ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՆԱԵՎ "ՄՈՒՇ"-Ի ՆՐԲԵՐՇԻԿԸ

Արխիվ 12-16

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՆԱԵՎ "ՄՈՒՇ"-Ի ՆՐԲԵՐՇԻԿԸ


Եղվարդի մանկապարտեզում մասսայաբար թունավորված երեխաների առողջական վիճակի մասին ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից երեկ տեղեկացրին. "Եղվարդի Նաիրիի բժշկական  կենտրոնում բուժում ստացող  17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Երեւանի "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը եւս դուրս է գրվել: Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետեւանքով այս պահին  հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը Եղվարդում: Երեւանի "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցում եւ "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա":
Չնայած պաշտոնական տվյալների համաձայնª երեխաների մոտ թունավորում է նկատվել, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրենը` ՄԱՐԻԵՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, գտնում է, որ միայն ամբողջական հետազոտությունները կպարզեն, թե ինչն է իրականում երեխաների հոսպիտալացման պատճառը.
-Դա մեզ համար շատ արտառոց եւ անսպասելի էր: Ես չեմ կարող ասել, թե ինչն է եղել հարուցիչը: Չնայած ասում են` դիզենտերիա է, բայց ես իսկապես չեմ կարող բացատրել, թե դա ինչից կարող էր լինել: Սերտիֆիկացված ընկերության հետ ենք աշխատում, պայմանագրեր կան, շաբաթը մեկ կամ երեք օրը մեկ սնունդ ենք ստանումª թարմ վիճակում, եւ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ պատճառ կարող է լինել: Չէինք էլ պատկերացնի, որ նման բան կարող էր պատահել: Առաջին երեխան, որը հոսպիտալացվել է, ինքնազգացողության վատացում է ունեցել նախակրթարանում. նկատվում էր թուլություն եւ սրտխառնոց: Դրանից հետո միայն մենք ապահովության համար կապվել ենք բացակա երեխաների ծնողների հետ եւ նրանց խնդրել զգուշանալու նպատակով բժշկի տանել:
Այդ օրն էլ որեւէ արտառոց բան չի եղել սննդակարգում. առավոտյան կերել են թթվասեր, կաթնաշոռ, ճաշին` մակարոնով ապուր, հետճաշիկին` վերմիշելով փլավ:
Կարող եմ նույնիսկ նշել մեզ սնունդ մատակարարողների անունները: Դրանք են` "Հայկազունքը", "Աշտարակ կաթը", "Արզնին", "Հելթի-Ֆուդ" եւ "Հակ-Մակ" ՍՊԸ-ն:
- Շրջանառվում են խոսակցություններ, որ մանկապարտեզի դայակներից մեկը եւս թունավորման ախտանիշներով դիմել էր հիվանդանոց:
- Չէ, գիտեք, նա պարզապես վատ էր զգացել եւ ապահովության համար էր գնացել հիվանդանոց, բայց նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել:
Նշենք, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում` որպես ետճաշիկ` տրվել է "Մուշ" ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ, չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով` նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: Թե այդ հրամանի պարագայում ինչպես է մսամթերք արտադրող ընկերությունը մանկապարտեզին մատակարարումներ իրականացրել, դեռ պարզելու հարց է: Բայց ամեն դեպքումª Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից  "Մուշ" ՍՊԸ-ում ստուգում իրականացնելու հանձնարարական է տրվել: Ասենքª ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները եւս: Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարած նույն սննդից մատակարարել են նաեւ այլ մանկապարտեզների: Բայց այդ մյուս մանկապարտեզներում թունավորումների մասին տեղեկատվություն չկա: Այսինքն, եթե վերջնականապես հաստատվի, որ պատճառը նրբերշիկն է, ապա բացի արտադրողից, կարող է խոսք լինել նաեւ դրա` Եղվարդի մանկապարտեզ հասցնելու կամ մանկապարտեզում պահպանման կանոնների խախտման մասին: Չնայած մյուս կողմից էլª արդեն իսկ ստուգվել են մանկապարտեզում եղած կարագի, պանրի, ձվի, հավի եւ տավարի մսի տեսականիները, սակայն անվտանգության ցուցանիշներով` անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Իսկ դա ակնարկ է, որ թունավորման հարուցիչն ավելի շուտ պետք է մանկապարտեզից դուրս փնտրել:
Ինչեւէ, երեխաների թունավորման պատճառները պարզելու համար հարուցված գործով նախաքննությունը շարունակվում է: Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից: Առգրավվել են նաեւ մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում