"ՍԱՌԸ, ԽՈՆԱՎ ՕԴԸ, ՔԱՄԻՆ ՋՐԱԶՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՇԿԸ"

Արխիվ 12-16

"ՍԱՌԸ, ԽՈՆԱՎ ՕԴԸ, ՔԱՄԻՆ ՋՐԱԶՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՇԿԸ"


- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս խնամել մաշկը ցուրտ եղանակին: Այն ինձ մոտ կարմրում եւ թեփոտվում է: Ի՞նչ քսուքներ խորհուրդ կտաք օգտագործել:

Հարցին պատասխանել է մաշկաբան ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ.

-Մաշկը, ունենալով մոտավորապես 2 քմ մակերես եւ կազմելով մարմնի զանգվածի 20%-ը` համարվում է մարդու օրգանիզմի ամենախոշոր օրգաններից մեկը: Այն կարծես հանդես է գալիս որպես պատնեշ` պաշտպանելով մեզ արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններից:

Բացի պաշտպանական ֆունկցիայից, մաշկը մի շարք կարեւորագույն ֆունկցիաներ է կատարում, այդ թվում ջերմակարգավորիչ, իմուն, շնչառական, էնդոկրին, կոսմետիկ, մասնակցում է նյութափոխանակությանը եւ այլն:
Մաշկի նորմալ վիճակի պահպանումը անհրաժեշտ է ոչ միայն մեր օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար, այլ նաեւ մեծ նշանակություն ունի անհատի հոգեբանական նորմալ վիճակի համար:
Առավել ուշադիր խնամքի կարիք ունի մաշկը ձմռանը` ելնելով մի շարք անբարենպաստ գործոնների առկայությունից` ցուրտ, քամի, տներում առկա չոր օդ, որոնք վնասում են մաշկի պաշտպանիչ շերտը: Առաջին հերթին խոսքը դեմքի եւ ձեռքերի մաշկի մասին է: Ձմռանը առավել հաճախ հանդիպող խնդիրներից է մաշկի գրգռվածությունը, որն ուղեկցվում է կարմրությամբ եւ թեփոտմամբ: Այդ երեւույթների պատճառ են դառնում սառը, խոնավ օդը, ինչպես նաեւ ջերմաստիճանի կտրուկ տատանումները, երբ մարդ դրսից հայտնվում է ջեռուցման սարքերի աշխատանքի հետեւանքով չորացած օդով տներում կամ հաստատություններում: Արդյունքում առաջանում է մաշկի ջրազրկում, որը մի շարք խնդիրներ է առաջացնում: Ցրտի ազդեցությամբ հաստանում է մաշկի մակերեսային շերտը` էպիդերմիսը, սառը, խոնավ օդը, քամին ջրազրկում են մաշկը, իջնում է ճարպագեղձերի աշխատանքը, որի հետեւանքով մաշկը չորանում եւ կոպտանում է: Այս գործոնները բերում են նաեւ մաշկի վաղաժամ ծերացման:
Ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է խուսափել նշված անցանկալի երեւույթներից: Խնամքը պետք է ուղղված լինի մաշկի ջրաճարպային պաշտպանիչ շերտը պահպանելուն:
Ձմռանը լվացվելուց խորհուրդ չի տրվում օգտագործել ծորակի ջուր եւ օճառ: Կոշտ ջուրը պարունակում է մագնեզիումի եւ կալցիումի աղեր, որոնք մաշկի վրա անլուծելի շերտ են առաջացնում: Ճարպոտ մաշկի դեպքում այն առաջացնում է բորբոքում, իսկ չորի դեպքում` թեփոտում: Խորհուրդ է տրվում օգտագործել մաքրող կաթիկներ եւ տոնիկներ, որոնք չեն պարունակում սպիրտ:
Տանից դուրս գալիս պետք է օգտագործել "ձմեռային" նրբաքսուքներ (կրեմներ), որոնց հատուկ բաղադրամասերը պաշտպանում են մաշկը, իսկ տուն վերադառնալիս օգտագործել խոնավացնող քսուքներ: Հատուկ խնամքի կարիք ունի ձեռքերի մաշկը: Քանի որ այս հատվածում ճարպագեղձերը քիչ են, ապա պարզ է, որ ջրաճարպային պաշտպանիչ շերտն այստեղ թույլ է արտահայտված, հետեւաբար այս հատվածի մաշկը ավելի խոցելի է ձմռան անբարենպաստ գործոնների առաջ: Ձեռքերը լվալ խոնավացնող օճառով, օգտագործել խոնավացնող քսուքներ եւ անպայման հագնել բամբակյա ձեռնոցներ:
Ուշադրության եւ խնամքի կարիք ունի նաեւ ոտքերի մաշկը: Խորհուրդ է տրվում շաբաթը մեկ-երկու անգամ կաղնու կեղեւով կամ այլ հակասեպտիկներով պատրաստված վաննաներ ընդունել:
Ձմռանը մաշկի համար անբարենպաստ գործոնները բերում են նրա հավելյալ չորացման, ապա մեծանում է այս շրջանում ատոպիկ մաշկաբորբով հիվանդների մոտ հիվանդության սրացումների հավանականությունը: Նրանք պետք է օգտագործեն էմոլենտներ (խոնավացնող միջոցներ) եւ թույլ չտան տան օդի հավելյալ չորացում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում