ԳՆԴԱԿՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԳՆԴԱԿՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ Է


Այն, որ Ռուսաստանի կողմից "Հարավային հոսք" գազատարի կառուցումից հրաժարվելը, ավելի կոնկրետª այդ գազատարը նախատեսված Սեւ ծով-Բուլղարիա ուղով Սեւ ծով-Թուրքիա ճանապարհով Եվրոպա հասցնելու ծրագիրը խոստանում է Անկարային դարձնել Վաշինգտոնի աչքի գրողը, սպասելի էր: Եվ ահա Վաշինգտոնի սպառնալիքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին:

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հազիվ մեկ-երկու օր էր անցել "Հարավային հոսքի" հետ կապված` Անկարայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սենսացիոն հայտարարությունից, որ ԱՄՆ-ը պետքարտուղարի  ավագ խորհրդական Ռոբերտ Բրադկեի շուրթերով հայտարարեց, թե Թուրքիան մնում է Սիրիա ներթափանցող օտարազգի վարձկանների հիմնական ուղին: Հասկանալի էª Բրադկեն ուղիղ տեքստով դեռ չի մեղադրում Անկարային, եւ նույնիսկ փորձում է մի փոքր մաքրել, թեª Թուրքիան շարունակում է ակտիվորեն համագործակցել ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության հետª օտարազգի վարձկանների մուտքը Սիրիա կանխելու նպատակով: Բայց դրա հետ մեկտեղ դեռ մեկ ամիս առաջ էր, որ ամերիկյան շատ ավելի բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյաª փոխնախագահ Ջո Բայդենը շատ ավելի լուրջ մեղադրանքներ ներկայացրեց Անկարային, թե վերջինս ֆինանսական օգնություն է ցուցաբերում տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներին, այսինքնª առաջին հերթին "Իսլամական պետություն" խմբավորմանը, որին ԱՄՆ-ը կոալիցիոն պատերազմ է հայտարարել: Ավելինª այն բանից հետո, երբ հրապարակայնորեն փորձեցին մի փոքր մեղմել Բայդենի տոնայնությունը, վերջինս շատ ավելի առաջ գնաց, թե իր այդ մեղադրանքների համար չի էլ պատրաստվում ներողություն խնդրել Էրդողանից. "Ես երբեք չեմ հրաժարվել իմ խոսքերից, անգամ եթե դրանք վիրավորել են մյուսներին": Եվ հետո սկանդալն այս փուլում էլ "սառեցվեց", նշանակում է, որ ամերիկյան իշխանական վերնախավը ցանկացած պահի կարող է Անկարային նորից ներկայացնել աշխարհում ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամի հռչակված "Իսլամական պետությանը" ֆինանսավորող:
Այսինքնª ԻՊ-ի վարած հակաամերիկյան, հակամարդկային, ահաբեկչական ¥կամ թե ով ինչ այլ տերմին կնախընտրի¤ պատերազմը ֆինանսապես առաջ տանող պետություն հանդիսանալու մեղադրանք: Եվ Բրադկեի հիշատակված հայտարարությունն էլ պարզ ակնարկ էր, որ Թուրքիային լուրջ խնդիրներ խոստացող այդ ստրատեգիան ԱՄՆ-ի քաղաքական զինանոցում է ու ցանկացած պահի կարող է գործադրվել:
Իհարկեª եթե Թուրքիան շարունակի համառել, ապա ամերիկյան քաղաքական զինանոցում այլ քաղաքական զինանոցը կարող է մի շարք այլ հակաթուրքական զինատեսակներ եւս գործադրել: Բայց առանց այդ էլ այս պահին դրանցից ամենավտանգավորներն արդեն իսկ շրջանառվում են: Մասնավորապեսª Մեծ Քուրդիստանի ստեղծման ծրագիրը, որն Իրաքի եւ Սիրիայի տարածքների հաշվին ձեւավորման բաղադրիչը արդեն իսկ բուռն թափ է հավաքել, եւ հեռու չէ այն օրը, երբ Իրաք-սիրիական Քուրդիստանների գնալով աճող ռազմա-ֆինանսական հզորությունը ի զորու կլինի ռեալ դարձնել նաեւ թուրքական քրդաբնակ տարածքները Մեծ Քուրդիստանի մեջ ներառելու ծրագրերը: Ընդ որում, հենց այս առարկայացող վտանգն է, որ Անկարային պարտադրում են գնալով ավելի զգուշորեն վերաբերվել ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններինª որպես դրան այլընտրանք մտածելով իրենց աշխարհաքաղաքականության ռուսական ուղղությունն ակտիվացնելու մասին: Ասենքª նաեւ այս տարածաշրջանային իրողություններն են, որ Թուրքիային նույնիսկ պարտադրեցին իր տարածքով անցկացվելիք տարաբնույթ ՆԱԲՈՒԿԿՕ-ների եւ այլ ամերիկյան գազային ծրագրերի փոխարեն ակտիվացնել ռուսական գազի տարանցման գլոբալ գաղափարըª անշուշտ վաղօրոք աչքի առաջ ունենալով Վաշինգտոնից սպասվող հակազդեցությունը: Իսկ սա էլ տանում է այն մտքին, որ այս կերպ Թուրքիան արդեն իր ընտրությունը կատարեց, ավելի կոնկրետª ԱՄՆ-ին շատ պարզ մեսիջ հղեց, որ հենց ռուսական էներգետիկան կդառնա իր ընտրությունը, եթե տարածաշրջանում պահպանվեն խաղի ներկայիս կանոնները:

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Այսպիսովª արդեն ոչ թե Թուրքիան, այլ ԱՄՆ-ն է կանգնում երկընտրանքի առաջ: Մի կողմիցª պե՞տք է շարունակել Մերձավոր Արեւելքի ներկայիս քաղաքականությունը եւ հատկապես Քուրդիստանի ծրագրերը: Այս ուղղությամբ արդեն իսկ հսկայական խաղ է ընթացքի մեջ դրված, միջոցներ ծախսված: Էլ չասած, որ եթե Վաշինգտոնը փորձի այս իրավիճակում տարածաշրջանային քաղաքականության առանցքում նորից դնել Անկարային, ապա դա հաստատ Թուրքիայի հետ բուռն հակասություններ ունեցող Իսրայելում միայն սվիններով է ընդունվելու, ինչը կարող է շատ ավելի լուրջ խոչընդոտների առաջ կանգնեցնել ԱՄՆ-ին: Առավելեւս, որ ինչպես Թուրքիան, այնպես էլª Իսրայելն է այս ամիսներին պարզ ակնարկել, որ մտքով անգամ չի անցկացնում միանալ հակառուսական պատժամիջոցներին, այսինքնª եթե Վաշինգտոնը վերադառնա թուրքական սցենարին, ապա այս դեպքում արդեն Իսրայելը կարող է գնալ ռուսների հետ հարաբերությունների աննախադեպ ջերմացման:
Մյուս կողմից էլ, եթե Վաշինգտոնը շարունակում է Թուրքիային փաստի առաջ կանգնեցնելու ընդունակ տարածաշրջանային ներկայիս գործընթացները, ապա Անկարային դրանով պարզապես ստիպում է ավելի ու ավելի սերտացնել կապերը Մոսկվայի հետ:
Իսկ իրականում, հասկանալի է, որ Թուրքիան, Իսրայելը, ասենք նաեւ Իրանը, Սիրիան եւ տարածաշրջանային մյուս երկրները նման քաղաքական մանյովրի հնարավորություն են ստանում, քանի որ տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն է վերադարձել ռուսական գործոնը: Իսկ դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հիմնական խնդիրը ոչ թե երկրորդ պլանի երկրների աշխարհաքաղաքական խաղերն են, այլ Ռուսաստանի վերականգնվող աշխարհաքաղաքական հզորությունը, եւ հենց այն ոչնչացնելու դեպքում է, որ տարածաշրջանային ¥ոչ միայն Մերձավոր Արեւելքի¤ թեմաները միանգամից կվերադառնան ամերիկյան "կեսբերան" հրահանգի հարթություն: Ընդ որումª չնայած բոլոր հայտնի պատժամիջոցներին, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեկան ուղերձում եւս մեկ անգամ դիվանագիտական բառապաշարի ամենակոշտ երանգներով հայտարարեց, որ ԽՍՀՄ-ի փլուզման իմաստը նաեւ Ռուսաստանի մասնատումն էր, եւ որ այդ ցանկություններն այս պահին էլ կան: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս իրողությունները ՌԴ-ն գնահատում է որպես իր գոյության համար պայքար, եւ ամենափոքր նահանջն արդեն կարող է վերածվել պարտության: Այսպիսովª Ռուսաստանն իր ներկայիս քաղաքական կուրսը ոչ միայն համարում է իր համար փրկօղակ, այլեւ այն անհրաժեշտության դեպքում էականորեն սրելու հայտ է ներկայացնում: Իսկ սա արդեն նոր երկընտրանք է ԱՄՆ-ի համար: Շարունակե՞լ ռուսական ուղղությամբ ներկայիս քաղաքականությունը, որն իհարկե, Մոսկվայի համար թեեւ կնճռոտ է, սակայն անգամ հարձակումները բազմապատկվելու դեպքում` հազիվ թե նահանջի: Մինչդեռ այս մեծ խաղն ինչքան ձգձգվում է, այնքան աճում են դրանից տուժող այլ պետությունների թիվը, նրանց կորուստները, իսկ դրանից բխող հակաամերիկյան դժգոհությունը, թեեւ դեռ շատերը գերադասում են չբարձրաձայնել, սակայն իր հերթին է գնալով միայն աճում եւ մի օր հաստատ կպայթի: Առավել եւս, որ այս խաղի որոշ դետալներ, ինչպես ասենք` նավթի համաշխարհային գների անկումը, լուրջ հարվածներ են հասցնում ամերիկյան տնտեսության հիմքերին, մյուս կողմից էլª հնարավորություն տալով Վաշինգտոնի շատ ավելի վտանգավոր տնտեսական թշնամուª Չինաստանի տնտեսության ավելի բուռն աճին:
Իսկ այս ցայտնոտային իրավիճակում նշանակում է, որ կա՛մ պետք է մտածել Ռուսաստանի հետ նոր մակարդակի հարաբերություն կառուցելու մասին, ինչը հաստատ կոչնչացնի նաեւ դոլարի համաշխարհային հեգեմոնիանª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Կամª Վաշինգտոնին մնում է գնալ իրավիճակի շեշտակի սրման: Իսկ այս առումով կարծես թե ամենեւին էլ պատահական չէր, որ այս օրերին Ուկրաինան որոշեց վերջնականապես հրաժարվել իր, այսպես ասած, ոչ բլոկային կարգավիճակից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ չհապաղեց հայտարարել. "Եթե Ուկրաինան դաշինքին անդամակցելու հայտ ներկայացնի, մենք այն քննության կառնենք": Սակայն նման փորձն անգամ հաստատ միանգամից կվերածվի Կիեւի ուղղությամբ Դոնբասի բանակի հարձակման: Եվ այս դեպքում էլ ԱՄՆ-ը մնալու է նույն երկընտրանքի առաջª գնա՞լ բաց պատերազմի ռուսների հետ, որն արդեն բոլորի համար կործանում կդառնա...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում