ՏԵՍՆԵՍ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՅՍ ՏՄՊՊՀ ԿՈՉՎԱԾԸ

Արխիվ 12-16

ՏԵՍՆԵՍ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՅՍ ՏՄՊՊՀ ԿՈՉՎԱԾԸ


Հայաստանի սպառողական շուկայում օր օրի թանկանում են բոլոր ապրանքները, անկախ այն հանգամանքից` դրանք տեղական արտադրությա՞ն են, թե ներկրված: Նախորդ տարիներին նույնպես այս օրերին գրանցվել է գնաճ, սակայն այս տարվա թանկացումներն "աննախադեպ" են: Բացի այդ, տարբեր խանութներում ու շուկաներում գները խիստ տարբերվում են. մեկի մոտ գնաճը 5 տոկոս է, մյուսի մոտ`10 տոկոս: Սա վկայում է այն մասին, որ ստեղծված իրավիճակից օգտվելով` ոչ միայն արտադրողները կամ ներկրողները, այլ նաեւ վերավաճառողներն են փորձում իրենց "փայը" պոկել:
Ինչպես ցույց տվեց տարբեր վաճառակետեր մեր շրջայցըª սպառողներն արդեն հույս չունեն, որ ստեղծված իրավիճակին կտրվի որեւէ լուծում: Եվ ամենատպավորիչը մի թոշակառուի խոսքն էրª մնում է առանց հաց ու ջրի նստել ու սպասել վերջին օրերին:
Թեեւ վարչապետի մակարդակով երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է համապատասխան ուսումնասիրություններով, ապաª բացատրություններով հանդես գալ, այնուամենայնիվ թանկացումների եւ նախատեսվող քայլերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով երեկ ՏՄՊՊՀ-ի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը, ինչպես եւ սպասվում էր, թանկացումները հիմնականում կապեց դրամի փոխարժեքի հետ: "Պետական հանձնաժողովն այս պահին ուսումնասիրություններ է իրականացնում այն շուկաներում, որտեղ հիմնականում գերիշխող տնտեսվարողներն են: Այս պահին հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել կաթնամթերքի շուկան: Պահանջել ենք, որպեսզի խոշոր տնտեսվարողները ներկայացնեն գնային տեղեկատվություն, գնային հիմնավորում: Նրանց տրվել է 7-օրյա ժամկետ, որից հետո պետք է ստանանք փաստաթղթեր, միայն այդ ժամանակ կարող ենք հստակեցնել, թե որքանով է տարադրամի արժույթի փոփոխությանը համահունչ գնաճը":
Մեր զրուցակցի խոսքովª տեղական արտադրության ապրանքների թանկացման պատճառն այն է, որ դրանց որոշ մասը պատրաստվում է ներկրված հումքով:
Դե իհարկե. մի 7 օր փաստաթղթերին կսպասեն, հետո մի 7 օր էլª խանութներում կշրջագայեն, վերջում արդեն մի 70 օր էլ այդ ամբողջը ծանր ու մեծ կուսումնասիրեն ու կպարզեն, թե մի քանի արտադրող մի փոքր չափն անցել են, բայց ընդհանուր առմամբ ի՞նչ անեին. դոլարը թանկացել է, ուրեմն այն ամենը, ինչ թեկուզեւ հեռավոր կապ ունի դոլարի հետ, պետք է թանկանար: Չնայած որ առանց որեւէ ուսումնասիրության էլ մեկ բան պետք է, որ ՏՄՊՊՀ-ի համար "աչքի գերան" դարձած լիներ. դոլարը վերջին օրերին է թանկացել, եւ այդ թանկ դոլարով եւ ոչ մի ներկրում դեռ իրականացված չէ: Այսինքնª անգամ 1 դրամ թանկացումը դոլարի հետ կապելը սովորական խաբեություն կլինի:
Մի խոսքով. "Ուսումնասիրությունից հետո մենք կնայենք ներկայացված փաստաթղթերը, գնագոյացման ամբողջ շղթան եւ կասենք, թե գերիշխող շուկաներում որքանով է համահունչ տարադրամի փոխարժեքի փոփոխությունը տեղի ունեցած գնային բարձրացումներին",- համառեց մեր զրուցակիցը:
Լավ, ասենք դոլարն իր սեւ գործն արեց: Բայց այդ դեպքում ինչո՞վ բացատրել, որ թանկացել են անգամ դրա հետ նույնիսկ հեռավոր կապ չունեցող ապրանքատեսակները: Բայց այստեղ էլ ՏՄՊՊՀ-ի մյուս փրկարար բացատրությունն է. "Սպառողական շուկայում կան նաեւ այնպիսի ապրանքատեսակներ, որոնց վերահսկողությունը պարզապես դուրս է հանձնաժողովի լիազորությունների դաշտից: Այսինքն` այնտեղ չկան գերիշխող տնտեսվարողներ: Հետեւաբարª այս ոլորտների վերաբերյալ մենք որեւէ պարզաբանում չենք կարող տալ":
Այսպիսով, ինչպես միշտ, պետք է էլի այս կառույցից հույսներս կտրենք: Միայն թե այս ամենից հետո պետք է հասկանալ, թե Հայաստանում ո՞ւմ է պետք այս ՏՄՊՊՀ կոչվածը, որ մի բան էլ պետությունից զգալի միջոցներ է ստանում: Իհարկեª նկատի ունենք այս տեսքով եւ գործելաոճով, քանի որ, նորմալ իրավիճակում, հենց այս կառույցն է, որ պետք է հայաստանյան սպառողների համար լիներ վերջին հույսի ու փրկօղակի դերում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում