"ԿԱՐՈՂ ԷԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼ, ԲԱՅՑ ՉՍՏԱՑՎԵՑ"

Արխիվ 12-16

"ԿԱՐՈՂ ԷԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ
ԶԲԱՂԵՑՆԵԼ, ԲԱՅՑ ՉՍՏԱՑՎԵՑ"


Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ծանրորդը նոյեմբեր ամսին մասնակցել էր նաեւ Ալմաթիում կայացած ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությանը: Տղամարդկանց առաջնությունում 77 կգ քաշային կարգում (C խումբ) Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրել է 140 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերեւում է պահել 180 կիլոգրամանոց ծանրաձողը: Մկրտչյանը 10 մասնակիցներից կազմված աղյուսակում երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Հիշեցենենք, որ այս տարի Հակոբը Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում երկամարտի 319 կգ արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ: Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ տարվա ձեռքբերումների մասին "Իրավունքի" հետ խոսեց ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
-Ալմաթիում կայացած մեծահասակների առաջնությունում շատ լավ հանդես եկաք: Դժվար չէ՞ր արդյոք պայքարել փորձառու մարզիկների հետ:


- Մեծերի հետ պայքարելը իրականում շատ դժվար էր, եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ տվեցին այդ մրցումները: Մեծահասակների հետ մրցելով` փորձ ձեռք բերեցի, որն օգնում է իմ տարիքայինների հետ պայքարում: Ես իմ ելույթներից եւ կատարած աշխատանքից գոհ եմ:
- Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձաք, ինչի կապակցությամբ "Իրավունքը" Ձեզ շնորհավորում է: Ի՞նչ կասեք այս մրցաշարում Ձեր ելույթների եւ արդյունքի մասին:
- Եվրոպայի առաջնությունում կատարած իմ աշխատանքից գոհ չեմ, կարող էի երկրորդ տեղը զբաղեցնել, բայց չստացվեց` իմ տեխնիկական սխալի պատճառով:
- Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը հավելյալ պարտավորություն չէ՞ր առաջացնում մյուս մրցաշարերի ժամանակ:
- Այդ պահին պարտավորություն չկար: Բայց արդեն այդ մրցաշարերից հետո մտածում եմ Ռիո-2016-ի մասին: Թեեւ մյուս տարի եւս կարեւոր մրցաշարեր կան. աշխարհի առաջնությունըª արդեն երիտասարդների մեջ: Քիչ-Քիչ սկսում ենք պարապմունքները:
- Այս մարզական տարում բավականին մեծ ձեռքբերումներ ունեցաք, տարվա Ձեր ամփոփումը...
- Ընդհանուր` գոհ եմ, գոհ են նաեւ մարզիչս ու հավաքականների մարզիչները: Այս տարվա 4 մրցումներն էլ, որոնց մասնակցեցի, շատ ոգեւորող էին: Դժվարությամբ դրանց պատրաստվեցի, բայց կարողացա լավ անցկացնել:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում