ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՄ ԵՏՄ-Ն ԵՄ-ԻՆ ՎՆԱՍ ՉԻ
Արխիվ 12-16ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՄ ԵՏՄ-Ն ԵՄ-ԻՆ ՎՆԱՍ ՉԻ
"Ինչպես գիտեք, Հայաստանը 2012 թվականից Բոլոնիայի քարտուղար երկիր է, որը համակարգում է բարձրագույն կրթության բարեփոխումները ողջ եվրոպական տարածքում: Եվ մյուս տարի Հայաստանում տեղի է ունենալու նախարարական համաժողով, որի ժամանակ որոշում է կայացվելու, թե էլ որ երկիրն է միանում Բոլոնիայի գործընթացին: Այս ընթացքում մենք ստացանք երեք հայտ` Բելառուսից, Կոսովոյից եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից", - այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստից հոտո լրագրողներերիս տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ու հավելեց. "Այս հայտերը սահմանված կարգով ներկայացվել են Բոլոնիայի անդամ երկրներին եւ հաշվի առնելով այն, որ Բոլոնիայի անդամ դառնալու համար հարկավոր է, որպեսզի պետությունները միանան Եվրոպայի խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, ինչն արդեն վավերացվել է ԼՂՀ-ի եւ Կոսովոյի խորհրդարանների կողմից, բայց քանի որ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են մինչեւ ԵԽ-ն կազմում պաշտոնապես ընդգրկվելը, իսկ Բելառուսի գործընթացը մեկնարկել է": Իսկ թե ի՞նչ կարող է այս հայտը տալ ԼՂՀ-ին, ԿԳ նախարարը ուրախությամբ նշեց. "ԼՂՀ մեր գործընկերներն արդեն այն աստիճանի են հասել իրենց կրթական բարեփոխումներով, որ կարողացել են պատրաստել մրցունակ զեկույց եւ ներկայացնել բարձրագույն եվրոպական կրթական տարածքին միանալու համար: Սա իրականում մեծ նվաճում է իրենց համար եւ ողջունելի է մեզ համար: Իհարկե, կարեւոր է, թե ինչպես կավարտվի գործընթացը, բայց նաեւ կարեւոր է, որ վերաբերմունքը ԼՂՀ-ի ու Կոսովոյի հայտերի նկատմամբ լինի միասնական, քանի որ երկուսն էլ ունեն նույն խնդիրը` դեռեւս միջազգայնորեն ամբողջությամբ ճանաչված չեն":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

