ՉԵ՛Մ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԿՈՆՉԻՏԱՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՉԵ՛Մ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԿՈՆՉԻՏԱՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ ՄԵՐ

ԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

ԱԺ-ում ԵՏՄ-ի պայմանագրի հետ կապված քննարկումների ընթացքում, ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ելույթ ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության անունից: Իր ելույթում մասնավորապես ասաց.

Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը գնում է ինտեգրացիայի, կլինի դա ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, բոլորը գնում են տարբեր տեսակի միավորումներին եւ բնական է, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ գործընթացից:  Հարց է ծագում, որ միավորման մեջ կարող է լինել Հայաստանը: Մենք ունեինք երկու տարբերակ. մեկը եվրամիության դռնից դուրս, դռան հետեւը, կախվածության մեջ գտվող եւ այն էլ, ոչ անդամի կարգավիճակ, իսկ երկրորդը եվրասիական միության մեջ որտեղ կունենանք հսկայական առավելություններ: Սկսեմ տնտեսությունից.

1. Ելք դեպի մեծ ու պաշտպանված շուկա, զարգացման հեռանկարով, որտեղ արդեն 29 պետություն հայտնել են իրենց հետաքրքրությունը մտնելու այդ շուկա, իսկ 40 պետություն հայտնել են հետաքրքրություն ունենալ ազատ առեւտրի ռեժիմ ԵՏՄ-ի հետ:

2. Կունենանք ՀՆԱ-ի աճ, կյանքի մակարդակի բարձրացում:

3. Ներդրումների աճ տնտեսության արտահանող  ճյուղերի մեջ, արտադրության աճ այդ ճյուղերում:

4. Նոր արտահանվող ճյուղերի ստեղծում արտաքին ներդրումների հաշվին:

5. Աշխատանքային միգրացիայից ստացվող տրանսֆերտների աճ, մոտ 36 միլիոն դոլար ամեն տարի:

6. Միգրանտների իրավունքների հավասարությունը ռեզիդենտներին: Ունենալով աշխատանքային միգրացիա, մեր քաղաքացիները հնարավորություն կունենան ԵՏՄ-ի տարածքում ցույց տալ հայկական անձնագիրը եւ օգտվել բոլոր այն իրավունքներից, որն ունի տվյալ երկրի քաղաքացին:

7. Ներքին շուկայի զարգացման հաշվին տնտեսական աճ: Այստեղ պետք է հատուկ ասեմ, որ ստեղծվում է հյուսիս-հարավ առանցքը, որտեղ իրենց տեղն ունեն Վրաստանը եւ Իրանը եւ երբ այս ամբիոնից ասում են, թե Վրաստանի եւ Իրանի հետ, իբր թե մեր հարաբերությունները կբարդանան, կասեմ հակառակը, այդ հարաբերությունները կլավանան, քանի որ այդ առանցքի մեջ, ՌԴ-Վրաստան- Հայաստան-Իրան դեպի Սիրիա, Հայաստանը ստանում է իր ուրույն տեղը եւ հարաբերությունները գնալով զարգանալու են:

8. Ներմուծումները փոխարինող արտադրանքի աճ Հայաստանում: Ներմուծման 47 տոկոսի առումով մեզ տրվել են բացառություններ եւ ՀՀ-ին տրվել է  հնարավորություն ունենալ անցումային փուլ, որի հետ ընթացքում վստահաբար կարող եմ ասել, որ կզարգանա տնտեսական արտադրությունը, որը կփոխարինի իմպորտը: Մենք արդեն իսկ ստացել ենք օգուտներ դա գազի ու նավթամթերքի գնի 30 տոկոսով էժան ստանալու հնարավորությունն է:

9. Մենաշնորհային եւ գերակայող դիրք ունեցողների դիրքերի վերաբաշխում ինչը նույնպես շատ կարեւոր է: Այստեղ շատերը խոսում են մենաշնորհների մասին, բայց մենք կարողանում ենք հենց այդ տնտեսական զարգացումով լուծել այդ խնդիրները:

Շատ կարեւոր է նաեւ ինքնիշխանության մասին խոսակցությունները: Ինքնիշխանությունը դա երկերի անվտանգությունն է: Ինքնիշխանությունը դա հավասարություն է որոշումների ընդունման մեջ: Եվրասիական համակարգերը Հայաստանին տալիս են այդ հավասարությունը, դրա փոխարեն Եվրամիության համակարգը իր մեջ նոր ընդունված երկրներին տալիս է աղքատ ազգական կարգավիճակը, իսկ ասոցացվածներին, ինչպես առաջարկվում էր Հայաստանին, ընդհանրապես ձայնի իրավունք չի էլ նախատեսված:

Ինքնիշխանությունը ու ազատությունը դա սեփական ազգային արժեքային համակարգով ապրելու ազատություն է: Ես ուզում եմ, որ մեր երկիրը ապրի հազարամյակների ընթացքում բյուրեղացած հայ-ազգային արժեքներով, հայ քրիստոնեայի բարոյականությամբ, ավանդական ընտանիքով, սերունդների ավանդական փոխհարաբերություններով, լավի եւ վատի մասին ավանդական պատկերացումներով, այդ ամենը միասին կոչվում է ազգային ինքնության պահպանում, այն է՝ ինքնիշխանություն:

Ես չե՛մ ուզում, որ ինչ-ինչ այսպես կոչված միջազգային պարտավորություններ եւ կառույցներ մեզ ստիպեն խրախուսել տոտալիտար աղանդավորությունը: Ազատության անվան տակ տարածեն այլասերում, ֆետիշացնեն հակաքրիստոնեական վարքը, չե՛մ ուզում, որ հայ երեխան դատի տա իր ծնողին, չե՛մ ուզում, որ դպրոցում մեր երեխաներին պարտադիր մատուցեն այն այլանդակությունները, ինչը այսօր պարտադրում են եվրոպացի աշակերտներին եւ ինչի դեմ ընդվզում են նրանք ծնողները: Չե՛մ ուզում, որ մամուլի ազատության անվան տակ, արտասահմանյան ֆինանսավորմամբ, հակաազգային եւ հակապետական ուղեղների լվացում իրականացնեն: Չե՛մ ուզում տեսնել կոնչիտաների խրախճանքը, չե՛մ ուզում, որ քաղաքացիական հասարակության անվան տակ հասկանան տարբեր գրանտներով սնվող եւ նրանց պատվիրված երաժշտությունը կատարող ագրեսիվ խմբերին: Չե՛մ ուզում, որ դատարանները արդարացնեն հայոց ցեղասպանության հերքումը եւ ազատ արձակվեն Սաֆարով մարդասպանները, այլ ուզում եմ, որ իմ ազգի համար նույնպես գործի ինքնորոշման իրավունքը, որը ի դեպ հարգվում է Ռուսաստանի դաշնության եւ նրա նախագահ Վլադիրմիր Պուտինի կողմից, որը հայտարարել են. <Ով իրավունք ունի զրկել ժողովրդին ինքնորոշման իրավունքից>:

Եվ վերջապես պատմության մասին: Երեկ, դեկտեմբերի 2-ին լրացավ Արեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրի 93-րդ տարելիցը: Այն ժամանակ, հույս դնելով ամերիկացիների ու եվրոպացիների վրա եւ նրանց հորդորով դեմ դուրս գալով Ռուսաստանին մենք արդյունքում ստացանք 10 հազար քառակուսի կիլոմետր ունեցող Թուրքիային վասալ Հայաստան: Այնուհետեւ 10 հազարը դարձավ 30 հազար քառակուսի կիլոմետրով Խորհրդային Հայաստան, իսկ այսօր՝ արցախյան պատերազմում տարած պատերազմում ունենք 45 հազար քառակուսի կիլոմետրով վերամիավորված Հայաստան: Հանուն այս Հայաստանի էլ պետք է կնքվի ԵՏՄ-ի պայմանագիրը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում