Բազմիցս է "Իրավունքն" անդրադարձել, որ խորհրդարանական նիստերի ամենակարեւոր քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը զբաղված է համացանցով շախմատ գլորելով: Բայց արի ու տես, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ գերազանցեց գործընկերոջը` այժմ ինտերնետային խաղերի սիրահար խմբակցությունը նոր մարտարվեստի է տիրապետում:
Երեկ ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովի դահլիճում նստած` խիստ տարօրինակ շարժումներ էր անում ընկեր Ռուստամյանը: "Իրավունքի" տեսախցիկը, ի վերջո, պարզեց, որ վերջինս մատի հուժկու հարվածներով օնլայն գտնվում է մեծ ռինգում ու նոկաուտներ անում խաղի հերոս սեւամորթներին: Այո, ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. "Մինչեւ չի գալիս հաջորդը, չի հիշվում առաջինը": Գոնե Ա. Վարդանյանը ինտելեկտուալ շախմատ է խաղում, մինչդեռ Ա. Ռուստամյանը խորհրդարանում լիցքաթափվում է` "բաքսյորներին" օնլայն "տփելով":