ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆ

Արխիվ 12-16

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ. ՀԱՅԿ

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

- Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին Արցախի Հայաստանին վերամիավորման 25-րդ տարեդարձի առթիվ։

25 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի ինտեգրացման գործընթացները։

1990 թվականի մայիսին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում։ Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն։

Հետագայում ԼՂՀ-ի ձեւավորումը որեւէ կերպ չի հակասում վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը։ ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից պետք է դիտվի որպես բանակցությունների արդյունքում հայկական կողմի փոխզիջում եւ ոչ թե վերջնական նպատակ։ Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում։

Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ՝ նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի անդամակցելու պահին՝ 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ սկսած 89 թվականի դեկտեմբերի 1-ից։

Ելնելով վերոհիշյալից, ՍԻՄ կուսակցությունը, որը «Հանրապետական» կուսակցության եւ այլ ազգային ուժերի հետ միասին կանգնած էր վերամիավորման որոշման ակունքներում, անհրաժեշտ է համարում դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։

Ս.թ. դեկտեմբերի 5-ին Ֆիլհարմոնիայի փոքր Առնո Բաբաջանյան դահլիճում, ժ.15-ին տեղի կունենա  վերամիավորման 25-ամյակին նվիրված գիտամշակութային հանդիսություն, սիրով հրավիրում եմ ձեզ: Շնորհակալություն։

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթը՝ 02.12.2014թ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում