«ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԹԱՏՐՈՆԻ ՏՈՄՍ ԵՆ ԳՆՈՒՄ…» Դեկտեմբերի 14-ին ժամը 19:00 Հ. Թումանյ

Արխիվ 12-16

«ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԹԱՏՐՈՆԻ ՏՈՄՍ ԵՆ ԳՆՈՒՄ…»

 


Դեկտեմբերի 14-ին ժամը 19:00 Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ կներկայացնի իր «ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ» կատակերգությունը: Հովհաննեսը ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը, աշխատել Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, դրան զուգահեռ նկարահանվել տարբեր հեռուստատեսային նախագծերում, ֆիլմերում և հեռուստասերիալներում`«Բանակում», այժմ` «Քաղաքում»: 2012թ-ից զբաղվում է  STAND UP COMEDY ժանրի ներկայացումներով: «Անքնությունը»  STAND UP կատակերգություն է մեր օրերի մասին, որտեղ հերոսը անդրադառնում է ակտուալ խնդիրներին`դրանք համեմելով նոր կատագերգական մոտիվներով…Ֆինալում շոշափվում է ցավալի դարձած արտագաղթի թեման`բնականաբար լավատեսական ավարտով:

Իսկ թե որոնք են ըստ Հովհաննեսի ակտուալ խնդիրներն, ու ինչ ասելիքով է հանդիսատեսին ներկայանում Հայաստանում նոր  ձևավորվող ժանրի ներկայացումը «ԻՐԱՎՈՒՆՔԸ» պարզեց հենց դերասանից. « «Անքննությունը» սկսվում է իմ անքննության թեմաներով, բողոքներով, այն խնդիրներով, որոնք իսկապես ինձ մտահոգում են`չթողնելով հանգիստ քնել: Այդ խնդիրների շղթայում ամեն ինչ կա` քաղաքականություն, արտագաղթ, սոցիալական դժվարին օրեր… Ու ամենը շաղախված հումորով, ծիծաղով, հուզմունքով, լացով, մտածելու տեղիք տվող խոհերով…»:

Իսկ արդյոք դժվար չէ խնդրի կողքին ծիծաղ ներկայացնել, Հովհաննեսը պատասխանեց. «Իհարկե դժվար է, շատ դժվար, հատկապես, երբ  STAND UP ժանրը դեկորացիայի, լուսային ու ձայնային էֆեկտների, այլ դերասանների միջամտության հնարավորություն չի տալիս: Բարդ է, երբ միայն մեկի խաղով պետք է դահլիճում ծիծաղ ապահովել, չձանձրացնել, բայց կարծես այս աշխատանքով ստացվել է շատ բան իրականանալի դարձնել: Հայաստանում այս ժանրը դեռևս ծաղկած չէ, շատ բան չկա արված»:

ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄԵՆԱԼԱՎ ՍԵՐԻԱԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹԱՏՐՈՆԻ ՈՐԱԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ

13 տարի լինելով թատրոնի բեմում` ապա` հեռուստատեսային սերիալներում. Հովհաննեսը համեմատում է. «Նույնիսկ ամենալավ սերիալը չի կարող թատրոնի որակն ապահովել այն պարզ պատճառով, որ էկրանն ունի կադր, այստեղ կա սխալվելու իրավունք, թատրոնն ավելի տաք է, ջերմ, անմիջական, կենդանի շփման հետ գործ ունես, ամեն ինչ պետք է անես մեկ անգամ ու անես լավ, այլ տարբերակ չկա: Չկա ավելի բերկրալի բան, երբ խաղոմ ես ու քեզ լսում են, հուզվում, ծիծաղում, ծափարում… Ես անմիջկանության կողմնակից եմ, ինտերակտիվության: Բայց և երբեք չեմ ժխտի, որ իմ ճանաչման, համբավի հարցում սերիալները կարևոր դերակատարում ունեցան: Հեռուստասերիալի շնորհիվ է, որ մարդիկ թատրոնի տոմս են գնում»:

ՈՐՈՇ ԴՌՆԵՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆ ԲԱՑՎՈՒՄ

Երիտասարդ ստեղծագործող, ով իր աշխատանքային ուղին կերտում է սեփական ջանքերով ու միջոցներով, անխոս, բազմաթիվ խնդիրների է հանդիպում. «Փակ դռներ շատ կան, համարյա` բոլորը, պետք է փորձել բացել: Ինձ դա հաջողվում է անել իմ ունեցած հարգանքի, քիչ թե շատ ճանաչման, որոշներն էլ` աշխատասիրության, համառության շնորհիվ, իսկ որոշ դռներ էլ այդպես էլ չեն բացվում»:

Բացի «Անքնություն» ներկայացումը Հովհաննեսը STAND UP ժանրի նաև մեկ այլ նախագծի շուրջ է աշխատում, որը հանդիսատեսին կներկայցվի սեպտեմբեր-հեկտեմբեր ամիսներին:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում