Ալմաստ Մուրադյան. « «ՔՅՈՒՆԵԹԸ» ԿՈՄԵՐՑԻՈՆ ԱՂԱՆԴ Է»

Արխիվ 12-16

Ալմաստ Մուրադյան. « «ՔՅՈՒՆԵԹԸ»  ԿՈՄԵՐՑԻՈՆ ԱՂԱՆԴ Է»

 

«Աղանդների դերը ցանցային մարքեթինգում» թեմայի շուրջ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսեցին «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ եւ «Քյունեթ» ընկերության անկախ խորհրդատու, անհատ ձեռնարկատեր ԱՎԵՏԻՍ ՎԱՐՈՍՅԱՆԸ: Ինչպես նշեց Ա. Ամարյանը. «Աղանդավորական կազմակերպությունները օգտագործում են ցանցային մարքեթինգը՝ այն համապատասխանեցնելով իրենց շահերին, իսկ«Քյունեթ» ընկերությունը եւս զբաղվում է ցանցային մարքեթինգով»։ Ապա բանախոսը հավելեց, որ վերջինիս գործունեության մեջ կան խաբեության հիմքով մի շարք բողոքներ, սակայն դրանք միայն սոցիալական կայքերում են եւ անհասցե: Իսկ «Քյունեթ» ընկերության ներկայացուցիչ Ա.Վարոսյանը սկսեց արդարանալ. « «Քյունեթ» ընկերությունը չի հանդիսանում կրոնական կազմակերպություն, սակայն, ինչպես մի շարք կազմակերպություններ, այն եւս իր կազմի մեջ ներառում է աշխարհում բոլոր տեսակի կրոների ներկայացուցիչներ` ապահովվելով մի միջավայր, որտեղ ցանկացած համոզունքի տեր անձ իրավունք ունի բիզնես գործունեություն ծավալել, սակայն այն չպետք է հակասի ընկերության կանոնակարգին»: Վերոնշյալ ասուլիսին, ինչպես նաեւ բանախոսների հնչեցրած մեղադրանքներին ու արդարացումներին անդրադարձել է «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ. «Որպեսզի այս կազմակերպությունը մոլորության մեջ չգցի մարդկանց եւ չհայտարարի, որ իրենց նկատմամբ բողոքները անհասցե են, ներկայացնում եմ լուրջ հայտարարություն` արված «Ամերիաբանկի» կողմից: Մյուս տեղեկությունները հաջորդիվ չեն ուշանա»: Այնուհետեւ մանրամասնել է. « «Քյունեթը»  շատ ավելի վտանգավոր է իր ցանցով եւ ուղղվածությամբ, քան որոշ կրոնական կազմակերպություններ: Եվ կարիք չունի որեւէ կրոնական կազմակերպության հետ աշխատելու, քանի որ ինքն իրենով արդեն կոմերցիոն աղանդ է: Իսկ խարդախությամբ աշխատող բիզնես-մոդելների մասին կարող եք տեղեկանալ մի շարք նյութերից: «Ամերիաբանկը» հայտնում է, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում մի շարք գրասենյակներ է բացել եւ բավականին լայնամասշտաբ գործունեություն է իրականացնում «Քյունեթ» կազմակերպությունը: Հիմք ընդունելով նշված կազմակերպության գործունեության վերաբերյալ ինչպես առաջատար արտասահմանյան երկրների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների դիրքորոշումը` կոչ ենք անում զերծ մնալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով կամ մասնակցությամբ «Քյունեթ» կազմակերպության հետ գործարար հարաբերություններ հիմնելուց կամ որեւէ գործարք կատարելուց, քանի որ վերոնշյալ կազմակերպության հետ համագործակցությունը լի է լուրջ ֆինանսական կորուստներ կրելու ռիսկով: Ձեր կողմից գործարքի կատարումը պնդելու եւ այն փաստացի կատարելու դեպքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն որեւէ պատասխանատվություն չի կարող կրել Ձեր եւ «Քյունեթ» կազմակերպության միջեւ ծագող հնարավոր դատական եւ արտադատական վեճերի համար»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում