ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ 25 ԱՄՅԱԿԸ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ
ՈՐՈՇՄԱՆ 25 ԱՄՅԱԿԸ
Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ գիտաժողով, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Գիտաժողովը նախաձեռնել էր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հանդես եկավ բացման խոսքով: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատնության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Խաչատրյանը, ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆեսոր, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, բ. գ. թ. Հայկ Բաբուխանյանը: Քննարկումներին իրենց ելույթներով մասնակցեցին Ադրեբեջանահայերի ասամբելայի միության նախագահ Գրիգորի Այվազյանը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Գիտաժողովին ներկա էին Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ՕԵԿ կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացակյանը, ՍԴ դատավոր Կիմ Բալայանը, ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանը, լեզվի տեսչության պետ բ. գ. դ. Սերգո Երիցյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, ՀԿ անդամներ: Գիտաժողովը ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, որտեղ կոչ արվեց դեկտեմբերի մեկը ազգային միասնության տոն: Գիտաժողովի ժամանակ ցուցադրվեց «Կամավորը» վավերագրական ֆիլմը Արցախյան պատերազմի մասին, իսկ վերջում իր երգարվեստով հանդես եկավ ՀՀ վաստակավոր երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), եւ Սասուն պարային համույթը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

