ԻՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ինչպես սպասվում էրª ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի ընթացքում խոշոր քաղաքական հայտարարություններ, համենայնդեպսª հրապարակայնորեն, այդպես էլ չհնչեցին: Ինչպես ՌԴ-ի, այնպես էլª Թուրքիայի նախագահը քիչ խոսեցին երկու երկրների քաղաքական հարաբերություններից, տարածաշրջանային եւ միջազգային առանցքային խնդիրների նկատմամբ մոտեցումներից, դրանց հետ կապված տեսակետների հակասություններից կամ համադրություններից: Իհարկեª այդ ամենը նախագահներն առանձնազրույցների ընթացքում հանգամանորեն քննարկել են, բայց տպավորությունն այն էր, որ որոշել էին քննարկումների արդյունքները միայն ընդհանուր դրույթներով հրապարակայնացնել:

ՊՈՒՏԻՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ "ՁԻՈՎ ՔԱՅԼԸ"


Ու սրանով հանդերձª նաեւ ենթադրելի էր, որ առաջին պլան է մղվելու երկկողմ տնտեսական հարաբերությունների թեման, թեեւ ՌԴ նախագահը հնչեցրեց տնտեսական բնույթի մեկ հրապարակային հայտարարություն, որն իսկական աշխարհաքաղաքական պայթյունի էֆեկտ ունեցավ. Ռուսաստանը հրաժարվում է "Հարավային հոսք" գազամուղի ծրագրի իրականացումից: Հիշեցնենքª խոսքը այն գազամուղի մասին է, որը պետք է Ուկրաինան շրջանցելովª Սեւ ծովի հատակով հասներ Բուլղարիա, այնտեղիցª Կենտրոնական Եվրոպա, ապաª եվրոպական այլ հատվածներª տեղափոխելով տարեկան մոտ 65 միլիարդ խմ գազ:
Թե որն էր ռուսական այդ որոշման պատճառը, նոր բան չէ. ուկրաինական ճգնաժամը վերածվեց նաեւ արդեն կառուցման փուլ մտնող "Հարավային հոսքի" դեմ ամերիկյան արշավանքի, որին այս անգամ միացավ նաեւ Եվրամիությունը, ինչքան էլ որ այս գազատարն իր համար անփոխարինելի էր: Հույսները դրել էին ամերիկյան սլանցային գազի եւ նավթի վրա՞, կամ Եվրոպային թվում էր, որ հանուն "Հարավային հոսքի"` Ռուսաստանն ամեն մի զիջողության կգնա՞. հնարավոր է: Բայց փաստն այն է, որ հատկապես վերջին ամիսներին Բրյուսելը "Հարավային հոսքը" դիտարկում էր որպես ՌԴ-ի դեմ ուղղված շատ հարմար շանտաժային գործիք, որն ինչ-որ տեղ գործում էր: Սակայն վերջին մեկ-երկու շաբաթներին կանցլեր Մերկելը շատ ավելի առաջ գնացª կտրուկ ավելացնելով իր հակառուսական հռետորաբանությունը, եւ ՌԴ-ն էլ, ըստ էության, Բեռլինին եւ Բրյուսելին պարզ ակնարկ փոխանցեց, որ հրաժարվելով Եվրոպայից քիչ թե շատ կախվածություն առաջացնող այդ գլոբալ ծրագրից, առաջիկայում կարող է իր հերթին անցնել Հին աշխարհի նկատմամբ շատ ավելի կոշտ քաղաքականության:
Թե կարճաժամկետ հեռանկարում դա ինչ տեսք կունենա, թերեւս մոտ ժամանակներս պարզ կդառնա ՌԴ-ի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների առումով յուրօրինակ բարոմետրի վերածված ուկրաինական իրավիճակից:
Իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում "Հարավային հոսքից" հրաժարվելը կարող է բավականին հետաքրքիր իրավիճակ առաջացնել Եվրոպայում, ինչի մասին, ի դեպ, ակնարկ կար նաեւ Վ. Պուտինի հայտարարության մեջ: "Հարավային հոսքի" դադարեցումը դրա հետսեւծովյան առաջին պետությանª Բուլղարիայի համար, ըստ ՌԴ նախագահի, կնշանակի տարեկան չորս հարյուր միլիոն եվրո միայն բյուջետային եկամուտների կորուստ: Իսկ փորձագետների գնահատմամբª այդ երկրի ընդհանուր կորուստները կարող են միլիարդների հասնել: Դե ուրեմն Բուլղարիան "թող գոնե այդ չստացած եկամուտները Եվրահանձնաժողովից պահանջի",- խորհուրդ տվեց Վ. Պուտինը: Միգուցեեւ բուլղարացիները կպահանջեն, բայց հաստատ մեկ եվրո անգամ չեն ստանա: Թե Բուլղարիայից զատ` էլ ո՞ր երկրները նման կորուստներ կկրեն, կարելի է պատկերացնել: Եվ այս իրավիճակում Վ. Պուտինը նշեց նաեւ, որ շնորհիվ "Հյուսիսային հոսք" գազատարիª Գերմանիան ունի ռուսական գազ ստանալու հատուկ հնարավորություններ եւ մյուս եվրոպացիներից ցածր գներով: Իսկ դա ակնարկ է, թե "Հարավային հոսքի" եկամուտներից զրկվողներն ում կհասցեագրեն իրենց դժգոհությունները:
Սրա հետ մեկտեղ, չնայած պայմանավորվածություններ կան, բայց Կիեւի չվճարելու պատճառով այդպես էլ երաշխավորված չի դառնում Ուկրաինայի տարածքով Եվրոպայի գազամատակարարման շարունակականությունն ապահովելու հարցը: Թե այդ իրավիճակում արդեն մեկնարկած ձմռանն ինչ վիճակում կհայտնվի եվրոպական գազամատակարարումը, դեռ կտեսնենք: Սակայն այս պահին էլ փորձագետները վերադառնում են այն մտքին, որ Ուկրաինայի կողմից Եվրոպայի համար մատակարարվող ռուսական գազի գողության հավանականությունը դառնում է անխուսափելի, ինչը կարող է առհասարակ գազամատակարարման դադարեցման պատճառ դառնալ: ՌԴ-ն, հասկանալի է, դրանից զգալի կորուստներ կունենա, որը սակայն կփոխհատուցվի այն սարսափի եւ տնտեսական կորուստների հաշվին, որը միանշանակ առաջ կգա Եվրոպայումª ռուսական գազից զրկվելու ուրվականը տեսնելով: Իսկ թե այս բոլոր գործոնները ինչ նոր ռեակցիա կառաջացնեն "Հարավային հոսքի" հանդեպ, դժվար չէ ենթադրել:

ՌԴ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԵՐՇԱՀԱՎԵՏ
ԳՈՐԾԸՆԿԵՐ


Իհարկեª հրաժարվելով "Հարավային հոսքից", Ռուսաստանն էլ իր հերթին է որոշակի տնտեսական ռիսկերի գնում: Սակայն այդ ռիսկերն ավելի շատ վերաբերում են ապագային, ընդ որում, դրանք այս ամիսներին փոխհատուցվել են նաեւ Չինաստանին գրեթե նույն չափով մատակարարվելիք գազի, այսինքնª նոր կնքված գազային հայտնի համաձայնագրերի հաշվին: Բայց սրա հետ մեկտեղª "Հարավային հոսքը", այնուամենայնիվ, կարող է իրականություն դառնալ այլ անվան տակ եւ այլ երթուղով. Վ. Պուտինը հայտարարեց նաեւ դեպի Թուրքիա կառուցվելիք նոր գազատարի նախագծի մասին, որը մի կողմից նախատեսում է տարեկան 14 մլրդ խմ գազ վաճառել թուրքերին, մյուս կողմիցª Թուրքիայի տարածքով տարեկան մոտ 50 մլրդ գազ հասցնել Հարավային Եվրոպա: Եվ սրան գումարելով, որ ռուսները համաձայնել են մեկ ամսից 6 տոկոսով նվազեցնել Թուրքիային վաճառվող գազի գինը, հետագայում եւս շարունակել այդ էժանացումը եւ տարեկան 3 մլրդ խմ-ով ավելացնել մատակարարումները, ապա պարզ է, որ այս կերպ թուրքերը կկարողանան ստանալ այն ամենը, ինչը հույս ունեին ստանալ իրենց տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական եւ Կենտրոնական Ասիայի գազի տարանցման ամերիկյան տարաբնույթ ծրագրերից, որից ամենահզորըª ՆԱԲՈՒԿԿՕ-ն տարեկան 15 մլրդ խմ-ից ավելի թողունակություն չէր նախատեսում: Գումարած դրանª ՌԴ-Եվրոպա պատժամիջոցների հաշվին Թուրքիան հնարավորություն ստացավ էականորեն ավելացնել իր մատակարարումները ռուսական շուկա եւ այլն: Իսկ թե սրանից հետո Թուրքիայում ինչ մնացորդային հետաքրքրություններ կմնան Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրների ու դրանք հարավկովկասյան տարածաշրջանով տարանցելու պարբերաբար վերակենդանացող եւ մեռնող ծրագրերի նկատմամբ, կարելի է ենթադրել: Իհարկեª դա ամենեւին էլ չի նշանակում, որ Թուրքիան կհրաժարվի նաեւ իր հարավկովկասյան եւ, մասնավորապես, Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ իր ավանդական քաղաքականությունից: Բայց այն, որ դրանից գոնե էներգետիկ բաղադրիչը կարող է դուրս գալ, Հայաստանի համար էլի ձեռնտու է: Իսկ այն, որ Հայաստանը արդեն մեկ ամսից փաստացի Թուրքիայի համար վերածվում է ՌԴ-ի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական միության սահմանի, իր հերթին կարող է որոշակի նոր իրողություններ առաջ բերել:
Մի խոսքով այն, որ ռուսական այս նոր նախագծերը, դրանցից սպասվող տնտեսական ձեռքբերումները Թուրքիայի համար իսկական երկնային մանանայի են նմանվում, դժվար չէ կռահել թեկուզեւ այն բանից, որ Էրդողանը Վ. Պուտինին մինչեւ իսկ շնորհակալություն հայտնեց Ղրիմի թաթարներին ցուցաբերած աջակցության համար, ինչն իր իմաստով գրեթե նմանվում է Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելուն: Դա էլ մի այնպիսի աշխարհաքաղաքական դիրքորոշում է, որին Վաշինգտոնից հազիվ թե հանգիստ վերաբերվեն: Առավել եւս, որ այս օրերին ՌԴ-ն եւ Իրանը պաշտոնապես հայտարարում են իրանական օրական 500 հազար բարել նավթի դիմաց ռուսական ապրանքներ մատակարարելու ծրագրի մոտալուտ մեկնարկի մասին, ինչը եւս Վաշինգտոնում լուրջ մտահոգություններ է առաջացրել: Իսկ գլոբալ առումով, այս իրավիճակը նշանակում է, որ Ռուսաստանը մեր մեծ տարածաշրջանի երկու առաջատար պետություններիª Իրանի եւ Թուրքիայի հետ, չնայած ամերիկյան պատժամիջոցներին եւ մեկուսացման փորձերին, ստեղծում է նաեւ քաղաքական մեծ պոտենցիալ պարունակող հարաբերություններ, որին պատասխան Վաշինգտոնը, հասկանալի է, դեռ կփորձի տալ: Բայց իհարկե, Թուրքիան, առավել եւսª Իրանը, Բուլղարիա չեն, որ մի երկու անգամ վրաները գոռգոռաս, ու իրենց շահերից հրաժարվեն: Երկու երկրներն էլ հրաշալի պատկերացնում են իրենց շահը, իսկ կոնկրետ դեպքում` Ռուսաստանն արել է այնպիսի շահավետ առաջարկներ, որոնցից միգուցե եվրոպացիները կհրաժարվեին, բայց Իրանն ու Թուրքիանª ոչ մի դեպքում: Իսկ դա նշանակում է, որ այս իրավիճակը փոխելու համար Վաշինգտոնն առնվազն երկար մտածելու խնդիր ունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում