ՆԻԿՈԼԻ ԿՌԻՎԸ, ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՊԸ ԿՏՐԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ Է. Հայոց Աշխարհ

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼԻ ԿՌԻՎԸ, ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՊԸ ԿՏՐԱԾ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ Է. Հայոց Աշխարհ

 

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության <անկախ> պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեւական դադարից հետո վերադարձել է իր հիմնական գործին, որոշել է նախագահի <իմպիչմենտի> գործընթաց սկսել Ազգային ժողովում, որի վերահսկիչ փաթեթը վստահորեն տնօրինում է Հանրապետական մեծամասնությունը:

Ի՞նչ է թաքնված Նիկոլի սույն <հարվածային գործողության> տակ, մեր հարցերին ի պատասխան, փորձում է մեկնաբանել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

- Իրականում Հայաստանում տեղի է ունենում երկու գործընթաց£ Առաջինըª ամեն կերպ խանգարել Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, վնասել Ռուսաստանին եւ Ռուսաստանի դաշնակիցներին, թույլ չտալ, որ նրանք միավորվեն ԵՏՄ-ի մեջ. մեծ քաղաքագիտական գիտելիքներ պետք չենª տեսնելու համար, որ այդ գործըթնացի պատվիրատուն արեւմտյան ուժերն են£ Երկրորդը նախապատրաստությունն է 2017-18թթ. ընտրություններին: Հասկանալի է, որ 2018թ. սպառվում է նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը՝ Սերժ Սարգսյանը, ըստ Սահմանադրության, չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու, եւ որոշ ուժեր, օգտվելով այդ հանգամանքից, փորձում են գալ իշխանության£ Նիկոլի նախաձեռնությունը, կարծում եմ, այս համատեքստում պետք է դիտարկել:

- Այնուամենայնիվ, յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն պետք է գոնե նվազագույն իրավական հիմնավորում ունենա. Փաշինյանի հեղինակած որոշման նախագծում ՙամրագրված՚ 8 կետերը որեւէ ընդհանուր եզր ունե՞ն նախագահին անվստահություն հայտնելու սահմանադրական հիմքերի հետ:

- Նիկոլն ինքն իրենով, իր նախաձեռնություններով շատ փոքր է լուրջ ուսումնասիրության առարկա դառնալու համար եւ արժանի չէ այդքան մեծ ուշադրության£ Սա սովորական ՙներընդդիմական՚ գզվռտոց է, եւ ինձ համար ուղղակի ցավալի է, որ մեր ընդդիմադիրներն այս մակարդակի վրա են. անընդհատ գզվռտվում են, ով է ավելի լավ ընդդիմադիր, ով է կապը կտրած ընդդիմադիր, լավ տղա ընդդիմադիրª մեկը մյուսին սխալ հանելով, բացահայտելով, իրար դիմակ պատռելով, իրար վրա փորձարկումներ անցկացնելով£ Սա ինքնադրսեւորման անարդյունավետ ձեւ է, բայց դա իրենց գործն է: Հասկանալի է, որ այսքան տարաբնույթ, տարբեր ծագումնաբանություն ունեցող, տարբեր կենտրոնների հետ աշխատող ուժերի միջեւ գաղափարական պայքար, քաղաքական լուրջ մրցակցություն չի կարող լինել, դրա համար էլ այս կերպ են փորձում ինքնահաստատվել ընդդիմադիր դաշտում, մեկը ասում է՝ հղիության տեստ, մյուսը ասում է՝ անկեղծության տեստ, Նիկոլն էլ  <իմպիչմենտն> է օգտագործում որպես տեստ այն կուսակցությունների նկատմամբ, որոնք իրենց հայտարարել են ընդդիմություն:

Ընդդիմադիր լինելը Նիկոլի <վառ> պատկերացմամբ երեւի այն է, որ օրուգիշեր քեզ ճղես, կուրծք ծեծես եւ գոռաս՝ <իմպիչմենտ նախագահին>: Դա էլ այդպիսի ընդդիմություն է: Ի՞նչ կարող եմ ասել, նա էլ <իմպիչմենտ> գոռալով է պատրաստվում հերթական ընտրություններին: Մենք ունենք շատ ավելի կարեւոր գործեր, երկիրը կանգնած է ճակատագրական, դարակազմիկ իրադարձությունների շեմին. հունվարի 1-ից Հայաստանը մտնում է նոր համակարգի մեջ, որտեղ մեզ շատ բարդ աշխատանք է սպասում, համակարգը փորձարկված չէ, հընթացս պետք է սովորենք, հարմարվենք նոր իրողություններին, սա է ամենակարեւոր բանը, որ այսօր պետք է մտահոգի հայրենի քաղաքակն ուժերին, այդ թվում՝ ընդդիմությանը: Աշխարհը շատ արագ է փոխվում, մենք գտնվում ենք պայթյունավտանգ տարածաշրջանում, եւ եթե լինեն խոշոր կատակլիզմներ, մեր ժողովուրդը կարող է հայտնվել շատ բարդ իրավիճակում: Թե չէ Նիկոլ, իմպիչմենտ… Փոխանակ մտածենք, ինչպես անկորուստ դուրս գալ աշխարհին եւ տարածաշրջանին սպառնացող բարդագույն մարտահրավերներից, խոսում ենք մանր-մունր բաներից, իրար քաշքշում, աթոռի համար իրար գլուխ ջարդում… Եթե ընդդիմությունն ավելի լուրջ, ավելի սթափ, ավելի խոհեմ լիներ, առաջարկեր այլընտրանքային լուծումներ, վստահաբարª շատ ավելի օգուտ կտար մեր ժողովրդին:

Ինչ վերաբերում է նախագծում բերված հիմնավորումներին, ճիշտն ասած, ժամանակ չեմ ունեցել խորանալու այդ հակագիտական աշխատանքի մեջ, բայց աչքովս ընկավ, որ նախագահին <մեղսագրված> ծանր հանցագործություններից մեկն էլ հայ-թուրքական արձանագրություններին հավանություն տալն է: Բայց չէ՞ որ Նիկոլի անմիջական ղեկավարը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ միայն դեմ չէր, այլեւ աջակցում էլ այդ գործընթացին, նույնիսկ հայտարարեց, որ ՀԱԿ-ը դադարեցնում է հանրահավաքային գործունեությունը, որպեսզի չխանգարի արձանագրությունների վավերացմանը եւ չխոչընդոտի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:

- Երեւի ուզում եք ասել նախկին ղեկավա՞րը:

- Ինչո՞ւ նախկին. Նիկոլը այսօր էլ ՀԱԿ խմբակցության անդամ է: Այդ մանր խորամանկություններով, հնարքներով, հա°մ անդամ եմ, հա°մ անդամ չեմ, հա°մ կողմ եմ, հա°մ դեմ, հա°մ ձեզ հետ ենք,  հա°մ ձեզ հետ չենք, հա°մ ձերն ենք, հա°մ նրանցն ենք, մանկապարտեզի սաներին էլ չես խաբի: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. եթե Նիկոլը 2008-2011թթ. համաձայն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հետո է հասկացել, որ դա ՙպետական դավաճանություն՚ է, ուրեմն, հասունացման շրջանում է, թող հասունանա, այն ժամանակ կխոսենք: Եթե դեմ էր, բայց մնում էր Տեր-Պետրոսյանի կողքին, ավելին, 2012թ. ՀԱԿ-ի ցուցակով դարձավ պատգամավոր, եւ հիմա է բացահայտում իր <սկզբունքային դիրքորոշումը>, սա խոսում է նրա մարդկային որակների մասին: Երկու դեպքում էլ եզրակացությունները նրա օգտին չեն:

- Սերժ Սարգսյանի <ծանր հանցագործությունների> 8 կետանոց ցուցակի առաջին կետը վերաբերվում է մարտի 1-ին. ըստ այդմ նախագահը չարաշահել է իր լիազորությունները՝ կասեցնելով մարտիմեկյան իրադարձությունների <մեղավորներին> բացահայտելու նպատակով ստեղծված փաստահավաք խմբի գործունեությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե խոսելու լինենք ՙՄարտի 1՚-ի մասին, հայտնի բան է, նրանք, ովքեր սադրել են այդ մարտիմեկյան զանգվածային անկարգությունները, ամենից բարձր են գոռում այդ մասին, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ իրենց պատճառով է խաղաղ ցույցը վերածվել զանգվածային բախումների, որոնց հետեւանքով 10 մարդ է զոհվել, եւ փորձում են նախահարձակ լինել, որպեսզի մեղքը վերագրեն ուրիշներին: Հետո, չմոռանանք, որ 2008թ. Սերժ Սարգսյանը չէր նախագահը: Ինչ վերաբերում է բացահայտմանը խոչընդոտելու <մեղադրանքին>, Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել են բազմաթիվ սպանություններ, որոնք այդպես էլ մնացին չբացահայտված: Եթե սպանությունների չբացահայտված լինելը ծանր հանցագործություն է, որի համար նախագահը պետք է պաշտոնանկ արվի, դարձյալ հարց է առաջանում. ինչո՞ւ պարոն Նիկոլը գնաց, կանգնեց Տեր-Պետրոսյանի դրոշի ներքո, չէ՞ որ հենց ինքն էր ԱԺ վերջին նիստում թվարկում նրա օրոք տեղի ունեցած սպանությունները, որոնք չեն բացահայտվել: Ինչո՞ւ էր գնում մի մարդու հետեւից, որի օրոք կատարվել են այդ սպանությունները: Ես իրավաբան չեմ, քաղաքական գործիչ եմ, եւ կարող եմ քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Իսկ դրա համար պետք է նայել, ո՞վ սադրեց, եւ արդյոք իշխանությունը կիրառեց համաչա՞փ ուժ, թե՞ դիմեց անհամաչափ ուժի: Երկու դեպքում էլ այդ հարցերի հասցեատերը Սերժ Սարգսյանը չէ:

- Հաջորդ <խոշոր մեղադրանքն> այն է, որ նախագահը թաքցրել է <Գազպրոմից> ստացվող գազի սակագնի բարձրացման փաստը, որի հետեւանքով կուտակված 300 միլիոն դոլարի լրացուցիչ պարտքի դիմաց <Հայռուսգազարդի> պետական բաժնեմասն ամբողջությամբ փոխանցվել է ռուսական ընկերությանը:

- Այդ մասին այնքան է խոսվել, որ դժվար է նոր բան ավելացնել£ Հազար անգամ ասվել է, եթե այդպես չլիներ, գազի գինը կթանկանար շատ ավելի շուտ եւ շատ ավելի շատ: Բայց այս մարդիկ թքած ունեն ժողովրդի վրա, ոչ պատասխանատվություն ունեն, ոչ մտածում են այդ ժողովրդի մասին, մտածում են բոլորովին այլ կատեգորիաներով: Փաստն այն է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում մենք գազը ստանում ենք 30 տոկոսով ավելի էժան, քան եվրասիական ինտեգրացման գործընթացի չմիանալու դեպքում: Ավելին, Ռուսաստանը մեզ համար բացառություն արեց, եւ Հայաստանը, չլինելով ՄՄ անդամ, ազատվեց ներմուծվող գազի համար սահմանված 30 տոկոս մաքսատուրքից: Մյուս կողմից, լավ է, որ այսպիսի անհեթեթ հիմնավորումներ են բերվում, նշանակում է, մեծ հաշվով, ասելիք չունեն:

- Ձեր կարծիքով, ինչի՞ վրա է հույս դնում Ն.Փաշինյանը, շրջանառության մեջ դնելով կանխավ անհաջողության դատապարտված այդ նախագիծը, որի տակ կարծես միայն Զարուհի Փոստանջյանն է պատրաստ ստորագրել:

- Հավանաբար հույսը դնում է ընդդիմադիր մյուս խմբակցությունների վրա, որովհետեւ չունի նույնիսկ իր խմբակցության՝ ՀԱԿ-ի աջակցությունը: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, Նիկոլի նպատակը ոչ թե այդ նախաձեռնությունն անցկացնելն է, այլ, փչացնել, վարկաբեկել մյուս ընդդիմադիր ուժերին եւ դառնալ Հայաստանի համար առաջին ընդդիմադիրը: Այսինքն, Նիկոլը ուզում է այդ կուսակցություններին վատություն անել, ցույց տալ, որ իրենք վատն են, խաբում են ժողովրդին, եւ ինքն է միակ ազնիվ եւ մաքուր, կապը կտրած ընդդիմադիրը: Սա է ընդամենը, ուրիշ բան ես այստեղ չեմ տեսնում, դրա համար էլ ասում եմ, եկեք խոսենք ավելի լուրջ խնդիրներից:

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում