"Ի ՎԵՐՋՈ, "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ" ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ"

Արխիվ 12-16

"Ի ՎԵՐՋՈ, "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ" ՆԱԽԱԳԻԾԸ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ"


Վերջերս "Հայաստանի ձայնը" հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանի կույր լսումներին` Մոսկվայից ժամանած Ալեն Հարությունյանի Caruso երգի կատարման ժամանակ, ժյուրիի կազմում հանդես եկող երգչուհ ԵՎԱ ՌԻՎԱՍԻ մրցավարական կոճակին ոտքով սեղմելը հերթական մեծ սկանդալի ու աղմուկի առիթ հանդիսացավ: Դրանից հետո պտտվեցին խոսակցություններ, թե Եվան այդ քայլին գնացել է նախագծի ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ խորհրդով:

"ԵԹԵ ՄԱՐԴԸ
ՑԱՆԿԱՑԵԼ Է ՈՏՔՈՎ ՍԵՂՄԵԼ ԿՈՃԱԿԸ, ԱՊԱ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ"


"Իրավունքի" հետ զրույցում նախագծի ռեժիսորն այլ կերպ մեկնաբանեց. "Ես կարող եմ ընդհանրապես ուղղորդել այն մարդկանց, ովքեր բեմի վրա են: Իրականում կուզենամ նաեւ մարդիկ կուլիսներից դիտեն մեր աշխատանքը: Սա շատ դեմոկրատական շոու է, այստեղ ամեն ինչ այնպես է, ինչպես գրված է եվրոպական կանոններում: Նույնիսկ երբեմն ամեն ինչ չափից ավելի դեմոկրատական է, որովհետեւ հասկանում ես, որ կարելի էր այստեղ ուրիշ հունով տանել խաղը եւ կլիներ ուրիշ տեսակ: Բայց ո՛չ, մարզիչները հասուն մարդիկ են, գիտեն` ինչ են անում, իրենք էլ առաջադեմ մարդիկ են, իրենց ձեռքի տակ ունեն ինտերնետ, նայում են այդ նախագծի այլ երկրների տարբերակները: Յուրաքանչյուրն ունի իր ընտրությունը, եւ ինքն է որոշում, թե  ինչպես պահել իրեն դահլիճում: Բնականաբար, դա տեսագրված նյութ էր եւ ես որպես ռեժիսոր կարող էի կտրել ու հանել այդ հատվածը, բայց ինձ իրավունք չեմ վերապահում` մարդու ազատությունը սահմանափակել,  եթե մարդը ցանկացել է ոտքով սեղմել կոճակը, ապա որեւէ խնդիր չկա: Այս  պարագայում կարծում եմ, որեւէ մեկին դրանով չի վիրավորել":

"ՍԱ ՇՈՈՒ Է... ՄԵՆՔ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԴԻՊԼՈՄ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ"

Հ. Քեշիշյանն անդրադարձավ նաեւ հայ հասարակության քննադատական մոտեցումներին, որը նա համարեց առանձնահատկություն. "Կենտրոնանալ մեկի վրա ու անընդհատ խոսել այդ մեկի մասին, նորից հասարակության առանձնահատկություններից է: Ընդհանրապես հասարակությունը վերցնում է մի կերպար ու որոշ ժամանակ այդ կերպարը իրենց համար դառնում է  քննարկման թեմա` զբաղմունք: Հիմա այս պարագայում նրանց զբաղմունքը Եվան է, եւ փառք Աստծո, որ նա այնքան ողջամիտ աղջիկ է, խելացի, հասուն իր տարիքի համար, որ ադեկվատ է վերաբերվում այդ ամենին, այն բոլոր մեկնաբանություններին, որ գրում են համացանցում եւ մամուլում: Մնացածն արդեն հարաբերական է, ով իրավունք ունի կամ չունի դատելու մասնակիցներին, ով ինչպես է սովորեցնում կամ ինչ է անում: Ի վերջո, "Հայաստանի ձայնը" նախագիծը պետական Կոնսերվատորիայի քննություն չէ, սա հեռուստատեսային շոու է, որը, թույլ տվեք ասել, երեւի ավելի բարձր մակարդակով է անցնում, քան` նույն երաժշտական բուհերի ընդունելության քննությունները: Գոնե այդպես համեմատեք, այստեղ մենք դիպլոմ չենք տալիս, մարդուն ասում ենք` արի խաղին մասնակցիր: Իսկ ի՞նչ ասենք այն պարագաներում, երբ ոչ շատ մեծ տաղանդ ունեցող մարդիկ սողոսկում են ու անցնում պետական բուհ, որ վերջում ստանան մասնագետի դիպլոմ, մենք հո մասնագետի դիպլոմ չե՞նք տալիս":

"ՀԱՅՏՆԻ ՈՏՔՆ ՈՒ ԵՎԱ ՌԻՎԱՍԸ"

Ի դեպ, ոտքով մրցավարական կոճակը սեղմելուց հետո Եվա Ռիվասը որտեղ ելույթ է ունենում, նշում է, որ հիմա իր ոտքն ավելի հայտնի է, քան անուն-ազգանունը: Նույնը կատարվեց նաեւ Ուսանողության տոնի կապակցությամբ ՀՊՄՀ-ում տեղի ունեցած համերգին, որտեղ, երբ հաղորդավարուհին հայտարարեց, որ ելույթ կունենա հայտնի, հայրենասեր երգչուհի Եվա Ռիվասը, երգչուհին բեմից զարմանքով նշեց. "Ինձ թվում էր, որ կհայտարարեն այսպես` հայտնի ոտքն ու Եվա Ռիվասը, քանի որ վերջին իրադարձություններից հետո իմ ոտքն ավելի հայտնի է դարձել, քան` անուն-ազգանունս":

"ՄԱՐԴԻԿ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՄՏԱԾԵԼ
ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ"


Այս իրադարձություններից ավելի վաղ "Իրավունքի" այն հարցին, թե` Եվա, անընդհատ սկանդալների կիզակետում եք, դա լավ PR-ի արդյո՞ւնք է, թե արդեն հոգնել եք այդ ամենից, երգչուհին այսպես էր պատասխանել. "Ես երբեք չեմ հոգնում այդ ամենից, որովհետեւ դա արտիստի կյանքն է, ոչ թե աշխատանքը: Դա յուրաքանչյուր հաջողակ եւ հայտնի մարդու անբաժանելի մասնիկն է: Այդ սկանդալները PR չէին: Դա այն էր, ինչն ինքնաբերաբար ստեղծվեց, բայց այն չի խանգարում ինձ ապրել: Մարդիկ իրավունք ունեն մտածել այնպես, ինչպես ցանկանում են":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում