ՎԵՀԱՆՁՆ, ԱԶՆՎԱԲԱՐՈ ՊԱՅՔԱՐ` ՀԱՆՈՒՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ

Արխիվ 12-16

ՎԵՀԱՆՁՆ, ԱԶՆՎԱԲԱՐՈ ՊԱՅՔԱՐ` ՀԱՆՈՒՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ


Հատված ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի` "Քսանհինգ տարի` պատնեշի վրա" վավերագրական գրքից
Մինչեւ ՀՀՇ-ի առաջին` հիմնադիր համագումարը` 1989թ. նոյեմբերի 4-ը, ՍԻՄ-ի եւ "Ղարաբաղ" կոմիտեի հարաբերությունները գնալով լարվում էին, քանի որ ՍԻՄ-ի գաղափարը Արցախի վերամիավորման որոշման անհրաժեշտության մասին ոչ միայն չէր տեղավորվում "Ղարաբաղ" կոմիտեի ծրագրերի մեջ, այլեւ բացահայտում էր վերջիններիս նպատակների թվացյալ անորոշության եւ գործողությունների կաշկանդվածության պատճառները£ "Ղարաբաղ" կոմիտեի իրական նպատակների մասին այն ժամանակ կարելի էր միայն ենթադրել£ Մյուս կողմից` ՍԻՄ-ի գործողությունները գնալով թափ էին առնում, ՍԻՄ-ի կազմակերպած հանրահավաքները գնալով էլ ավելի մարդաշատ էին դառնում, ցույցերը` նպատակասլաց:


"Ղարաբաղ" կոմիտեի երկրորդ էշելոնի գործիչները չգնացին ՍԻՄ-ի հետ մաքուր, ազատ գաղափարական մրցակցության ճանապարհով, այլ ընտրեցին ցեխ շպրտելու պրիմիտիվ մեթոդները: Նրանք անում էին ամեն ինչ` ՍԻՄ-ի գաղափարները, նրա ղեկավարներին վարկաբեկելու, ինչպես նաեւ ՍԻՄ-ի գործողությունները խոչընդոտելու ուղղությամբ£ Այնուամենայնիվ, ՍԻՄ-ը չէր նահանջում իր բռնած քաղաքական գծից եւ 1989թ. օգոստոսի 4-ին իր ընդհանուր ժողովում ընդունեց Հ. Բաբուխանյանի նախապատրաստած "ՍԻՄ-ի պաշտոնական տեսակետը արցախյան հարցի վերաբերյալ" ծրագրային փաստաթուղթը, ստեղծեց Արցախի հետ տնտեսական կապերի հանձնախումբ: Վերոհիշյալ ծրագրային փաստաթուղթը դարձավ ՍԻՄ կուսակցության գաղափարական առանցքներից մեկը, որի շուրջ կուսակցությունը ձեւավորեց իր քաղաքական գործունեությունը եւ որին շարունակում է հավատարիմ մնալ մինչ այսօր: Փաստաթուղթը նշում էր մի քանի կարեւորագույն սկզբունքներ. 1) Արցախի հարցը ունի իրավական հիմք, ընդ որում, ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքը, այլեւ` շատ ավելի լայն, 2) Արցախի խնդիրը ոչ միայն արցախցիների, այլեւ ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, 3) ԽՍՀՄ ճգնաժամն անխուսափելի է, եւ այդ ընթացքում Ադրբեջանը կփորձի հայաթափել Դաշտային ու Լեռնային Արցախը եւ Զանգեզուրը:
Ըստ էության, փաստաթղթում նշված բոլոր քաղաքական կանխատեսումները դարձան իրականություն` 1991-1994թթ., իսկ ՍԻՄ-ի կողմից առաջ քաշվող մի շարք պահանջներ դարձան այն ժամանակվա կոմունիստական իշխանությունների գործունեության ուղղություններ` 1989-1991թթ.: Չնայած "Ղարաբաղ" կոմիտեի կատաղի դիմադրությանը` ժողովրդի լայն զանգվածների ճնշման տակ ՍԻՄ-ի վերոհիշյալ փաստաթղթի ընդունումից գրեթե 4 ամիս անց ¥1989թ. դեկտեմբերի 1) ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ու Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստում ընդունվեց ՍԻՄ-ի հիմնական պահանջը` որոշում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին, որը այնուհետեւ մտավ անկախ պետականության առաջին հիմնադիր փաստաթղթի` "Անկախության մասին" հռչակագրի մեջ եւ ներկայումս ՀՀ Սահմանադրության մաս է կազմում: Այսպիսով դժվար է գերագնահատել "ՍԻՄ պաշտոնական տեսակետը` արցախյան հարցի վերաբերյալ" ծրագրային փաստաթղթի դերը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ եւ Հայաստան պետության կայացման ընթացքում: Հետաքրքիր է, որ այդ նույն ժամանակ մոսկովյան հայ քաղաքագետները ¥օրինակ` Անդրանիկ Միհրանյանը) եւ Հայաստանի պետական-կուսակցական (կոմունիստական) վերնախավը չէին հավատում, որ Սովետական Միությունը շատ շուտով կփլուզվի, ավելին` ոմանք ՍԻՄ-ի կանխատեսումները փորձում էին ներկայացնել որպես ծայրահեղական եւ անիրական: Նույն դիրքն էր բռնել նաեւ "Ղարաբաղ" կոմիտեն, որն իր հանրահավաքներում հակադրվում էր ՍԻՄ-ին:

* * *
"Իրավունքը" պահպանվեց մինչ օրս, թույլ տվեցին ՍԻՄ-ի պաշտոնաթերթին հայ հասարակության կողմից ընկալվել ոչ թե որպես կուսակցական թռուցիկ, այլ` առաջադեմ եւ համարձակ թերթ, որն արտահայտում է ամբողջ հասարակության իղձերը եւ մտահոգությունները:

* * *
"Իրավունքի" 2-րդ համարում ¥սեպտեմբեր, 1989թ.¤ Հ. Բաբուխանյանի "Իրավունքը քաղաքական ուժ է" հոդվածի շարունակության մեջ հեղինակը նշում է պայքարի ուղղությունները. "Արցախի համար քաղաքական պայքարը զուգահեռաբար պետք է տարվի երեք ուղղությամբ.
1. Իրավական-օրենսդրական,
2. սոցիալ-տնտեսական,
3. ինքնապաշտպանություն:
Ընդ որում, առաջին ուղղությունը, լինելով քիչ ուսումնասիրված եւ մշակված, ոչ միայն արձանագրում է փաստացի ստեղծված իրողությունը, ամրապնդում է պայքարով նվաճած դիրքերը, այլեւ հիմք է հանդիսանում երկրորդ ու երրորդ ուղղությունների զարգացման համար, զարկ է տալիս ամբողջ շարժմանը":
ՍԻՄ գաղափարախոսական հանձնաժողովի ղեկավարը նաեւ կանխատեսում էր ԽՍՀՄ-ում իրադարձությունների զարգացման ընթացքը. "Այսօր պետք է քաջ գիտակցել, որ ներկայիս ճգնաժամը չի կարող շարունակվել երկար, իրադարձությունների զարգացումն ունի երեք հնարավոր ելք` դեմոկրատացում, քաոս կամ նորից "ուժեղ ձեռք": Չնայած որ մեզ համար ամենանպաստավորը կլիներ առաջինը. այդ տարբերակը ամենաանհավանականն է: Մյուս կողմից` կայսրությունն ունի դեռ բավականին ուժ, որպեսզի թույլ չտա ընդհանուր քաղաքական եւ տնտեսական քաոս, երբ կենտրոնի բոլոր ուժերը կհեռանան Անդրկովկասից: Ավելի հավանական է "ուժեղ ձեռքի" ռեժիմի վերականգնումը (ճիշտ է, կարճ ժամկետով), ինչը չի բացառվում մոտակա ամիսներին: Այդ նկատառումներից ելնելով` պետք է արձանագրել Արցախյան շարժման երկու տարվա նվաճումները պետական փաստաթղթերով: Մի քանի այդպիսի փաստաթղթեր արդեն գոյություն ունեն` դա Մարզխորհրդի, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նստաշրջանների որոշումներն են: Բայց այսօր պակասում է ամփոփիչ կարեւորագույն մի փաստաթուղթ, որը ոչ միայն կարձանագրի մեր պայքարի ամենագլխավոր արդյունքը` Արցախի փաստացի վերամիավորումը ՀԽՍՀ-ին, այլեւ թույլ կտա տեղափոխել պայքարը եզրափակիչ փուլ: Եվ եթե կենտրոնի բռնի ուժով կարելի է կտրել տնտեսական կապերի նորաստեղծ թելերը, վերացնել պահակակետերը, ապա ոչ մի ուժ չի կարող ջնջել պետական փաստաթղթերը: Այդ փաստաթուղթն է` ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼԸ": Հոդվածագիրը եզրակացնում է, որ "Այսպիսով, խիստ անհրաժեշտ է, որ մոտակա նստաշրջանում ՀԽՍՀ` Գերագույն Խորհուրդը Արցախը վերահաստատի ՀԽՍՀ անբաժանելի մաս: Վաղը կարող է ուշ լինել":
Ներկայացնելով ՍԻՄ-ի պայքարը վերամիավորման համար` պետք է նաեւ անդրադառնալ 1989թ. սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած ՍԻՄ-ի ընդհանուր ժողովին, որտեղ ընդունվեց "Հայտարարագիր Լեռնային Արցախի ¥Ղարաբաղի¤ մասին" ծրագրային փաստաթուղթը, որն առաջարկվեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդին` որպես որոշման նախագիծ:
Հայտարարագրում մասնավորապես ասված էր. "Գոյություն չունի Հայաստանի կողմից ստորագրված կամ Արցախի ժողովրդի կամքն արտահայտող որեւէ փաստաթուղթ` Արցախը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:
Հետեւաբար, Արցախի տարածքում ռազմական ուժ գործադրելուց հետո ադրբեջանական իշխանություն իրականացնելը ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը դիտում է որպես Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիա եւ անեքսիա, որը շարունակվում է 1921թ. առ այսօր, եւ ուղեկցվում է բռնազավթված տարածքներում հայ բնակչության ցեղասպանության քաղաքականությամբ, տնտեսական զարգացման արգելակումով, գյուղերի ավերումներով:
Նշելով, որ Հայաստանը երբեւիցե չի հրաժարվել Արցախից` որպես իր անբաժան մասից, ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը սույն հայտարարագրով վերահաստատում է 1920 եւ 1921թթ. Արցախը Հայաստանի անբաժան մաս հռչակելու մասին Հայաստանի կառավարությունների հայտարարությունները` հիշեցնելով, որ ցանկացած ոտնձգություն Արցախի նկատմամբ ագրեսիա է ՀԽՍՀ հանդեպ":

ՎԵՀԱՆՁՆ, ԱԶՆՎԱԲԱՐՈ ՊԱՅՔԱՐ` ՀԱՆՈՒՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ

Հատված ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի` "Քսանհինգ տարի` պատնեշի վրա" վավերագրական գրքից
Դեռեւս մինչեւ ՀՀՇ-ի համագումարը, ՍԻՄ-ի ջանքերով կատարված աշխատանքի արդյունքում 1989թ. հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային Խորհուրդը դիմել էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդին` Արցախը վերահաստատել Հայաստանի կազմում£ Այս կապակցությամբ ո՛չ ՀԽՍՀ իշխանությունները, ո՛չ էլ "Ղարաբաղ" կոմիտեն պատասխան չունեին£ Իսկ ՍԻՄ-ը բազմաթիվ հանրահավաքներում, կոլեկտիվների եւ մտավորականների հետ հանդիպումներում պահանջում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդից ընդունել Արցախի վերամիավորման մասին որոշում, ինչպես նաեւ անցկացնել Արցախում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ£
ՍԻՄ-ի այդ գործողությունների առումով ամենաեռանդունը դարձավ 1989թ. նոյեմբերը, քանի որ նպատակ էր դրված նոյեմբերի 30-ին սկսվող ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում պարտադրել պատգամավորներին ընդունել Արցախի վերամիավորման մասին որոշում£ Այդ պայքարում ՍԻՄ-ին աջակցում էին մի շարք այլ կազմակերպություններ£ Ժողովրդական ալիքի բարձրացմանը զուգահեռ` ՍԻՄ-ի նախաձեռնությամբ հայ լավագույն մասնագետների ներգրավմամբ մշակվեց վերամիավորման որոշման պատմական, քաղաքագիտական եւ միջազգային իրավունքի առումներով հիմնավորում£ Երբ անմիջապես նստաշրջանի նախօրեին պարզ դարձավ, որ ՀԽՍՀ ղեկավարությունը եւ պատգամավորների մեծամասնությունը պատրաստ են ենթարկվելու վերամիավորման որոշման վերաբերյալ ժողովրդական ճնշմանը եւ հասարակության միահամուռ պահանջին, ՀՀՇ-ի ղեկավարությունը խայտառակ չլինելու եւ շարժման ղեկը ձեռքից բաց չթողնելու համար նույնպես միացավ այդ պահանջին, որի դեմ պայքարում էր շուրջ ութ ամիս£
1989թ. դեկտեմբերի 1-ի պատմական հաղթական օրը ՀԽՍՀ Գերագույն Խորհրդում ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի ներկայացմամբ ընդունվեց Արցախի եւ ՀԽՍՀ վերամիավորման մասին որոշումը, որը հետագա տարիներին ունեցավ իր անգերագնահատելի դերը Արցախի ռազմական եւ դիվանագիտական պաշտպանության մեջ եւ չի կորցրել իր նշանակությունը մինչ օրս: Այդ որոշման հիման վրա ստեղծվեց Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու կառավարական հանձնաժողով: Հայաստանը պարտավորվեց ապահովել Արցախի անվտանգությունը եւ ներկայացնել հարցը միջազգային ասպարեզում£ (հավելված 2) Բոլոր նրանք, ովքեր փորձում էին Արցախի հարցը դարձնել իշխանության գալու տրամպլին կամ այն տեսնում էին զուտ որպես ԽՍՀՄ-ը քայքայելու պատրվակ եւ միջոց, որը հնարավոր կլինի դեն շպրտել իրենց բաղձալի խնդիրները լուծելուց անմիջապես հետո, հասկացան հարցի ողջ լրջությունը, ազգային քաղաքականության մեջ նրա առանցքայնությունը£ Դեկտեմբերի 1-ի որոշումից բխում էր նաեւ, որ Արցախում պետք է անցկացվեն ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի մոտակա ընտրությունները, սակայն այս հարցը նույնպես դարձավ կատաղի հակամարտության առիթ ՍԻՄ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ£

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

1990թ. փետրվարի 21-ի ՍԻՄ-ի ընդհանուր ժողովում որոշում ընդունվեց բարձրացնել ժողովրդական ալիք` Արցախում Հայաստանի Գերագույն Խորհրդի ընտրություններ կազմակերպելու պահանջով£ Հաջորդ օրը ԿԸՀ-ին ուղղված դիմումում ասվում էր. "Այս` ազգի համար բախտորոշ գործում նկատվում է անվճռականություն թե՛ հանրապետության ղեկավարության եւ թե՛ Ձեր կողմից, ինչը վտանգի տակ է դնում վերամիավորման որոշման իրականացումը եւ Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիների մի մասի` ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը... Ելնելով վերը շարադրվածից` պահանջում ենք Ձեր պարտականությունները կատարելիս ցուցաբերել պարտքի զգացում ու վճռականություն եւ իրականացնել Հայկական ԽՍՀ ԳԽ որոշումներից բխող քայլեր, այն է` օրենքով նախատեսված ժամկետում կազմել ընտրական օկրուգներ հանրապետության ամբողջ տարածքում` ներառյալ Արցախը"£
Դիմումի տակ դրված էին ՍԻՄ-ի, "Միացում" միության եւ Հայ կանանց միության ստորագրությունները£ Փետրվարի 23-ին ՍԻՄ-ը եւ "Միացումը" կազմակերպում են հանրահավաք ԳԽ Նախագահության շենքի ¥ներկայումս ՀՀ նախագահի նստավայր¤ առջեւ` վերոհիշյալ պահանջներով£ ՀՀՇ-ի ղեկավարությունը բոլոր միջոցներով փորձում էր խոչընդոտել թե՛ ցույցի, թե՛ Արցախում եւ առավել եւս Շահումյանում ու Գետաշենում ՀԽՍՀ ԳԽ ընտրությունների կազմակերպմանը£ Այդ նույն օրը, ՍԻՄ-ի ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն, Շահումյանի շրջկոմի քարտուղար Վ. Աղաջանյանը ՀԽՍՀ ԳԽ-ին է ուղարկում փաստաթղթեր` նշված շրջանում եւ Գետաշենի ենթաշրջանում ընտրություններ անցկացնելու դիմումով, որը հայտնվում է ՀՀՇ վարչությունում եւ գաղտնի պահվում կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու ԳԽ առջեւ հավաքված շահումյանցիներից ու գետաշենցիներից£ "Այն բանից հետո, երբ ՀՀՇ-ի վարչության անդամը հրաժարվեց հանձնել փաստաթղթերը ընտրական հանձնաժողովին` պատճառաբանելով, որ վարչությունը պետք է այն քննարկի ¥իսկ այդ պահին ԿԸՀ-ում այդ հարցն արդեն քննարկվում էր¤, ՀՀՇ-ի շտաբ եկած գետաշենցիները ստիպված էին ուժով վերցնել այդ փաստաթղթերը եւ հանձնել ԿԸՀ-ի քննարկմանը` այն պահին, երբ այն ավարտելու վրա էր իր աշխատանքը". ասված է հաջորդ օրը հրապարակած ՍԻՄ-ի հայտարարությունում£ Այդ օրը ՀՀՇ-ի գրասենյակում ¥այն տեղակայված էր ՀՀՇ-ականների կողմից գրաված Տեխնիկայի տանը, ներկայումս` Սիրիայի դեսպանատան շենքում) եղավ երկրորդ ֆիզիկական բախումը ՍԻՄ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ£ Իսկ նույն օրը` փետրվարի 23-ին իրենց հրավիրած հանրահավաքում ՀՀՇ-ի ղեկավարությունը ՍԻՄ-ի հասցեին զրպարտանքի ու լուտանքի մի ամբողջ շարան ուղղեց: "Ցավալի է, որ ընտրությունների նախօրյակին ՀՀՇ-ի ղեկավարությունը, քաղաքական բանավեճի փոխարեն զրպարտանքի, բամբասանքի եւ կեղծիքի միջոցով պառակտում է մտցնում ժողովրդական շարժման մեջ". ասված է վերոնշյալ հայտարարությունում, որն ընդունվել էր հատուկ այդ իրադարձությունների կապակցությամբ փետրվարի 24-ին հրավիրված ՍԻՄ-ի ընդհանուր ժողովում£ Այնուամենայնիվ, այդ օրը հաջողվեց հասնել նրան, որ Արցախում կազմավորվեցին ՀԽՍՀ ԳԽ ընտրությունների հինգ օկրուգներ, որոնցից չորսում ¥բացառությամբ Շուշիի օկրուգի) 1990թ. մայիսի 20-ին տեղի ունեցան պատմական ընտրություններ, եւ առաջին անգամ Արցախից ընտրվեցին Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ£ Ցավոք, ՀՀՇ-ի դիմադրության արդյունքում չհաջողվեց նշանակել ընտրություններ Շահումյանում եւ Գետաշենում, եւ փաստ է, որ այսօր Արցախն ազատագրված է, իսկ Շահումյանն ու Գետաշենը` հայաթափված:
ՍԻՄ-ի համար ակնհայտ էր, որ շատ մոտ է ԽՍՀՄ-ի փլուզումը, եւ կազմակերպության հիմնական խնդիրներից մեկն էր նաեւ` նախապատրաստվել այդ քաոսային ժամանակներին եւ անկախության հռչակմանը£ Պատահական չէ, որ ՍԻՄ-ը ներկայացուցիչը ¥Հ. Բաբուխանյան¤ ունեցավ անկախության մասին հռչակագիրը մշակող ԳԽ հատուկ հանձնաժողովում£ Հենց ՍԻՄ-ի ջանքերով էր, որ այդ հռչակագրում ամրագրվեց 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը` որպես Հայաստանի անկախության իրավական հիմքերից մեկը, ինչպես նաեւ հայկական պետականության համար խնդիր դրվեց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը£ Այդ երկու հարցով էլ ՍԻՄ-ը ԳԽ-ում հանդիպեց ՀՀՇ-ի պատգամավորների կատաղի դիմադրությանը, սակայն քվեարկության դնելով հարցերը` կարողացավ դրանք անցկացնել£
1991թ. օգոստոսի 20-ի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համատեղ ՍԻՄ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. "Համոզված լինելով, որ Խորհրդային Միությունում անիշխանության եւ քաոսի իրավիճակը չի ընձեռում որեւէ երաշխիք հայ ժողովրդի գոյության համար... ստեղծել հայոց սպարապետություն եւ կազմավորել հանրապետական բանակ եւ անհապաղ ձեռնարկել Հայաստանի, ներառյալ Արցախի պաշտպանությունը"£
Նախապատրաստվելով 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին` ՍԻՄ-ը ջանքեր էր գործադրում, որ այն անցկացվի նաեւ Արցախի տարածքում£ Այդ նպատակով ՍԻՄ-ի առաջարկով անկախության հանրաքվեի հանձնաժողովի մեջ ներառված էր Արցախի ներկայացուցիչը£ Սեպտեմբերի 18-ին ՍԻՄ-ն իր` այն ժամանակ ամենամոտ դաշնակից կուսակցության` Հանրապետական կուսակցության հետ հանդես է գալիս կոչով` ուղղված արցախցիներին, որում ասված էր. "Անկախ ձեզ մոտ տիրող ծանր իրավիճակից, անկախ քաղաքական տարուբերումներից` Արցախը կա, եւ ինչպես 1918-20թթ., կլինի Անկախ Հայաստանի անբաժան մասը£ Ուստի հորդորում ենք ձեզ, որպես Հայաստանի քաղաքացիների, զենքը ձեռքներիցդ բաց չթողնելով, հնարավոր բոլոր միջոցներով ապահովել Արցախի Հանրապետության մասնակցությունը Հայաստանի անկախության հանրաքվեին` ամրապնդելով մեր ժողովրդի ընդհանուր ԱՅՈ-ն": Ցավոք, թե՛ ՀՀՇ-ի կողմից վարվող քաղաքականության, թե՛ օրեցօր սրվող ռազմական լարվածության հետեւանքներով վերոհիշյալ գաղափարը չիրականացվեց£

* * *
Մոտենում էին Անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրությունները£ Այդ ժամանակ ՍԻՄ-ը հանդես էր գալիս որպես ՀՀՇ-ի ընդդիմախոս եւ բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ£ Այդ ընթացքում ՍԻՄ-ի ամենամերձավոր դաշնակիցը Աշոտ Նավասարդյանի կողմից ղեկավարվող Հանրապետական կուսակցությունն էր: Եվ բնական էր, որ այդ երկու կուսակցությունները նախագահական ընտրություններում ստեղծեցին դաշինք` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելով ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանին, իսկ փոխնախագահի պաշտոնում առաջադրելով ՍԻՄ-ի նախագահին£ Լեւոն Տեր-Պետրոսյանի` այն ժամանակ ժողովրդի մեջ ստեղծած բարձր հեղինակությունը Ա. Նավասարդյանին, իհարկե, ընտրվելու որեւէ շանս չէր ընձեռում£ Այնուամենայնիվ, հասկանալով դա, այդ կուսակցությունները մտան ընտրապայքարի մեջ` ցույց տալու համար ՀՀՇ-ի կողմից հայ ժողովրդին սպառնացող վտանգները, ինչպես նաեւ նախընտրական գործընթացները Արցախի տարածքում ապահովելու համար£ Ու թեեւ հայտնի էր, որ ՀՀՇ-ի վարած քաղաքականության հետեւանքով արցախահայությունը չէր մասնակցելու Հայաստանի նախագահական ընտրություններին, ՀՀԿ-ն ու ՍԻՄ-ը միակն էին, որ իրենց նախընտրական քարոզարշավը ծավալեցին նաեւ Արցախում` դրանով իսկ եւս մեկ անգամ ոգեւորելով արցախահայությանը եւ ընդգծելով վերամիավորման փաստը£

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ




Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի
եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի եւ
Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին


Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա եւ արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաեւ մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի եւ Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես միակ օրինական իշխանություն:
3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ քաղաքացիության իրավունքները:
4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահ` Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
1 դեկտեմբերի, 1989, Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում