ԵՐԲ ՀԱՅ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ԱՅԼԵՎՍ НЕ "ԶԱԺԻԳԱՅՈՒՏ"

Արխիվ 12-16

ԵՐԲ ՀԱՅ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ԱՅԼԵՎՍ НЕ "ԶԱԺԻԳԱՅՈՒՏ"


Արդեն անցյալում են այն ժամանակները, երբ հայկական շոու-բիզնեսի թուրն աջ ու ձախ կտրում էր, ու բոլորը, անկախ ամեն ինչից, ցանկանում էին հայտնվել շոու-բիզնես կոչվող ցանցում` "աստղի" պիտակ ձեռք բերելու համար: Սակայն, այսօր էլ բոլորը ցանկանում են հայտնի դառնալ, բայց ոչ միայն շոու-բիզնեսի ասպարեզ ոտք դնելով, այլ հեռուստատեսային սերիալներում, որտեղ գեթ մեկ անգամ հայտնված, ասենք, տաքսու վարորդը կամ էլ կոշկակարն իրեն "աստղ" է զգում: Բայց սա արդեն քննարկման այլ թեմա է, քանի որ շոու-բիզնեսն այսօր վտանգված է` կարելի է ասել հոգեվարքի մեջ է ու ձեռքերը փրփուրներին գցած` փորձում է կամ վերադարձնել երբեմնի բարի համբավը, կամ էլ փրկել անունը:


Իրականում շոուբիզնեսյան հայկական աստղիկները հասկացել են, որ հունվարից հետո իրենց պահանջարկն էլ ավելի կքչանա, քանի որ Մաքսային միություն մտնելով` Հայաստան հաճախակի կգան ռուսական շոու-բիզնեսի աստղերն ու իրենց աստղը կխամրի: Ինչ արած, հայերս հնարամիտ ենք ու հաստատ ցանկացած բարդ իրավիճակից ելքը գտնում ենք: Քանի որ Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում կտրականապես քչացել են հավաքական համերգները` հայ աստղերի մասնակցությամբ, վերջիններս որոշել են հայ հանրությանը իրենց մասին մոռացնել չտալ. այստեղ արդեն օգնության է գալիս նորին գերազանցություն համացանցը: Պարբերաբար PR-ի համար մի խայծ են գցում համացանց եւ վերջ, գործն արդեն արված է, մնում է ավարտին հասցնել, եւ անցնում են գրոհի...

"ՊԱՏՃԱՌԸ ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻ ԲԱՐԻ ԺՊԻՏՈՎ ՍԵԼՖԻՆ Է"

Այդ գրոհներին հաճախ ենք առիթ ունեցել անդրադառնալու, բայց Սոֆի Մխեյանի ու Սոնա Շահգելդյանի PR-հակահարվածը օրերս ողողել է համացանցը: Պատճառը Սոֆի Մխեյանի բարի ժպիտով սելֆին է, որը հավանաբար դուր չի եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքրոջը եւ նկարի տակ արտահայտվել է շատ պարզ "ֆու", դե, Շահգելդյանները միշտ էլ առանձնացել են իրենց անմիջականությամբ: Սոֆի Մխեյանն էլ առիթը բաց չի թողել այն օգտագործել հերթական PR-ի համար եւ համացանցում կրկին տեղադրել նկարը` վերը նշված մեկնաբանությամբ եւ այն անվանել. "Իրականություն, որը զուրկ է տրամաբանությունից, Շահգելդյանները զաժիգայուտ": Սոնա Շահգելդյանն էլ այդ ամենին պատասխանել է իրեն հատուկ պարզությամբ. "Ես միշտ եմ "զաժիգայուտ" անում"...


ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՑԵ՛Ք ՋՈՒՍԻ ՍԻՐՏՆ ԱԶԱՏ Է

Սա դեռ բավական չէր, երգչուհի Ջուսն էլ բաժանվել է իր ֆրանսաբնակ նշանածից: Այս տարվա գարնանը ողջ համացանցը իրենց նշանադրությամբ ողողած Ջուսը որոշել է հենց համացանցով էլ բոլորին տեղեկացնել իրենց բաժանման մասին. "Ուզում եմ վերջնական բոլորիդ տեղեկացնել, որ ես եւ Ռիչարդը էլ միասին չենք: Ես էլ նշանված չեմ: Դա եղել է իմ որոշումը: Իսկ Ռիչարդին ես ցանկանում եմ այն, ինչ կցանկանամ ինձ` լինել երջանիկ": Այսինքն` հայ տղամարդիկ, վերջապես հասկացեք, երգչուհու սիրտն ազատ է...
Այս ամենից հետո արի ու մի հավատա, որ այս ամենն արվում է հենց PR-ի համար: Ախր, սիրելի "աստղեր", ի վերջո հասկացեք, որ ձեր գործը երգելն է, ոչ թե` դերասանությունը:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում