ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՅՑԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՅՑԻՑ


Եվ այսպեսª հերթական պետությունը` այս անգամª Բոլիվիան, ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Անշուշտª սա Թուրքիայի համար վտանգ է, քանզի այն ցույց է տալիս, որ  Ցեղասպանության 100-ամյակի դեմ պայքարի Անկարայի ռազմավարությունը առնվազն թերի է: Իսկ դա արդեն լուրջ ահազանգ է, որ մինչեւ գալիք տարվա ապրիլի 24-ը կարող է նման փաստաթղթերի իսկական հոսք սկսվել:

ՎԱՇԻՆԳՏՈՆ-ԱՆԿԱՐԱ
ԿՆՃԻՌՆԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ


Անշուշտª Անկարայի համար ամենավտանգավորը կարող է դառնալ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ինչին միանշանակ կհաջորդի նաեւ ամերիկյան աշխարհաքաղաքական համակարգում գտնվող երկրների կողմից Ցեղասպանության դատապարտման հեղեղը: Իսկ մինչեւ ապրիլի 24-ը կճանաչի՞ ԱՄՆ-ը Ցեղասպանությունը, թե ոչ, ինչպես ցույց է տալիս անցած հարյուրամյա պատմությունը, իհարկե կապված է ոչ թե պատմական արդարության կամ նման բաների, այլ բացառապես Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հետ: Եվ ահա այստեղ է, որ ներկայումս իրավիճակը դարձել է բավականին անորոշ:
Իհարկեª անցած հարյուր տարիներին Վաշինգտոնի շահը պահանջում էր ստանդարտ խաղ վարել Ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցով: Իմաստն էլ հասկանալի է. Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի հավատարիմ ենթականերից մեկի համարումն ուներ, որտեղ դեռ անցած դարի կեսերից գտնվում են ամերիկյան ռազմաբազաները եւ այդ թվումª միջուկային զենքով համալրված: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ իրավիճակը շատ բանով չփոխվեց, թեեւ հատկապես վերջին տասնամյակում Անկարան համեմատաբար անկախ աշխարհաքաղաքականություն վարելու համառ փորձեր կատարում է: Դրա դեմ, ինչ խոսք, Ցեղասպանության թեման Վաշինգտոնի ձեռքին բավականին հարմար զենք էր. չափը կանցնեք եւ կճանաչենք Ցեղասպանությունըª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Բայց այդ ստանդարտ դարձած իրավիճակը հատկապես վերջին տարիներին սկսել է ավելի ու ավելի հաճախակի փորձությունների ենթարկվել: Պատճառները մի քանիսն են: Նախª Թուրքիան այդպես էլ չկարողացավ մտնել Եվրամիություն: Հասկանալի էª դա արգելափակեցին Ֆրանսիան եւ հատկապեսª Գերմանիանª պարզ գիտակցելով, թե Թուրքիային ԵՄ ներառելուց հետո ինչ վտանգավոր տեմպերի կհասնի առանց այդ էլ մտահոգիչ մակարդակի հասած թուրքական դեմոգրաֆիկ ինտերվենցիան: ԱՄՆ-ը, թերեւս, կարող էր Եվրոպային պարտադրել Թուրքիային վերցնել ԵՄ: Բայց բավարարվեց միայն քիչ էֆեկտիվ դեկլարատիվ կոչերով, թերեւս իր հերթին հասկանալով, որ եվրոպական ուղղությունը Թուրքիայի առաջ մինչեւ վերջ բացելու դեպքում Անկարան կստանա չթույլատրվածից մեծ ինքնուրույնություն եւ հեռանկարներ:
Իսկ դրանից հետո Վաշինգտոնի վերահսկողությունից դուրս գալն արդեն կդառնա ժամանակի, այն էլª կարճ ժամանակի խնդիր: Դա, իհարկե, հակասությունների առաջին խոր կնճիռներն առաջ բերեց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Իհարկեª ԵՄ չմտնելը Թուրքիայի համար թեեւ տհաճ, բայց դեռ մահացու չէ. կար աշխարհաքաղաքական այլ ուղղություններով առաջ գնալու տարբերակներ եւ վերջին տարիներին հենց դրանց վրա էլ հիմնական շեշտը դրել է Անկարան: Խոսքը նախ հարավկովկասյան տարածաշրջանով, այսինքնª ադրբեջանական օղակի միջոցով Կենտրոնական Ասիայի թուրքական ծագման երկրների լիդերի կարգավիճակով դուրս գալն է: Եվ երկրորդըª Մերձավոր Արեւելքի ուղղությունն էª Իսլամի առաջնորդի կարգավիճակի հեռանկարներով: Հաջողության դեպքում կարելի է նաեւ դրանք համատեղել, ինչը Թուրքիային միանգամից կտեղափոխեր աշխարհաքաղաքականության բարձրագույն խումբ: Եվ ահա այս երկու ուղղություններում էլի Անկարան ստիպված էր նորից բախվել ամերիկյան շահերի հետ:
Մերձավոր Արեւելքում, ինչպես հայտնի է, թուրքական շարժը հանգեցրեց ԱՄՆ-ի հիմնական դաշնակցիª Իսրայելի հետ հարաբերությունների աննախադեպ վատթարացման: Գումարած դրանª թուրքական կամակորությունները Վաշինգտոնին նույնիսկ պարտադրում են մտածել տարածաշրջանում այլ հենման կետ ունենալ, եւ արդյունքում սկսել է գնալով արագացող թափ ստանալ Մեծ Քուրդիստանի ստեղծման նախագիծը, որն արդեն Անկարայի համար մահացու վտանգավոր է, հաշվի առնելով, որ ստեղծվելու դեպքում այդ պետությունը կարող է Թուրքիայի մասնատման պատճառ դառնալ:
Իսկ ահա հարավկովկասյան ուղղության դեպքում Վաշինգտոնի խնդիրը, ինչպես հայտնի է, հայ-թուրքական հաշտեցման ծրագիրն է: Եվ այն ինչքան էլ մեռած համարենք, փաստ է, որ ԱՄՆ-ը պարբերաբար վերադարձնում է օրակարգ: Ընդ որում, նաեւ այն բանից հետո, երբ Հայաստանն ուր որ է մտնելու է Եվրասիական միություն, արդեն նաեւ Թուրքիա այցելած Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջոցով է հայ-թուրքական սահմանների հարցը բերվում օրակարգ: "Երանի բացվի հայ-թուրքական սահմանը: Դա այնքան հրաշալի բան կլինի: Գիտեմ, որ սահմանների բացմանը խոչընդոտող աշխարհաքաղաքական խնդիրներ կան, սակայն միասին աղոթենք այս երկու ժողովուրդների հաշտեցման համար",- հայտարարեց Պապը` ակնարկելով, որ բացի աղոթքներից, նաեւ այլ քայլեր են ձեռնարկվելու. "Մենք պետք է գործընթացի հեշտեցմանն աջակցենք...": Եվ հասկանալի է, որ եթե սահմանները բացվեն` առանց Թուրքիայի հայտնի ղարաբաղյան նախապայմանների, ապա դա կդառնա մեծ հարված Անկարայի եւ Բաքվի եղբայրական հարաբերություններին, որից հետո արդեն Ադրբեջանը հազիվ թե տեսանելի ապագայում Թուրքիայի համար դեպի Կենտրոնական Ասիայի թուրքական աշխարհ տանող տրամպլին դառնա:

ԹՈՒՐՔԻԱՆª ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

Մի խոսքովª ԱՄՆ-ին ակնհայտորեն պետք է ձեռքի տակ ունենալ հլու-հնազանդ Թուրքիա, Անկարան էլ փորձում է ամեն կերպ այդ կարգավիճակը փոխել, բայց միայն ավելի ու ավելի է բարդացնում իր աշխարհաքաղաքական իրավիճակը: Ընդ որում, պայքարն ակնհայտորեն հասել է իր գագաթնակետին, հաշվի առնելով, որ զուգահեռաբար իր պիկին է հասնում նաեւ ԱՄՆ-ի համար ամենավտանգավոր գործոնըª հարավկովկասյան տարածաշրջանով Ռուսաստանի Մերձավոր Արեւելքի նավթային գոտի դուրս գալու գործընթացը: Մինչդեռ Անկարան մի գլուխ Վաշինգտոնին կանգնեցնում է փաստի առաջ: Իսկ վերջինըª հակառուսական պատժամիջոցներին չմիանալը, կարծես թե հանգեցրեց փոխնախագահ Բայդենի միջոցով օրերս Անկարային ներկայացված վերջնագրի:
Այսպիսովª Անկարան պետք է վերջապես գոնե իր համար գտնի հետագա գլոբալ ռազմավարական լուծումը: Մի կողմից Վաշինգտոնն է` նշված իրավիճակով հանդերձ, եւ վերջին մահացու հարվածը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մյուս կողմից էլª թեեւ Ղրիմի եւ Աբխազիայի հետ կապված Թուրքիան որոշակի հակասություններ ունի Ռուսաստանի հետ, բայց նաեւ միայն Մոսկվայի օգնությամբ Անկարան կարող է վաշինգտոնյան այդ ծուղակից դուրս գալ նվազագույն կորուստներով: Եվ իհարկե ամենեւին էլ պատահական չէ, որ Բայդենից հաշված օրեր անց Թուրքիա այցելեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերի ՌԴ նախագահը Թուրքիայում, դեռ կտեսնենք: Իսկ ռուսական տարբեր աղբյուրների նախնական գնահատականներովª այցի ընթացքում թեեւ կքննարկվեն բոլոր առանցքային խնդիրները, դրանցից մի քանիսի շուրջ կան բավականին խոր հակասություններ: Օրինակ սիրիական թեմայով` այն, որ իրարից գրեթե 180 աստիճանով տարբերվող Ռուսաստանի եւ Թուրքիայի մոտեցումները հնարավոր կլինի ինչ-որ կերպ համադրելի դարձնել, փորձագետները անհավանական են համարում: Այսինքն, թեեւ կան որոշ խոսակցություններ, սակայն ՌԴ նախագահի թուրքական այցը չի ունենա պատմական նշանակություն. այն ավելի շատ թուրք-ամերիկյան հակասությունների ֆոնին թուրք-ռուսական հարաբերությունները հստակեցնելու բնույթ կունենա: Բայց մյուս կողմից էլª այցի ընթացքում նախատեսվում են մի շարք մեծ պայմանագրեր կնքել, եւ թուրքական որոշ աղբյուրներ ակնարկում են, որ դա կլինի Անկարայի կողմից Վաշինգտոնին հասցեագրված ժեստ, թե հետագա ճնշումների դեպքում Թուրքիան կկարողանա հենվել ՌԴ-ի հետ ունեցած տնտեսական հարաբերություններիր վրա եւ այդ սերտ կապերը արագորեն տեղափոխել նաեւ քաղաքական հարթություն:
Սրա հետ մեկտեղª ռուսական աղբյուրները մատնանշում են նաեւ, որ ամենեւին էլ պատահական չէր, որ Ռուսաստանն Աբխազիայի հետ կնքեց ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, ինչպես նաեւ նախապատվելի համարեց աբխազական երկաթուղու վերագործարկումը հենց թուրքական այցի նախաշեմին: Այսինքնª սա նաեւ Անկարային հղված ակնարկ էր, որ Ռուսաստանը հարավկովկասյան տարածաշրջանը դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, եւ Թուրքիան նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով` պետք է կողմնորոշվի ՌԴ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցելիս: Բայց նաեւ չպետք է մոռանալ Թուրքիայում տեղակայված ամերիկյան եւ դրանց հարեւանությամբª Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի փաստը, ինչն իր ճշգրտումներն է մտցնում ցանկացած աշխարհաքաղաքական որոշման մեջ:  

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում