շահեր հետապնդող ֆիլմեր են»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

