Օրերս` մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն հանդիսացող Ստրասբուրգում մահացել էր երիտասարդ հայուհի Ռուզաննան: Մահվան պաշտոնական պատճառը սրտի արատն էր: Առջեւում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իսկ ներկայումս առկա է մահացածի մոր անհամաձայնությունը` դստեր մահվան պատճառին:
Կինը ծննդաբերել էր կեսարյան հատումով, եւ կասկածների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ վիրահատությունը կատարելուց առաջ առաջադեմ Ֆրանսիայում չէին պարզել մայրացող կնոջ սրտի վիճակը...
ՍԿԶԲՈՒՄ ՍՏԱՄՈՔՍԸ, ՀԵՏՈ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Տամբովի մարզի 43-ամյա բնակիչը գնացել էր ծովափնյա Անապա աշխատելու համար: Նրա հիմնական աշխատանքը ոստիկանները դեռ չեն պարզել, սակայն վստահ կարելի է ասել, որ ճաշի ընդմիջումը նա բաց չէր թողնում ոչ մի հանգամանքում: Դեկտեմբերի 2-ին տղամարդը դուրս էր եկել "աշխատանքի" եւ մտել էր քաղաքի միկրոշրջանի շենքերից մի բնակարան: Տանը ոչ ոք չկար. այցելուն դա ստուգել էր: "Աշխատանքը" սկսվել էր խոհանոցիցª նախաճաշ պատրաստելուց: Կշտանալովª տղամարդն այցելել էր բնակարանի մյուս սենյակները ու հայտնաբերել էր տանտիրուհու պայուսակըª 5000 ռուբլով: Տղամարդու ստամոքսը կրկին ներկայացրել էր իր պահանջները, եւ նա գնացել էր խանութ, գնել միս եւ օղի, վերադարձել էր բնակարան, կերել-խմել էր ու... քնել: Արթնանալովª անցել էր իր այցելության հիմնական նպատակինª գողությանը: Հենց այդ պահին էլ ներս էր մտել տանտիրուհինª իր կողմից հրավիրված ոստիկանների հետ: Կերած-խմած գողը հայտնվել էր մեկ այլ վայրում, որտեղ նրա հետ արդեն սկսել էին աշխատել քննիչները: Ընդհանուր առմամբ, գողի այդ օրվա աշխատանքի տեւողությունը կազմել էր... 10 ժամ: