ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ MP3-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ MP3-Ի
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ամանորյա նվերների ու անակնկալների շրջանը կամաց-կամաց սկսում է մեկնարկել: Ինչին հատկապես լրջորեն են պատրաստվում շոու-բիզնեսի ներկայացուցիչները. նրանց «նվերներին» մի ամբողջ լսարան է սպասում: Երաժշտական առաջին նվերի ծնունդն արդեն մեկնարկած է` Արամ MP3 եւ Գուրգեն Դաբաղյան. զուգերգի նախաձեռնությունն Արամինն է, Գուրգենն էլ սիրով համաձայնել է:
Համագործակցության մասին առավել մանրամասն «Իրավունքին» փոխանցեց հենց ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԸ.«Երգը հումորային է եւ բաղկացած է երկու շատ հայտնի եւ իրարից շատ տարբեր ստեղծագործություններից` մեկն անգլերեն համաշխարհային հիթ է, մյուսը` հայտնի հայկական ժողովրդական երգ: Տեսահոլովակ նկարահանել չենք նախատեսում, քանի որ այս աշխատանքը ամանորյա ծրագրերի համար է: Եվ այսպես` Նոր տարի եւ նոր երգ… Շատ մանրամասներ դեռեւս ասել չեմ ուզում, քանի որ անակնկալներ կան»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

