«ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՄԵՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»

Արխիվ 12-16

«ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՄԵՐ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»


Երկար քննարկումներից, բանավեճերից, արեւմտամետ հոսանքների ջղաձգումներից հետո, ի վերջո, 103 «կողմ», 7 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ երեկ խորհրդարանում վավերացվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Թեպետ ոչ իշխանական ուժերը ջանք չէին խնայում ու մինչեւ վերջերս քննադատում էին ՀՀ իշխանությունների` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրությունը, բայց պարզվեց, որ խորհրդարանական հինգ խմբակցությունները կողմ են սույն պայմանագրին, բացառությամբ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության:

Ինչեւէ, ՀՀ ԵՏՄ անդամակցումն արդեն իսկ կարելի է համարել պատմական իրողություն, եւ այս գործընթացի շուրջ տեղի ունեցած քննարկումների, հաջորդ քայլի, ինչպես նաեւ ոչ իշխանական գործընկերների պահվածքի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՏԵՔՍՏՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷՐ»

-Պարոն Այվազյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրի վավերացման շուրջ այս օրերին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումները:
- Շատ ողջունելի է, որ եղան բազմաթիվ քննարկումներ, «դեմ»-«կողմ» կամ, այսպես ասած, միջանկյալ կարծիքներ: Ընդհանուր առմամբ, համակողմանի քննարկում տեղի ունեցավ: Ճիշտ է, շատ դեպքերում քաղաքական կոնտեքստը ավելի շատ էր, քան տնտեսական մասը, բայց հուսով եմ, որ տնտեսական մասի վերլուծությունները տվեցինք նաեւ տեղի ունեցած լսումների ժամանակ: Երկու-երեք անգամ հարցի վերաբերյալ մենք քննարկումներ կազմակերպեցինք տարբեր հանձնաժողովներում, միասնական հանձնաժողովներով լսումներ արեցինք, որին մասնակցեց քաղաքացիական նախաձեռնության 110-120 անդամներ: Ի դեպ, այդ քննարկումներին ընդգրկված էին նաեւ տնտեսվարողներ, քաղաքական ուժեր, մասնագետներ:
- ԵՏՄ անդակցման վերաբերյալ ԱԺ ամբիոնից հնչած ելույթները մեծ մասամբ նվիրված էին նրան, որ այս միությունը նախեւառաջ անվտանգության երաշխիքներ է տալիս, եւ մի տեսակ ստվերվեցին տնտեսական հարցերը:
- Իրականում անվտանգության երաշխիքներից բացի, տնտեսական բլոկով, երբ մենք քննարկում էինք, կոնկրետ ասացինք տնտեսական դրական ու բացասական կողմերի մասին: Եվ պետք է նշեմ, որ ԵՏՄ անդամակցումը տնտեսվարողներին տրամադրվելիք նոր հնարավորություն է: Չէ՞ որ նրանք հնարավորություն են ստանում անմաքս առեւտուր անել:

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՈՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ Է ՀԱՍԿԱՆԱԼԻ»


-Դեռ ի՞նչ չբարձրաձայնված կետեր կան` ՀՀ ԵՏՄ անդամակցման հետ կապված, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է, որ պատկերացումներ ունենան մեր  տնտեսվարողները:
- Նախ` պետք է սովորական քաղաքացին կամ սովորական տնտեսվարողը շատ ավելի ակնառու հասկանա, թե ինքն ինչ իրավիճակում է հայտնվելու, երբ մենք վավերացնենք եւ գործողության մեջ մտնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության այս ամբողջ գործընթացը: Եվ շատ կարեւոր է խոսել այս մասին, որովհետեւ քաղաքական եւ անվտանգության այդ մնացած մասը, եթե բոլորի համար հասկանալի է, տնտեսական այս հնարավորությունները ոչ բոլորի համար է հասկանալի: Օրինակ, ասենք, ինչպես են տեղի ունենում մաքսային ձեւակերպումները, ինչ ռեժիմով են տեղի ունենում ավելացված արժեքի հարկի հետաձգված վճարումները, երրորդ երկրների հետ փոխհարաբերությունները, Պարսկաստան-Վրաստան փոխհարաբերությունները... Եվ ես հուսով եմ, որ օրենսդրական այս փոփոխությունները վավերացնելուց հետո մենք կանենք տնտեսվարողների հետ ավելի հանգամանալից եւ ավելի մանրամասն քննարկումներ, որպեսզի ներկայացնենք, թե ինչ ձեւով են աշխատելու եւ ինչպիսի մոդելով: Դրանք շատ ավելի օգտավետ կլինեն, որովհետեւ ազգաբնակչությունը, եթե ենթագիտակցորեն անվտանգության երաշխքիների խնդիրներից ելնելով է իր ակնառու ու հստակ դիրքորոշումն արտահայտել, բայց համենայն դեպս տնտեսական դաշտի, այս փոփոխությունները եւ նոր ստեղծված հնարավորությունները մանրակրկիտ իմանալու համար պետք է ավելի շատ ինֆորմացված լինեն:

ԵՏՄ-Ն «ԵՌՅԱԿԻ» ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

-ՀՅԴ-ն նշեց, որ դեռեւս 1994 թվականին է որոշում կայացվել` միանալու տնտեսական միությանը: Այս դեպքում, ո՞րն էր նպատակը` շուրջ մեկ տարի ոչ իշխանական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից` ընդդեմ ԵՏՄ-ի  հայտարարություններ անելու:
- Պարզապես, պետք է լավ ընկալել քաղաքական կոնյուկտուրան: Եկեք չբացեմ փակագծերը...
- ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշել էր, որ ազգի դավաճան են նրանք, ովքեր «կողմ» կքվեարկեն ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրին: Հաշվի առնելով այն, որ նույն «դավաճանների» թվում են նաեւ «Ժառանգության» գործընկեր ոչ իշխանական «եռյակի» մյուս երկու խմբակցությունները` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, կարո՞ղ ենք ասել, որ ԵՏՄ անդամակցումը վերջ կդնի «եռյակի» գործունեությանը:
- Իմ խորին համոզմամբ` «Ժառանգոության» ներկայացուցիչը շատ դեպքերում սեփական հուզական ելույթներից հետո ինքը պետք է հետեւություններ կատարի հենց իր ասածի վերաբերյալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում