"ՇԻՐԱԶՆ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ԷՐ, ՈՐ ԽՈՍԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ"

Արխիվ 12-16

ԻՐԱԶՆ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ԷՐ, ՈՐ ԽՈՍԵՑ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ"


Դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հայ մեծանուն բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ամյակին նվիրված երեկոն, որն ամփոփեց տարվա ընթացքում Շիրազին նվիրված միջոցառումները: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ամբողջ տարին նվիրված էր Շիրազի ստեղծագործություններին. "Շիրազի հոբելյանին են նվիրված Երեւանում եւ մարզերում անցկացվող մի շարք միջոցառումներ: Այս տարի նշել ենք մշակույթի ականավոր գործիչների բազմաթիվ հոբելյաններ, եւ կարելի է ասել, ամփոփում ենք արդյունքները` Շիրազին նվիրված համերգով":
Ի դեպ, 2015 թվականին մշակույթի նախարարության առաջարկությամբ կսկսվեն բանաստեղծի երկերի ամբողջական ժողովածուի հրատարակման աշխատանքները:
"Իրավունքի" հետ զրույցում շիրազագետ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ շեշտեց. "Շիրազն առաջիններից էր, որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն տարիներին այդ մասին քչերը համարձակություն ունեին խոսելու: Նրա ավանդը մեր ժողովրդի պատմության եւ մշակույթի ոլորտում անգին է: Շիրազը կարեւոր դեր է խաղացել անկախության կայացման եւ հայոց լեզվի ու արժեքների պահպանման գործում: Այսօրվա միջոցառումն ուղղված էր բանաստեղծի մեծարմանը, սակայն ցավոք կենդանության օրոք Շիրազին նմանատիպ համերգներ չեն նվիրվել, թեեւ նա հայ մեծ պոետ էր, ում սիրում եւ գնահատում էր ժողովուրդը":

"ՃԻՇՏՆ ԱՍԱ, ՇԻՐԱԶԻ ՔԱՆԻ՞ ՆԱՄԱԿԻՆ ՉԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ..."

-Պարոն Մուրադյան, միջոցառման ավարտին հանդիսատեսը այսպես արձագանքեց. վե՞րջ, բայց ինչո՞ւ այսքան կարճ...
- Կարոտել էին երեւի Շիրազին ու նրա գործերին, հետո Շիրազի պոեզիան նման առիթներով գոնե պետք է հնչեցնել տեւական: Միջոցառման միակ պակասությունը երեւի թե դա էր, թե չէ ընդհանուր գեղարվեստական մակարդակը բարձր էր եւ Շիրազին արժանի միջոցառում էր: Իսկապես, խորհրդային ժամանակներում Շիրազն այսպիսի մեծարման չի արժանացել, չնայած` խորհրդային նախկին ղեկավարները քիչ առաջ դժգոհեցին, թե մենք էլ ենք մեծարել, մենք էլ ենք գնահատել: Նրանց ես պիտի հարցնեի` ճիշտն ասա, Շիրազի քանի՞ նամակին չես պատասխանել: Ինձ թույլ չտվեցի, որովհետեւ տարիքով մեծ էր ինձանից: Գյումրիում Շիրազի տուն-թանգարան ստեղծելու հարցում Գյումրու քաղաքապետ եղած ժամանակ մեծ դերակատարում է ունեցել Դոնարա Ասքանազովնան, որին Շիրազը մեկ-մեկ ասում էր Դոնարագանդի, մեկ-մեկ էլ` Դոնարաքանդի: Իհարկե, անցյալում էլ Շիրազին գնահատել են, բայց Շիրազը երկու անգամ` ծննդյան 50 եւ 60-ամյակների առիթով պարզապես չի գնացել ու ստացել Մոսկվայից ուղարկված Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը: Իսկ վերջում, արդեն 75 թվականին, նա հրաժարվեց Լենինի շքանշանից, որովհետեւ պարտադրում էին, որ մի տեղ գրի, թե Ղարաբաղի ողբը ինքը չի գրել, ուրիշներն են գրել, ստորագրել է իր անունով: Բայց ասաց` ո՛չ, ես եմ գրել, իմ Լենինի շքանշանը  դա է, որ ժողովուրդը ոչ թե իր կրծքի վրա կպահի, այլ իր սրտի մեջ: Այ սա է իրական Շիրազը:

"ՇԻՐԱԶԻ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆ ԶԳԱԼԻ ԷՐ"


-Այսօրվա միջոցառումը հենց դա՞ էր ապացուցում:
- Իսկապես հաջողված գրական-երաժշտական երեկո էր, բայց Շիրազի ստեղծագործությունների պակասությունը զգալի էր: Երեւի թե հաջորդ անգամ կազմակերպիչները հաշվի կառնեն ու մի քիչ կընդարձակեն: Մի խոսքով, սա էլ Շիրազի մեծարման մի օր էր, որը հատկապես նոր սերնդին էր պետք շիրազյան գաղափարախոսությունը եւ հատկապես նրանց, ովքեր զբաղվում են հայ-թուրքական հարաբերություններով, հայ-թուրքական բարեկամության փաստաթղթերի ստորագրմամբ:

"ՉԱՐԵՆՑԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՋՈՐԴԸ ՇԻՐԱԶՆ ԷՐ"

-Փաստեցիք, որ Շիրազն առաջիններից էր, որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին:
- Շիրազը ճիշտ ցույց է տվել` ինչ պիտի անել եւ ինչ պիտի չանել: Ուղենշային է, չէ՞.

Թուրքը հայի արյունից ձեռքերը հանում,
Աստծու արցունքի մեջ է լվանում,
Սրբում սրբիչով ազգերի տված,
Ցնծում լռությամբ նրանց անաստված...
Կարծում եմ` հասկանալի է չէ՞,                                կա՛մ, ասենք.

Քրիստոնյա աշխարհն էլ հեթանոսվել,
Մահմեդվել հազար անգամ է դավել,
Ոչ մի մեղքը չի քավել...

Սրանք պատգամներ են, որոնք պիտի շրջանառել: Պիտի մարդիկ իմանան, մտածեն եւ գործելուց առաջ հիշեն: Իսկ Շիրազը հայ գրականության այն ամենավաղ շրջանից, գողթան երգերից, էպոսից եկած մինչեւ մեր ժամանակները հասած, 30 տարի առաջ մեզնից հեռացած, իրոք մեծ բանաստեղծ էր: Չարենցի անմիջական հաջորդը Շիրազն էր: Ի վերջո, ասենք մի ամբողջ դարաշրջան` 30, 50, 60-ական թվականները Շիրազի տիրապետության դարաշրջանն էր: Եվ նրա պատգամները կենսական են, մեր ժողովրդի համար պետք են եւ մեր ժողովուրդը հարուստ է շիրազներով: Նա բոլոր մեծերի պես` Չարենցի, Սեւակի, Թումանյանի, Իսահակյանի, Րաֆֆու նման մեր ժողովրդին դեպի ազգային մեծ նպատակները իրագործող ճանապարհի հաջողություններին ուղեկցող հավիտենական հեղինակ է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում