ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան քննարկել է հայ սամբիստների մասնակցության հայտը 2015թ. հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջին մարզական խաղերում եւ որոշել է մասնակցել "Բաքու-2015" Եվրոպական առաջին Օլիմպիական խաղերին:
Այս մարզաձեւի խնդիրներին բազմիցս անդրադարձել ենք մեր էջերում: Մասնավորապես, որ ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի սամբոյի հավաքականը մի շարք մրցաշարեր ստիպված է լինում ուղղակի բաց թողնել, իսկ այն մրցաշարերին էլ, որոնց մասնակցում է, հաճախ պատշաճ նախապատրաստական փուլ անցկացնել չի կարողանում: Այդ իսկ պատճառով այս մարզաձեւից սպասումները` ապահովված պայմաններին համապատասխան են լինում, թեեւ դեռ հայ սամբիստները բազմիցս ապացուցել են, որ անգամ առանց ուսումնամարզական հավաքներ անցկացնելու, խոշոր մրցաշարերում կարողանում են լուրջ մրցակցություն ցույց տալ եւ վերադառնում են մեդալներով: Բացառություն չէր նաեւ աշխարհի առաջնությունը, որը նաեւ ապացուցեց, որ մեր թիմը կարող է մեկնել Բաքուª վստահ իր "խոսքն ասելու":

Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին Օլիմպիական խաղերին մասնակցելու որոշման հետ կապված կլինեն նաեւ ծրագրային փոփոխություններ. կվերանայվի 2015թ. մարզական միջոցառումների օրացուցային պլանը, եւ լրացումներ կկատարվեն Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի նախապատրաստման ծրագրում, հանրապետական ընտրական մրցումները կանցկացվեն մինչեւ 57, 90 կգ (տղամարդիկ) եւ մինչեւ 52 կգ (կանայք) քաշային կարգերում ուժեղագույն մարզիկներին բացահայտելու համար: Ինչպես նաեւ կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ եւ կապահովեն մարզիկների մասնակցությունը երկու միջազգային մրցաշարերիª "Բաքու-2015"-ին պատշաճ պատրաստվելու եւ մասնակցելու համար: Ընդ որումª Բաքվում կան առնվազն 2 մեդալ նվաճելու լուրջ ակնկալիքներ, եթե իհարկե Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից անհրաժեշտ ֆինանսական օգնություն հատկացվի:
Իսկ այն, որ այդ ծրագրերն իրատեսական են, վկայում է Բաքու մեկնելու որոշմանը զուգահեռ` հայ սամբիստների ելույթները 2014թ. աշխարհի առաջնությունում: Ճապոնիայի Նարիտա քաղաքում կայացած այդ մրցաշարին, որին մասնակցում են 80 պետության 600 մարզիկ, Հայաստանը ներկայացել էր 11 մարզիկով: Թիմում ընդգրկված էին աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, համաշխարհային ունիվերսիադայի եւ Եվրոպայի այս տարվա չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Մխիթար Մխիթարյանը, Էդիկ Պետրոսյանը, ինչպես նաեւ Մարտին Միրզոյանը, Արեն Անտոնյանը, Արթուր Հակոբյանը, Ռոզա Խաչատրյանը եւ Սոսե Բալասանյանը: Մրցումների առաջին օրը խաղարկվեցին կանանց մարզական եւ տղամարդկանց մարզական ու մարտական սամբոյի մեդալների 3-ական հավաքածու: Հայաստանի մարզիկներից գերազանց հանդես եկավ արցախցի Մավրիկ Նասիբյանը, ով հաղթելով բոլոր գոտեմարտերում, նվաճեց ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հայաստանի հավաքականի մյուս մեդալը նվաճեց 2013թ. աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, ով 82 կգ քաշային կարգում չկարողացավ պահպանել տիտղոսը եւ բավարարվեց միայն բրոնզով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում