ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԿԱՊԵԼ ՌՈՒԲԼՈՒ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԿԱՊԵԼ ՌՈՒԲԼՈՒ ՀԵՏ


Եվ այսպեսª երեկ հայկական դրամի նկատմամբ դոլարի հերթական թռիչքը տեղի ունեցավ, եւ միանգամից հերթական թռիչքն արձանագրվեց նաեւ գործնականում բոլոր ապրանքային շուկաներում: Մինչդեռ հստակ պատասխան, թե ինչու այսքան կարճ ժամանակահատվածում մեկ դոլարի փոխարժեքը 415-420 դրամից հասավ 460-470-ի, պատկան պետական մարմիններն այդպես էլ չեն տալիս:

ԵՎ ՏԵՍՆԵՍ Ո՞Վ Է "ՓՈԽԱՐԺԵՔԸ ՃՇԳՐՏՈՒՄ"

Իհարկեª ոչ պաշտոնական բացատրությունների պակաս չի զգացվում: Եվ երեկ էլ, ՀՀ ԱԺ-ում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության քննարկումների ժամանակ այդ գործընթացին դեմ հատուկենտ պատգամավորներն էին փորձում կիզակետում պահել այն վարկածը, թե դրամի այսօրինակ արժեզրկումը պետք է կապել վերջին ամիսներին նկատվող դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Թե ինչ կապ կարող է ունենալ ռուբլու մի քանի ամիս շարունակվող արժեզրկումը` միայն անցած ամսվա վերջերին սկսված դրամի արժեզրկման հետ, մնում է միայն ենթադրել: Բայց որ առանց որեւէ հոդաբաշխ բացատրության, փորձում են դրամի արժեզրկումը կապել ռուբլու հետ, դա արդեն իսկ խոսում է նաեւ այն մասին, որ փոխարժեքը եւս, առնվազն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ կռվի դետալ են փորձում դարձնել, ինչն արդեն բավականին հեռուն տանող մտորումների տեղիք է տալիս, այդ թվումª դրամի այսօրինակ արժեզրկման իրական պատճառների հետ կապված:
Բայց վերադառնանք դրամի արժեզրկման հետ կապված պաշտոնական "բացատրություններին": Չնայած, մինչ առաջինª նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ցնցումային թռիչքի հետ կապված պաշտոնական բացատրություններին կհասնենք, մեկ հանգամանք եւս ուշադրությունից բաց չթողնենք: Նախ այն, որ մինչ փոխարժեքային այս պատմությունը, ՀՀ ԱԺ-ի օրակարգում էր գալիք տարվա պետբյուջեի նախագիծը, որտեղ 2015թ. համար դոլարի միջին փոխարժեքը սահմանված էր 411,26 դրամ (տե՛ս աղյուսակը): Հասկանալի էª նման թիվը չէր կարող բյուջեում ներառվել` առանց փոխարժեքի հարցում հայաստանյան թիվ 1 կառույցիª Կենտրոնական բանկի եզրակացության: Այսինքն, եթե հենց նման ցուցանիշի մասին է եզրակացություն տվել ԿԲ-ն, ու այդ փաստաթուղթը դեռ չընդունվածª տեղի է ունենում փոխարժեքի ավելի քան 10 տոկոսանոց "պայթյուն", ապա այդ թվերի համադրությունից` ստիպված ենք առնվազն ենթադրել, որ չնայած պետության կողմից ԿԲ-ում իրականացվող հսկայական ծախսերին, այդ կառույցի մասնագիտական մակարդակն այդպես էլ "պլենտուզից այն կողմ" չի անցնում: Եվ դրանից էլ հետեւություն, որ գործող ողջ կազմին պետք է միանգանից քշել չվաստակած հանգստի:
Չնայածª բոլորովին այլ կարծիքի ենք: Բանն այն է, որ մինչ փոխարժեքի այս թռիչքները, այդ թեմայով առիթ էինք ունեցել զրուցել հայաստանյան ֆինանսական համակարգի մեր միանգամայն արժանահավատ եւ վստահելի աղբյուրի հետ, ով նույնպես այն համոզմունքն էր հայտնել, որ դրամի` այդ ժամանակ նկատվող բավականին համեստ արժեզրկումը պետք է բացատրել բացառապես սեզոնային գործոնով, այսինքնª ինչ-որ արտառոց այլ տնտեսական պատճառներ, գործոններ, որոնք կհանգեցնեին նման թռիչքների, գոնե այդ պահին տեսանելի չէր: Արժեզրկման առաջին ալիքից հետո էլի առիթ ունեցանք զրուցել մեր այդ աղբյուրի հետª հիշեցնելով իր կանխատեսումը: Նրա պատասխանը հետեւյալն էր. "Էլի եմ ասում, որ այս չափով դրամի արժեզրկման վրա ազդող տնտեսական գործոններ չեմ տեսնում, չհաշված, իհարկե, ամանորյա ներկրումներով պայմանավորված պահանջարկի որոշակի աճը, որն ամեն տարի էլ կա եւ սովորաբար դեկտեմբերի կեսերից նկատվում է հակառակը: Բայց եթե ասում եմ, որ բնական գործոններ չկան, դա ամենեւին էլ չի նշանակում, որ արհեստական գործոններ էլ չկան: Ուզում եմ ասել, որ միշտ էլ կարելի է կարճաժամկետ ցնցում առաջացնել, որից հետո արդեն միայն խուճապն էլ կարող է փոխարժեքը մինչեւ նախատեսված շեմը "պայթեցնել"":
Մեր զրուցակցի այս տեսակետը հիշելովª նկատենք, որ բյուջեի նախագծում ամրագրված 411,26 դրամ փոխարժեքը եւս հուշում էր, որ այս ուղղությամբ երկրում առանձնահատուկ լարվածություններ չկային: Բայց ահա եղավ նոյեմբերի 24-ի թռիչքը, եւ նույն օրն էլ ՀՀ ԿԲ-ն չհապաղեց տալ այս բավականին տարօրինակ բացատրությունը. "ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով...": Մի պահ ընդհատելովª կանգ առնենք բավականին տարօրինակ "փոխարժեքի ճշգրտում" տերմինի վրա: Ո՞վ է զբաղված այդ ճշգրտմամբ, շուկա՞ն, թե՞ ԿԲ-ն. դա դեռ հասկանալ է պետք: Բայց եթե "փոխարժեքի ճշգրտման" խնդիր կար, ապա ինչո՞վ բացատրել դրանից օրեր առաջ շրջանառվող բյուջեի նախագծի 411,26 դրամը: Ընդ որում, այդ շրջանում ԿԲ նախագահը եւս ԱԺ-ում մասնակցել է բյուջետային քննարկումներին, եւ չենք հիշում նրա եւ որեւէ ակնարկ, որը հիմք կտար ենթադրել "փոխարժեքի ճշգրտման" անհրաժեշտության մասին: Կամ եթե կար այդ խնդիրն, ու ԿԲ նախագահը չէր ցանկանում հրապարակավ ասել, ապա մեկ է, նա պարզապես պարտավոր էր առաջարկել դրան համապատասխան ցուցանիշ ներառել բյուջեում:

"ԿԱՅՈՒՆԱՑԱԾ ՓՈԽԱՐԺԵՔԻ" ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ

Բայց շարունակենք ԿԲ-ի բացատրությունը. "Կենտրոնական բանկը, խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձեւավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները եւ գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը":
Այսինքնª նոյեմբերի 24-ին ձեւավորված 1 դոլարի մոտ 430-435 դրամ սահմանագիծը "լիարժեք արտացոլո՞ւմ" էր այդ պահին առկա տնտեսական իրողությունները: Ուրեմն, դրանից ավել դրամը չպե՞տք է բարձրանար, քանի որ ԿԲ-ն, իր ասելով, ուներ հետագա արհեստական թռիչքները կանխելու բոլոր լծակները: Նոյեմբերի 24-ին ձեւավորված փոխարժեքը նորմալ համարելն ու ոչ պակաս նորման բյուջետային 411,26 դրամի հետ կապված խորը հակասությունը թողնելով ԿԲ-ի "մասնագիտական" "խղճին", գանք երեկվա հերթական փոխարժեքային գերթռիչքին:
Եվ նորից ԿԲ-ն չհապաղեց իր հույժ "մասնագիտական" բացատրությամբ մեյդան գալ, թե. "Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվումª արտարժութային շուկաների մեծ տատանումները նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձեւավորմանը եւ փոխարժեքի տատանողականության աճին...":
Ու այդ տասը օրում ի՞նչ անսպասելի հրաշք է եղել "միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում", որ մեր ԿԲ-ի մտքով անգամ չէր անցնում` բյուջետային 411,26 դրամի մասին խոսելիս:
Պարզապես, դեռ ամառվանից շարունակվող նավթի էժանացումն է մի քիչ էլ խորացել, ռուբլին է դրան զուգահեռ շարունակել էժանանալ ու վերջ. այլ "դարակազմիկ" իրադարձություններ չենք հիշում: Թե՞ ակնարկում է, որ պղինձը եւս էժանացել է, այսինքնª մի քիչ պակաս արտարժույթ կգա Հայաստան: Լավ էլի, պղնձից այն, ինչ ստանում ենք, էլի կստանանք, միգուցեեւ մի քիչ պակաս, բայց ոչ նման ցնցումային չափով: Մնացածը պղնձարդյունահանողների շահույթներն են, որոնք Հայաստան չէին էլ գալիսª հաճախ միանգամից կուտակվելով օֆշորային հաշիվների վրա...
"Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երեւույթները կրում են կարճաժամկետ բնույթ եւ հաստատում է իր պատրաստակամությունըª կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից... Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը եւ արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության եւ ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան":
"Գների հետ կապված զգալի ռիսկեր չկան", բայց երեկվանից ողջ Հայաստանով մեկ գնային հերթական թռիչքն է: Իսկ փոխարժեքի հարցում արդեն "արժութային սպեկուլյանտնե՞րն" են մեղավոր: Բայց չէ՞ որ երեկ հայաստանյան բանկային համակարգի գերակշիռ մասն էր, որ առավոտից սկսեց հրաժարվել դոլար վաճառելուցª դրանով էլ շեշտակիորեն սրելով խուճապային տրամադրություններն ու սպեկուլյացիոն պարարտ հող ստեղծելով...
Բայց ամենակարեւորը, ինչո՞ւ այս ամենը ԿԲ-ն մեկ շաբաթ առաջ չէր տեսնումª այն օրերին համարելով, թե "փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում": Եվ, առհասարակ, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ մեկ շաբաթում ավելի քան 10 տոկոսանոց փոխարժեքային թռիչք թույլ տված ԿԲ-ի քայլերն այս ընթացում իրավիճակին ադեկտվատ էին. հազիվ թե: Բայց միայն դա՞ է ԿԲ-ի սխալը, թե՞ հայաստանյան բանկերի երեկվա տարօրինակ "խաղերին" այլ բացատրություն է պետք տալ. թերեւս սա է այս ամբողջ պատմության ամենաառանցքային հարցադրումը: Սակայն այս թեմային կանդրադառնանք որոշ փաստեր ճշտելուն պես:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում