ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԳՆԱԼ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ»
Արխիվ 12-16ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԳՆԱԼ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ`
ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին չմիացավ նաեւ ընդդիմություն համարվող ՀՅԴ-ը: «Իրավունքը» ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց` արդյոք ՀՅԴ-ը, չմիանալով Փաշինյանի նախաձեռնությանը, անուղղակիորեն չսատարեց իշխանությանը: «Ինչու այդ հարցը չեք տալիս ուրիշներին`նրանց, որոնք անհապաղ իշխանափոխության ջատագովն էին»,- պատասխանեց Ա. Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը պարզաբանում է` Փաշինյանի նախաձեռնությունը դաշնակցության հայեցակարգի ու ծրագրի հետ որեւէ առնչություն չունի: «Մենք ասում ենք հրաժարվենք ընդհանրապես նախագահի աթոռից: Իսկ իմպիչմենտի գնալով` նշանակում է պահել նախագահի աթոռը: Հիմա էլ արտահերթ ընտրություններ լինեն, ժողովուրդը քառասուն օրվա մեջ չհասկանա ինչ կլինի: Գա չորրորդ նախագահը, որոշ ժամանակ անց սկսվի նրա պաշտոնանկության գործընթացը»,- մանրամասնեց խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե ՀԱԿ պատգամավորը իր նախաձեռնությամբ գաղտնազերծեց ընդդիմադիր ուժերին, դաշնակցության խմբակցության ղեկավարի խոսքով հասարակությունը թող որոշի, թե ով է ընկել լյուստրացիայի տակ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

