ՇԻՐԱԿԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ`ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՇԻՐԱԿԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ`ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Մարզերում մշակութային կենտրոնների ընդհանուր վիճակին եւ խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաեւ այդ խնդիրներին լուծումներ տալու նպատակով` ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ աշխատանքային այցելություններ է կատարում ՀՀ մարզեր: Այս անգամ նախարարը եւ փոխնախարար Արթուր Պողոսյանը այցելեցին Շիրակի մարզ: Հ.Պողոսյանը եւ բարձրաստիճան մյուս հյուրերը նախ եղան Արթիկ քաղաքի գեղարվեստի դպրոցում, որտեղ ծանոթացան մարզի մշակութային տարբեր կենտրոնների 84 սաների` շուրջ 90 աշխատանքների նկարչական ցուցահանդեսի: Հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը, որից հետո պատանի շնորհալի կոմպոզիտորները ներկայացրեցին իրենց ստեղծագործություննեը:

Նախարարի կողմից Արթիկի գեղարվեստի դպրոցին տրամադրվեց նկարչական պարագաներ, իսկ Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցին`երաժշտական գրականություն: Դպրոցի ստեղծագործական դասարանի  դասատու Նարինե Մխիթարյանը եւ Արթիկի գեղարվեստի դպրոցի գծանկարի դասատու Սամվել Քարտաշյանը պարգեւատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով` մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաեւ երկարամյա արդյունավետ գործունեության համար:

Մանկակական գեղարվեստական գրքերով, տեսաֆիլմերով եւ այլ նվերներով նախարարաը այցելեց նաեւ «Թռչունյան-տուն» մանկատուն կրթարան, որտեղ հանդիպեց կենտրոնի սաների հետ եւ լսեց նրանց երաժշտական կատարումները: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի մարզային փուլի շրջանակններում մանկատուն-կրթարանի սաների համար ցուցադրվեց «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը: Նախարարը «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարանի տնօրեն Սոնա Սիմոնյանին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով` մշակույթի ոլորտում ունեցած ներդրման եւ արդյունավետ գործունեության համար:

Մարմաշենի վանքային համալիրում պետություն-մասնավոր համագործակցության ծրագրով վերջին տարիներին իրականացրած վերականգնողական աշխատանքներին  ծանոթանալու համար Հ. Պողոսյանը այցելեց նաեւ Մարմաշենի վանքային համալիր: Տեղում ծանոթացավ համալիրւմ առկա խնդիրներին  եւ հետագա ամրակայման եւ վերկանգնման աշխատանքներին:

2012-2014 թվականների ընթացքում մշակույթի նախարարությունը Շիրակի մարզում մշակութային կրթության ոլորտում իրականացրել է հետեւյալ ծրագրերը.

Ներկայում ՀՀ Շիրակի մարզում գործում է 28 գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն (11 երաժշտական, 14 արվեստի, 2 գեղարվեստի, 1 պարարվեստի դպրոց), որտեղ սովորում է 3078 աշակերտ, դասավանդում` 453 մանկավարժ: Մարզում գործում է 22 մանկական երգչախումբ:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից 2012-2014 թվականներին հենակետային և այլ դպրոցներում իրականացվել է մի շարք կրթական ծրագրեր՝ ցուցաբերվել է ուսումնամեթոդական օժանդակություն, իրականացվել է վարպետության դասեր, որոնց մասնակցել են մարզի գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների 2591 աշակերտ և 440 մանկավարժ, իսկ «Վերապատրաստման դասալսումներ» ծրագրով՝ 274 մանկավարժ:

ՀՀ մշակույթի նախարարության «ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում» 2012-2014 թթ. ՀՀ Շիրակի մարզից ընդգրկված շուրջ չորս տասնյակ շնորհալի երեխաներ մասնակցել են համատեղ համերգ-ստուգատեսների:

ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրում մարզից 2014 թ. ընդգրկվել են 2 պատանի երաժիշտ-կատարող (Գյումրու Կարա–Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի սաներ` Պետրոսյան Տիգրան (դաս.` Գ Ավանեսով), Գյոդակյան Վարդան (դաս.` Մ. Կարապետյան):

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնին 2014 թ. մասնակցել է 33 երկրների 2706 երաժիշտ-կատարող (ՀՀ Շիրակի մարզից մասնակցել են 14 ուսումնական հաստատությունի՝ 170 աշակերտներ):

2013 թ. «Գյումրին ԱՊՀ 2013թ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվել է  Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ առաջին հանրապետական փառատոնը: Փառատոնի նպատակն էր հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ներգրավումը: Փառատոնին մասնակցել են 20 հաստատությունների՝ 268 մասնակիցներ:

2012-2014 թթ. ՀՀ Շիրակի մարզի 16 պատվիրակներ մասնակցել են Վ. Սպիվակով միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին (ՌԴ, Մոսկվա):

2012-2014 թթ. «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակներում իրականացվել է բազմաթիվ կրթադաստիարակչական միջոցառումներ:

2014 թ. մայիսի 30-ին Գյումրու արվեստի ակադեմիայի դահլիճում կայացել է ՀՀ Շիրակի, Սյունիքի, Լոռու. Արմավիրի, Արագածոտնի մարզերի 7 շնորհալի պատանի մենակատարների (ջութակ, ֆլեյտա, շեփոր, թավջութակ) համերգը՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր Երվանդ Վարոսյան) նվագակցությամբ:

2011-2014 թթ. «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրով մարզում գործող բոլոր ուսումնական հաստատություններին համապատասխանաբար անվճար բաշխվել են շուրջ 800 անուն գրականություն:

«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրի միջոցով 2013 թվականին մարզի 9 ուսումնական հաստատություններին տրամադրվել է 10 երաժշտական գործիք`  տրոմբոն, շեփոր, ուդ, քամանչա, գակարափող, ալտ, քամանչա, քանոն (գործընթացը  շարունակական է):

2014 թ. «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի  շրջանակում, մարզի 377 սովորող ստացել է ուսման վարձավճարի փոխհատուցում:

2014 թ. մեկնարկած «Հայաստանում վարպետության դասերի կազմակերպում արտերկրի մասնագետների կողմից» ծրագրի շրջանակում մարզի 3 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ` Գևորգ Պապիկյանը, Նորիկ Սահակյանը, Ազատ Հարությունյանը մասնակցել են ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վ. Մ. Պրոկոպովի (շեփոր, ք. Մոսկվա) և ՌԴ վաստակավոր արտիստուհի, Մարիինյան թատրոնի սոլիստ Մ. Ա. Ֆեդոտովայի (ֆլեյտա, ք. Սանկտ-Պետերբուրգ) կողմից անցկացվող վարպետության դասերին:

Ս. թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա է գտնվել Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարել Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում, ծանոթացել կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը և ծրագրերին: Հայաստանում մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության  զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ամերիկաբնակ բարերար Ջոն Հովհաննես Օյունջյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում