ԴԵՐԱՍԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԲԱՑԱՌՎԱԾ Է»
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԲԱՑԱՌՎԱԾ Է»
«Մենք չենք պատրաստվում որեւէ հաշտության մասին խոսել, եկավ դատաքննության ավարտը նոր են խոսում հաշտությսն մասին, մեր վերքին էդքան աղ լցրեցին հիմա էլ հաշտության մասին են խոսում, բացառված է»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով տարածված լուրերին, որ դերասան Վարդան Պետրոսյանի հարազատները եւ տուժող կողմը հնարավոր է հաշտվեն, ասացին դերասանի մասնակցությամբ վթարի զոհ դարձած Հակոբյանների հարազատները:
Հիշեցնենք, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին դերասան Վարդան պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել էին վթարին մասնակից «Նիվա» մակնիշի մեքենայի ուղևորներից երկու հորեղբորորդիներ՝ Էդվարդ և Էդգար Հակոբյանները։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

