ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ

Արխիվ 12-16

ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնի է, այցելել էր Թուրքիա: Այդ այցի, դրա ժամանակ քննարկումների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին այս օրերին հանգամանորեն խոսվել է: Սակայն մեկ հանգամանք եւս կա, որը սակայն գրեթե չի արծարծվել: Հազիվ թե, այդ այցի ընթացքում, թեկուզեւ հպանցիկ, անդրադարձ չլիներ նաեւ Հայաստանին կամ Ղարաբաղին: Դրանից զատª Թուրքիան մեր հարեւանն է, իսկ Ռուսաստանըª այն միության առանցքը, ուր պատրաստվում է մտնել Հայաստանը: Իսկ դա հուշում է, որ այդ ամենը պետք է ինչ-որ անդրադարձ ունենա նաեւ Հայաստանի վրա: Ուրեմն` ի՞նչ կարող ենք սպասել. այս հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ճշտել հայաստանյան վերլուծաբաններից:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՀՐԱՆՏ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ փաստեց.
- Ռուս-թուրքական հարաբերությունների նշմարվող տնտեսական նոր մակարդակի բարձրանալը, կարծում եմ, Հայաստանի համար առանձնապես նշանակություն չունի: Տեսնենք հետագայում  իրադարձություններն ինչ զարգացում կունենան: Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ  ռազմավարական ստրատեգիական հարաբերությունները շատ հեռուն չեն գնա, քանի որ երկու երկրներն ունեն տարբեր նպատակներ: Ըստ իս, այս առումով Հայաստանը Ռուսաստանի համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ մեր երկրում տեղակայված է ռուսական ռազմակայանը:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ մեկնաբանեց.
- Մեզ համար մեկը հարեւան է, իսկ մյուսը` ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր: Նրանք հանդիպել են եւ միմյանց հետ քննարկել հարցեր, որոնք ունեն ավելի շատ տարածաշրջանային նշանակություն: Իսկ դա նշանակում է, որ մեզ համար կարեւոր է հաշվի առնել այն զարգացումները, որոնք կան ռուս-թուրքական երկկողմանի հարաբերություններում: Սակայն տվյալ այցելությունն անմիջական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա: Ամեն դեպքում, պետք է հետեւել այն ամենին, ինչ տեղի  կունենա մեր տարածաշրջանում:
Թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշեց.
- Հանդիպման օրակարգում հայկական հարցը այդքան էլ բարձր տեղում չէր, այսինքն` անդրադարձի, հայտարարությունների մասին տեղեկություններ` թեկուզ լրատվական մակարդակով, մենք չենք ստացել: Հանդիպումից հետո ավելի շատ կարող ենք խոսել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Այդ հարաբերությունները ցույց են տալիս, որ թեեւ երկու պետությունների միջեւ առկա է քաղաքական, ռազմաքաղաքական հարցերում տեսակետների տարբերություններ, այնուամենայնիվ, կարողանում են եզրեր գտնել` տնտեսական հարցերը լուծելու առումով: Երկու երկրների քննարկման հիմնական թեման էներգետիկ ոլորտն էր, Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող ատոմակայանը: Անդրադարձ եղավ նաեւ ուկրաինական ճգնաժամին, քանի որ այս հարցում է, որ երկու պետությունները լրիվ հակառակ դիրքորոշումներ ունեն:  Ռուսաստանն այժմ տնտեսական ճգնաժամի մեջ է եւ իր հարաբերությունները պետք է ավելի լավացնի տնտեսական գործընկերների հետ:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում`պարզելու համար, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Պուտին-էրդողան հանդիպումը Հայաստանի վրա:
1. Հայկական թեման այս հանդիպման ժամանակ տեսանելի չէր: Այսինքնª արտառոց սպասելիքներ եւս պետք չէ ունենալ- 42%:
2. Ռուսաստանի եւ Թուրքիայի ցանկացած հանդիպում էլ ինչ-որ կերպ կարող է Հայաստանի վրա անդրադառնալ, եթե անգամ այդ մասին չի խոսվում- 20%:
3. Եթե մեր դաշնակից ՌԴ-ն ամրապնդվում է Թուրքիայում, դա մեզ համար օգտակար է- 18%:
4. Եթե բարելավվում են ռուս-թուրքական հարաբերությունները, ապա դա մեզ համար վտանգավոր է- 14%:
5. Դժվարանում եմ պատասխանել- 6%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում