«ՀԱՄ ԿՈՒԼԱՄ, ՀԱՄ ԿԵՐԹԱՄ» ԴԵՊԻ ԵՏՄ
Արխիվ 12-16«ՀԱՄ ԿՈՒԼԱՄ, ՀԱՄ ԿԵՐԹԱՄ» ԴԵՊԻ ԵՏՄ
Թեպետ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը վերջապես կողմնորոշվել էր ու դրական դիրքորոշում ուներ ՀՀ ԵՏՄ անդամակցման վերաբերյալ, բայց արի ու տես, որ որոշ ԲՀԿ-ական պատգամավորների «ձեռնք այդպես էլ չգնաց», որպեսզի խորհրդարանում «կողմ» քվեարկեն այս պայմանագրին: Միակ լուծումը բացակայելն էր, ինչը հենց արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահն է: Ինչ խոսք, խիստ տրամաբանական է այս քայլը, չէ՞ որ տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովն այլեւս իմաստազրկվում է: Ի դեպ, հավանաբար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքից ազդված, ով նշեց, թե այս քվեարկությանը արտասահմանում էլ են հետեւում, մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ եւս միացան եվրոպաների «ականջը շոյելուն» ու չմասնակցեցին քվեարկությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

