ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՋԱՆՔ ՉԵՆ ԽՆԱՅԵԼ` ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏԸ ՁԱԽՈՂԵԼՈՒ Հ

Արխիվ 12-16

ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՋԱՆՔ ՉԵՆ ԽՆԱՅԵԼ` ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏԸ ՁԱԽՈՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

2014 թվականի նոյեմբերի 24-28-ը Փարիզում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստը: Նիստին ներկայացվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրման 46 հայտ, 27 պարբերական զեկույց, 8 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարր, 4 առաջարկ`լավագույն փորձի անվանացանկում գրանցելու համար:
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում 2014 թ. ներառման նպատակով ներկայացրել է իր հերթական հայտը.«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում»: Հայտը պատրաստվել է  ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի խոսքով` նոյեմբերի 26-ին հայտերի քնննարկման շրջանակներում հաստատվել է Հայաստանի կողմից ներկայացված եւ կոմիտեի փորձագիտական մարմնի հաստատած որոշումը`«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտի ընդունումը. «2013 թվականի մարտի վերջին հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան քարտուղարություն եւ մինչ այդ այն բազմաթիվ անգամ քննարկվել է: Այս անգամ քննարկումների ժամանակ առաջացան հարցեր, որոնց մեր մասնագիտական հանձնախումբը տվեց մաքսիմալ պատասխաններ եւ հայտը անցավ միաձայն, այսինքն`անցավ այն ձեւը, որն ուղարկվել էր Հայաստանի կողմից: Սա մեր չորրորդ հայտն էր`2008 թվականին ցանկում ներառվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը», 2010 թվականին`«Խաչքարի արվեստ.խորհուրդն ու խաչքարագործությունը» եւ 2012թ.-ին`«Սասունցի Դավիթ կամ Սասնա ծռեր էպոսի կատարողական դրսեւորումները»,-նշեց ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ:
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը փաստեց, որ Հայաստանի հարեւանները բազմաթիվ փորձեր են արել հայտը եւ տարեկան զեկույցի ընդունումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տապալելու համար.«Ե′վ պատվիրակների ե′ւ դեսպանատների կատարած նախնական աշխատանքի շնորհիվ նրանք որեւէ փոփոխություն չկարողացան կատարել: Մենք 99 տոկոսով կարողացանք հասնել մեր առջեւ դրված նպատակներին»,-ընդգծեց ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԸ եւ ավելացրեց, որ այս հարցում օգնել են նաեւ հարեւանների ներկայացրած անհիմն փատարկները:
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը ընդգծեց, որ հայտը պատրաստել են հետեւելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում գործող Կոնվենցիայի բոլոր դրույթներին.
<<Լավաշը մեր մշակույթի ամենարտահայտիչ դրսեւորումներից մեկն է, որը գործուն նշանակություն ունի մեր ավանդական կենցաղում: Սրանով մենք նպատակ ունեինք նաեւ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել մեզ համար շատ կարեւոր ազգային տարրերի վրա>>,-մեկնաբանեց ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում