ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆՆ ԻՐ ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ «ԿԱՆԽԵԼ» ԾԱՓՈՂՋՈՒՅՆՆԵՐԻ ՏԱՐԱՓԸ. ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆՆ ԻՐ ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ «ԿԱՆԽԵԼ» ԾԱՓՈՂՋՈՒՅՆՆԵՐԻ ՏԱՐԱՓԸ. ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ


Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով ներկայացավ հեղինակային երգերի կատարող ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ:  Հայ մարդ, ում երգ-խոսքն ունի իր հասցեական լսարանն ու անդավաճան ունկնդիրը, ապացույցը լեփ-լեցուն դահլիճն ու բուռն ծափողջույններն էին, որոնք, եթե Դավիթն իր համեստությամբ «չկանխեր», երկա՜ր ու երկա՜ր կհնչեին:

«Համերգներիս համար միշտ դժվարանում եմ վերնագիր ընտրել, չնայած ընկերս այս անգամ այն « Հրաշք եմ ուզում» կոչեց, բայց ես ավելի շուտ «Երկխոսություն»  կանվանեի. ավելի շատ ես ձեզնից վերցնում եմ, քան` տալիս»,- այս խոքերով իր հանդիսատեսի հետ երկխոսության անցավ ԴԱՎԻԹԸ, ապա շարունակելով, իհարկե, անմասն չմնաց հայրենասիրական երգերի իր թե´ հին, թե´ նոր կատարումները ներկայացնելուց. «Նոր երգ Մոնթեի և առհասարակ բոլոր տղերքի համար: Եվ այսպիսի մի առաջարկ ունեմ. եկեք ազգովի հավաքվենք մեր թշնամուն փոխենք, ախր հեչ մարդ չեն է, հե՜չ»:

Շարունակելով այս թեմատիկան` եկանք հասանք արդեն ծանոթ մի երգի. «Ունեմ ընկերներ, որոնց առաջ ինձ մեղավոր եմ զգում, ընկերներ, ովքեր դավաճանության զոհ դարձան, ովքեր ընկան թշնամու տված թիկունքի հարվածից, մահն իհարկե չի վերանա, բայց… «Կենացդ եղբայր» »:

Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով ներկայացան նաև Դավիթի կինն ու որդին` Արմինե և Արման Ամալյանները, Արմեն Ադամյանը(կրտսեր), Լեյլա Սարիբեկյանը, ԽՈՐԵՆ ԼևՈՆՅԱՆԸ: Վերջինս ևս իր հերթին շնորհակալություն հայտնեց դահլիճում գտնվողներին. «Շնորհակություն ձեզ ներկայության համար, շնորհակալ եմ, որովհետև հոգու այս ապրածով շատ բան կարող է փոխվել: Ինձ համար պատիվ է Դավիթի համերգին մասնակցելը, նա ինձ համար հայրենասիրության և տղամարդկայնության մարմնացում է»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում