ԵՐԲ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԵՄԵՆՏ ՈՒ ԳԱՋՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՋՆՋԵԼ ԱՆՋՆՋԵԼԻՆ
Արխիվ 12-16ԵՐԲ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԵՄԵՆՏ ՈՒ ԳԱՋՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՋՆՋԵԼ ԱՆՋՆՋԵԼԻՆ
Ցեղասպանություն իրականացրած ոճրագործի պիտակը դեռ ճակատին` Թուրքիան շարունակում է մշակութային բարբարոսությունը:
Հիմա էլ վերջիններիս թիրախում է հայտնվել հայկական հազար ու մի եկեղեցիների քաղաք, պատմական Անին, որի ավերակները առ այսօր աղաղակում են իրենց հայկական ինքնության մասին ու մնում Թուրքիայի կոկորդին: Հենց դրա համար էլ, Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգնման քողի տակ որոշել է հաշվեհարդար տեսնել` Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահելով թուրք եւ օտարազգի շինարարների, որոնց գերնպատակն է եկեղեցիների վրայից իսպառ վերացնել առանց այն էլ համարյա ոչնչացրած հայկական հետքերը` խաչեր, արձանագրություններ, որմնանկարներ եւ այլն:
Ինչեւէ, միայն հայհոյելը ու տեղում դոփելը քիչ է, ճիշտ ժամանակն է բախել ՅՈՒՆԵՍԿՕ-ի
եւ այլ միջազգային կառույցների դռներն ու պահանջել` չաղավաղել պատմական իրողությունը, չպղծել հայկական եկեղեցիները ու հաշվի նստել հայ ճարտարապետների հետ: Ի վերջո, քարերը հիշողություն ունեն ու թե հանկարծ, բաշիբոզուկներին հաջողվի խեղել մեր եկեղեցիները, ապա հենց այդ նույն սուրբ խաչերը սվիններ կդառնան այն օտարազգի կամ թուրք ճարտարապետների գլխին, ովքեր պիտի ցեմենտ ու գաջով փորձեն ջնջել անջնջելին:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

