«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՂՄ» Է ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՏՄ-ԻՆ

Արխիվ 12-16

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՂՄ» Է ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՏՄ-ԻՆ


Այս օրերին, երբ քաղաքական դաշտը լայնորեն քննարկում է ՀՀ Եվրասիական տնտեսական միության անդամակցման հնարավոր հետեւանքներն ու ձեռքբերումները, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «պրոֆիլակտիկ» աշխատանքներ է տանում ոչ իշխանական ուժերում` պարզելու համար, թե ում խոսքն է գործ: Ասվածի վառ ապացույցն էլ այն է, որ վերջինս խորհրդարանական ոչ իշխանական խմբակցություններին է ներկայացրել ՀՀ նախագահին իմպիչմենտ հայտնելու որոշման նախագիծը: Արդյունքը չուշացավ` սույն նախագծի տակ ստորագրեց միայն ինքը` Ն. Փաշինյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ու միջանցքում հայտնված «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` փաստելով, որ 128 պատգամավոր ընդունում են, վստահում ու սատարում ՀՀ նախագահին:

Այս եւ ներքին ու արտաքին քաղաքական մի քանի հարցերի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, ով, հիշեցնենք, խրոխտաբար «տուզիկ» էր անվանում «եռյակի» խոստացածները կասկածի տակ դնողներին...

«ԴԱ ՄԻ ՔԱՅԼ ԷՐ, ՈՐԸ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԷՐ
ՊԱՐՏՈՒԹՅԱՆ»


-Պարոն Բաբայան, ԲՀԿ-ն հայտարարում էր, որ ամբողջական իշխանափոխություն է ուզում ու գնալու է մինչեւ վերջ: Այս դեպքում` ինչո՞ւ չմիացաք Ն. Փաշինյանի ստորագրահավաքին:
- Մենք մեր տարածած հայտարարությունում շատ մանրամասն ու մանրակրկիտ անդրադարձել ենք այդ բոլոր հարցերին: ԲՀԿ-ն, իհարկե, այդ նախագծի մտահոգությունները կիսում է: Բայց այդ նախագիծը մի քայլ էր, որը կանխորոշված էր պարտության: Մեր համաժողովրդական շարժումը իր գործելաոճն ու իր մտածած քայլերի հաջորդականությունն ունի, եւ մեր քաղաքական օրակարգը որոշում ենք բացառապես մենք: Այսինքն` կողքից ինչ-որ քայլեր անելով` մեզ ինչ-որ բան պարտադրել, ստիպել կամ փորձել, իրենց լեզվով ասած` թեստավորել, անընդունելի է: Մենք անում ենք այն, ինչ ինքներս ենք որոշում, եւ անում ենք այն, ինչ մենք ենք նախագծել: Սա ոչ մի կապ չունի այն գաղափարների հետ, որոնցով փորձում են մեզ մեղադրել` որոշակի ինչ-որ խուսափումներից:
- Սակայն, այնուամենայնիվ, այդ մեղադրանքները հնչում են...
- Նորմալ եմ գնահատում, կարող են եւ նման կարծիքներ լինել, դա իրենց իրավունքն է: Բայց մենք մեր գործն անում ենք եւ լավ գիտենք, թե ինչ ենք անում: Այսինքն` հիմա ինչ-որ ավելորդ մեկնաբանությունների խնդիր չկա, քանի որ կոնկրետ պաշտոնապես հայտարարել ենք մեր դիրքորոշումը:

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ԲԱՆ Ո՛Չ ԹԱՔՑՐԵԼ ԵՆՔ, Ո՛Չ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆՔ,
Ո՛Չ ԷԼ ԳԱՂՏՆԻՔ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ»


-Փաստորեն, որքան էլ մտահոգությունները կիսեք, որեւէ պաշտոնյայի կամ ուժի նախաձեռնությանը չե՞ք միանալու, մինչեւ ինքներդ չնախաձեռնեք:
- Ուրիշի առաջարկությունները քննարկվում են, վերլուծվում եւ համապատասխան քայլերը կատարվում են: Տվյալ քայլի վերաբերյալ, մենք հայտարարությամբ ենք հանդես եկել ու դրան ավելացնելու ոչինչ չունեմ:
- Համամի՞տ եք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ իշխանական ուժերին, այդ թվում ԲՀԿ-ին, լյուստրացիայի ենթարկեց:
- Լյուստրացիան այլ գաղափար է, քաղաքագիտության դասագրքերում այլ հասկացողություն է: Եվ խոսելով լյուստրացիայի մասին` պետք է զգույշ լինել, որովհետեւ դա ընդհանրապես քաղաքական գործունեությանը չի վերաբերում: Եվ երկրորդ` մենք որեւէ բան ո՛չ թաքցրել ենք, ո՛չ թաքցնում ենք, ո՛չ էլ գաղտնիք ենք պահում: Մենք հստակ ասել ենք` ինչ ենք ուզում, ինչ ենք անում, եւ մեր քայլերն էլ բաց եւ թափանցիկ են:

ԲՀԿ-Ն ՎԵՐՋԱՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ


-Ի վերջո, ՀՀ Եվրասիական տնտեսական միության անդամակցման հարցում ԲՀԿ-ն միասնական դիրքորոշում կհայտնի՞:
- «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «կողմ» է քվեարկելու ԵՏՄ-ին:
- Բայց եթե չեմ սխալվում, Դուք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «դեմ» էիք քվեարկել ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրին դրական եզրակացություն տալուն:
- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի քննարկման օրակարգում խնդիր էր դրված` քվեարկությանը հարակից զեկուցմամբ հանդես գալ, թե` ոչ, եւ ես «դեմ» եմ քվեարկել հարակից զեկուցմամբ հանդես գալուն: Գտնում եմ, որ իմաստ չուներ այդ հարակից զեկույցը, իսկ ԵՏՄ-ին ես «կողմ» եմ քվեարկել:

ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՆ
ՈՒ ԲՀԿ-Ն


-Դեկտեմբերի 5-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողով է հրավիրել: «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի՞ այդ հանդիպմանը:
- Դա արդեն պետք է ԲՀԿ մամլո խոսնակից կամ խմբակցության իրավասու ներկայացուցիչներից ճշտեք:
- Իսկ դեկտեմբերի 10-ին կայանալիք ոչ իշխանական «եռյակի» հանրահավաքի օրակարգ արդեն կա՞ ձեւավորված:
- Ճիշտն ասած, այդ հարցը «եռյակի» ղեկավարներին պետք է տաք, բայց ես անձամբ Մարդու իրավունքների օրվան նվիրված այդ երթին մասնակցելու եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում