«ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԼԵՇՄՈԲԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ (տե

Արխիվ 12-16

«ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԼԵՇՄՈԲԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ (տեսանյութ)

 


1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը հռչակեց ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ: Հայաստանի Հանրապետությունը  ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին, վավերացրել`  2010 թ. մայիսի 17-ին:

Օրվան ընդառաջ «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության և «ՓԱՐՈՍ» կամերային երգչախմբի նախաձեռնությամբ «Դալմա Գարդեն Մոլ»-ում(նմանատիպ վայրերը, ցավոք, դեռևս խիստ սակավաթիվ են ՀՀ-ում)` որպես հաշմանդամների համար լիովին հարմարեցված վայր, իրականացվել է «ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԼԵՇՄՈԲԸ: Աշխատաքանի իրագործմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ՎիվաՍել-ՄՏՍ-ը, երգչախմբի աջակից «Փարոս» Հիմնադրամը (ԱՄՆ), Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլը (գեղ. ղեկ.` Արփինե Հովհաննիսյան):

Աշխատանքն առանց հուզմունքի, հիացմունքի հնարավոր չէ նայել…

««Քեզ համար, Հայաստան» ֆլեշմոբի անցկացման հիմնական նպատակն էր` անակնկալ և արտահայտիչ կերպով ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժը, լավատեսությունը և մեր երկրի հզորացման գործում լիիրավ մասնակցություն ունենալու պատրաստակամությունը: Ֆլեշմոբի վայրում ներկա պատահական անձինք այնքա՜ն զարմանքով, ուրախությամբ ու հիացմունքով էին արձագանքում...Նման արձագանքի ենք արժանացնել նաև տեսանյութի youtube-ում դիտողների կողմից»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում պատմում է «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:

Իսկ այն հարցին, թե այսօր բավարար ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող անձնաց խնդիրները, պարոն Ալավերդյանը պատասխանում է.«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին ներկայումս շատ է խոսվում, սակայն գործնական լուծումներ տրվում են հազվադեպ: Ողջունելի է ԱԻՆ-ի դրական փորձը, Երևանի քաղաքապետարանի վերջին 2 տարիների դիրքը: Սակայն բազմաթիվ ոլորտներում դեռ խնդիրները չլուծված են մնում»:

2014թ. հուլիսի  1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 195925 հաշմանդամություն ունեցող անձ։ Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը։

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում