"ԹՈՂ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՑՐԵԼ"

Արխիվ 12-16

"ԹՈՂ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԻ
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՑՐԵԼ"


Երեկ ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին` դիմեց խորհրդարանի գործարար պատգամավորներին. "Առաջին տուժողները հենց գործարարներն են լինելու": Թե ինչու է տիկին Փոստանջյանը հանկարծ սկսել մտածել խորհրդարանական գործարարների մասին, որոնցից շատերը ներկայացնում են մեր հայրենի օլիգարխիան, այսինքնª նրանց տուժելը պետք է որ, առաջին հերթին հենց տիկին Զառայի սրտով լիներ, մնում է հանելուկ: Բայց ամեն դեպքում փորձեցինք ԱԺ գործարար-պատգամավորներից հետաքրքրվել` արդյոք նրանք ինչքան են հուզված` պատգամավորուհու այդ "անկեղծ" մտահոգություններից:
Այսպես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. "Շատ մեծ եւ դրական ազդեցություն կունենա ԵՏՄ-ն: Առաջին հերթին` կօգնի Հայաստանի արդյունաբերության եւ արտահանման խթանմանը: Այսինքն այն, որ այսօր Հայաստանն ավելի շատ ներմուծող, քան արտահանող երկիր է, փաստ է, եւ ԵՏՄ-ին անդամակցելը կօգնի, որ Հայաստանը ճիշտ տնտեսական կառավարման պայմաններում սկսի ավելի շատ արտահանումներ անել: Բացի դրանից, Հայաստանը շատ նպաստավոր շուկա է դառնում` դրսի ներդրողների համար, այսինքն` մեր երկիրը էլ չի դիտվի որպես 3 միլիոնանոց, այլ միանգամից կընդունվի որպես 170 միլիոնանոց շուկա: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի ասածներին, ապա նա երեւի չգիտի, որ առանց ԵՏՄ մտնելու, մենք մեր ապրանքը վաճառում ենք Ռուսաստանին. եթե դա վնաս է, ուրեմն` հիմա էլ պետք է այդ վնասը կրեինք, ինչ տարբերություն: Ինքը չգիտի, որ նույն պրոցեսը այսօր էլ է ընթանում, ուղղակի խնդիրն այն է, որ անդամակցությունից հետո մեր ներկայիս հնարավորությունները էլ ավելի կաճեն: Ամբողջ աշխարհը գիտի, որ ինչքան մենք բյուրոկրատական խոչընդոտներից խուսափենք, ինչքան դրսի գործընկերների նկատմամբ վստահությունը մեծացնենք, այնքան կհզորանա մեր տնտեսությունը: Էդ դեպքում թող Զարուհի Փոստանջյանն առաջարկի Եվրամիությունը ցրել, թող ասիª ժողովուրդ, դա շատ վատ բան է, թող ամեն երկիր իր համար աշխատի: Թող էդ ասի, բայց հո Փոստանջյանի ասելով չի":
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ եւս կողմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրմանը. "ԵՏՄ-ին անդամակցելը ամենաճիշտ տարբերակն է մեզ համար: Սաղ կյանքներս մեկի գաղութը եղել ենք, դե հիմա ավելի լավ չի՞ Ռուսաստանի գաղութ դառնանք: Եվրոպա գնալը հաստատ մեր համար չէր, շատ վատ կլիներ մեր համար Եվրոպան: Մենք չենք կարա Ռուսաստանից առանձնանանք, պետք է միշտ ռուսի հետ լինենք":
ԲՀԿ-ական գործարար պատգամավոր ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նույնպես կողմ է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամագրվելուն. "ԵՏՄ-ն շատ դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության զարգացման վրա, իսկ Զարուհի Փոստանջյանի ասածները ես չեմ մեկնաբանում":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում