ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՀԻՄԱ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՀԻՄԱ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ
ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻՆ

- Ամիսներ առաջ էր, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի անվան շուրջ տարբեր խոսակցություններ սկսեցին ծավալվել: Նախ, որ այնտեղ մեծ գումարներ են յուրացվել: Եվ ամենակարեւորը, որն էլ տպավորվել էր, թե դպրոցում դաժան հաշվեհարդար են տեսնում երեխաների հետ: Եվ միայն օրերս լրատվամիջոցներում խոսակցություններ եղան, որ այդ հաստատության տնօրենի նկատմամբ քրեական գործ կա, եւ նրան կալանքի տակ են առել: Մի՞թե պետք էր երկար ամիսներ քննել նման մի գործ, չէ՞ որ եթե տնօրենն իրոք մեղավոր է, ապա այս ընթացքում կհասցներ բոլոր հետքերը մաքրել:
Գեւորգ Հովսեփյան, թոշակառու, նախկին իրավաբան:
Հարցին պատասխանում է
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանի փաստաբան
ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ.
-Ամենայն հավանականությամբ, քննիչը գտել է, որ գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենը կարող է խոչընդոտել, ասենք, վկաների կողմից ցուցմուք տալու հարցում: Քանի որ կալանավորումը` որպես խափանման միջոց, ընտրվում է նման դեպքերում այն ժամանակ, երբ վտանգ կա, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը: Բացի այդ, քանի որ այսքան ամսվա ընթացքում ճնշում է եղել քննչական մարմնի վրա, այդ պատճառով էլ, միայն հիմա է տնօրենին մեղադրանք առաջադրվել:
Լսելով փաստաբանի տեսակետը` նաեւ նշենք, որ տնօրենին մեղադրանք ներկայացնելու եւ կալանքի որոշման հետ կապված` ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել էր, թե Գ. Մարգարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ: Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 55 միլիոն դրամի մասին է: Սակայն երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին դեռ տվյալներ չկան, սակայն հուսանք, որ եթե գործը մեռյալ կետից շարժվել է, այս հարցով եւս հստակեցումներ կլինեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում