ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. "ՀՀ ԱՌԱՋԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ"

Արխիվ 12-16

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. "ՀՀ ԱՌԱՋԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ"

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս, դաշնակցական Հրայր Կարապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշման ընդունմանը: 25 տարի անց հետադարձ հայացքով անդրադառնալով դեկտեմբերի 1-ի որոշմանը` նա "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ այդ որոշմամբ ամրագրվեց` Արցախը Հայաստանի մի մասն է, ավելին` այդ որոշումը հետագայում համալրվեց այլ որոշումներով եւս:
"Կարծում եմ, այդ որոշումը ուրվագծեց Արցախի ռազմավարական ուղղությունը, հաստատեց Հայաստանի մաս լինելն ու արտահայտեց արցախահայության կամքը: Բարոյական առումով, կարծում եմ, տեղին էր նման որոշում կայացնելը: Հետագայում մարտավարական ինչ-ինչ նկատառումներ հաշվի առնելով` որոշվեց, որ Արցախը հանդես գա որպես առանձին հանրապետություն",- ասաց պրն Կարապետյանը:
Արդյո՞ք ՀՀ առաջին իշխանությունները դեկտեմբերի 1-ի որոշումն օգտագործեցին որպես դիվանագիտական հաղթաթուղթ` Արցախի հարցում: "Կարծում եմ` ոչ: Այն ժամանակվա իշխանությունները` հատկապես Արցախի հարցում, բազմաթիվ սխալներ են թույլ տվել` թե՛ դիվանագիտական, թե՛ այլ առումներով: Արցախի խնդիրն էր նաեւ պատճառը, որ իշխանափոխություն տեղի ունեցավ (նկատի ունի 1998-ի փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու ՀՀՇ-ի հեռացումը-խմբ.)",- պատասխանում է հյուպատոսը:
Հրայր Կարապետյանի խոսքով` Հայաստանում ինչ իշխանություն էլ լինի, եթե անտեսեց Արցախի խնդիրը եւ այն չհամարեց առաջնահերթ, չի կարող լինել իշխանության ղեկին: "Այսօր մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք Արցախի անկախության ճանաչմանը: Կյանքը ցույց է տալիս, որ ազգերի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի եւ այն վաղ, թե ուշ ճանաչվում է միջազգային հանրության կողմից",- եզրափակեց Հրայր Կարապետյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում