ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԹԵՌՆԻԿԻ ԿՅԱՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ. ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Արխիվ 12-16

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԹԵՌՆԻԿԻ

ԿՅԱՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ. ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


Հայտնի է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին միացան ընդամենը երեք պատգամավոր այն դեպքում, երբ ընդդիմությունը պահանջում էր ամբողջական իշխանափոխություն:«Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` այնուամենայնիվ, ինչո՞ւ ամբողջական իշխանափոխություն պահանջող ԲՀԿ-ը չմիացավ Փաշինյանի նախաձեռնությանը:  «Դա չաշխատող տարբերակ էր: Այդ նախաձեռնությունը թիթեռնիկի կյանք կունենար»,- ասաց  պատգամավորը:

- Կարծում եք 44 ստորագրություն չէ՞ր հավաքվի:

- Դա ինչ կապ ունի: Հետո ոչինչ չէր լինի: 88 ձայն էր պետք:

- Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ին եւ ընդդիմությանը  իր նախաձեռնությամբ գաղտնազերծեց:

- Ոչ: Չեմ կարծում: Ժողովուրդը գիտի, թե ով ով է: Մենք ունենք մեր ծրագրերը, ինչու պետք  է ինչ-որ մեկը կողքից մեզ  ինչ-որ բան անի:

- Արարատ Զուրաբյանը վերջերս հայտարարեց եւ կրկնեց  պարբերաբար հնչեցված այն   միտքը, թե «Եռյակի» թիկունքում   նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն  է կանգնած:

-Շատ մարդիկ շատ բան կարող են ասել: Հիմա ուզում եք, որ ով ինչ ասում է, ես մեկնաբանե՞մ: Ես համաձայն չեմ այդ    տեսակետին:

- «Եռյակի» թիկունքում Քոչարյանի ստվերն  են տեսնում…

-Դե թող տեսնեն: Մարդիկ ինչ ուզում են այն են տեսնում: Քոչարյանը «եռյակի»գործընթացների հետ կապ չունի:

- Մասնակցելո՞ւ եք դեկտեմբերի տասի հանրահավաքին:

- Ոչ, քանի որ  գործուղման են լինելու:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում