ԹՈՒՐԻՆԻ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՀԱՅԿ.ՓԱԽՈՒՍՏ»-Ը ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ»

Արխիվ 12-16

ԹՈՒՐԻՆԻ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՀԱՅԿ.ՓԱԽՈՒՍՏ»-Ը  ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ»  ՄՐՑԱՆԱԿԻՆ


Նոյեմբերի 21-29-ը Իտալիայում տեղի է ունեցել Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնին մասնակցել է Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը`«Հայկ.փախուստ»-ը, որն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին: Մրցույթին մասնակցել են 10 ֆիլմ`ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, Բելգիայից,Սիրիայից եւ Հայաստանից: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով`ֆիլմը հայ ժողովրդին անհանգստացնող խնդիրների մասին է, որը սկզբնական շրջանում հանդիսատեսի կողմից դժվար է ընկալվել.«Շատ դժվար է 25 տարի նկարահանել ֆիլմ, 25 տարի պահպանել ուշիմությունը: Սա վերին ֆիլմը չի լինելու, կլինի չորս ֆիլմ եւ չորս տարբեր մարդիկ: Երկրորդ ֆիլմի հերոսը Լեւոնն է, երրորդը`նկարիչ Վահանը  եւ վերջինը` Ռուբեն Հախվերդյանը: Սրանք այնպիսի մարդիկ են, որոնց 25 տարի հետեւել ենք եւ գնացել նրանց հետեւից աշխարհի տարբեր անկյուններ»,-նշեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ ավելացրեց, որ բացի Իտալիայում շահած գլխավոր մրցանակից, Ֆիլմը ստացել է եւս երեք մրցանակ`Երկուսը «Հայակ»-ում, իսկ մեկը`Կոսովոյում:  Թուրինում գլխավոր մրցանակը շահելուց զատ, ռեժիսորը պարգեւատրվել է նաեւ 5 հազար եվրոյով: Ինչպես ռեժիսորն է ասում, մրցանակը ստանալուց հետո այնքան է ոգեւորվել, որ մոռացել է գումարը վերցնել`այն շուտով կփոխանցեն ռեժիսորին:

Ըստ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի` Հարություն Խաչատրյանի ֆիլմաշարը սկսվել է «Չվող թռչուններ» ֆիլմով.«Այդ ժամանակ էր, որ Հ. Խաչատրյանը նկարահանեց ֆիլմ դատարկվող Հայաստանի մասին: Տարբեր մասնագիտության տեր անձինք հեռանում էին հայրենիքից, ահա այս մարդկանց ճակատագրով սկսեց հետաքրքրվել ռեժիսորը: Միայն այն չափորոշիչը, որ Իտալիայից ինձ զանգահարում են եւ խնդրում թույլ տալ Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրել այնտեղի ուսանողներին, որպես դասագրքային թեմա»,-փաստեց ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

«Հայկ.փախուստ» ֆիլմը պատմում է կրթությամբ թատերական ռեժիսորի մասին, ով ինչ-ինչ պատճառներով թողնելով հայրենիքը`ապրել ու աշխատել է այլ երկրում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Շվեյցարիայի Նյոն քաղաքի «vision du Reel» կինոփառատոնում`ապրիլի 30-ին: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ 10 միջազգային կինոփառատոնների:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոշարքի երկրորդ ֆիլմը`«Լեւոն. Փակուղի» կամ «Գրին քարտ» աշխատանքային վերնագրերով`նվիրված է Լեւոն անունով մի ինժեների, որը մոնտաժի փուլում է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում