ԻՄ "ԵՌՅԱԿԸ" ՔՈ "ԵՌՅԱԿԻՑ" ԼԱՎՆ Է

Արխիվ 12-16

ԻՄ "ԵՌՅԱԿԸ" ՔՈ "ԵՌՅԱԿԻՑ" ԼԱՎՆ Է


Եվ այսպես, ԱԺ հերթական քառօրյան բացվեց թեժ կրքերով, սակայն դրանց գագաթնակետն այսօր է, քանզի սկսվում է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի քննարկումը: Պարզ է, որ կլինեն բազում աղմկոտ ելույթներ, սակայն վավերացումը կլինի ձայների բացարձակ մեծամասնությամբ: Իսկ մինչ այդ, ամեն ինչին որոշակի սրություն հաղորդեցին Զարուհի Փոստանջյանի հերթական նախաձեռնությունը, Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտային ստորագրահավաքը եւ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի ամպագոռգոռ, բայց անիմաստ քննարկումները:


ՆԻԿՈԼԻ "ԹԵՍՏԸ". ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը վերաբերում էր օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների ցեղասպանության ճանաչմանը, սակայն բավականին երկար քննարկումից հետո ՀՀԿ-ին, ինչպես նաեւ այլ խմբակցությունների առանձին ներկայացուցիչներին հաջողվեց համոզել Փոստանջյանին, որ նախնական տեքստում խոցելի ձեւակերպումներ կան, որ ՀՀԿ-ն ինքը անպայման մոտ ժամանակներս նախաձեռնելու է ԱԺ այդպիսի հայտարարության ընդունում, ու Զարուհի Փոստանջյանը հետ կանչեց իր նախաձեռնությունը` ընդունելով այն փաստարկները, որ քվեարկությունն այդ հարցի շուրջ մեր թշնամիներին շահարկումների նյութ կտա:
100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ քննարկման վրա չենք ծանրանա, քանզի թեեւ "եռյակին" եւ ՀՅԴ-ին այդ հարցը շատ է հետաքրքրում, սակայն մեր ժողովրդի համար ունի գրեթե զրոյական հետաքրքրություն: Առավել ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ստորագրահավաքը, որով նա առաջարկում էր գումարել արտահերթ նիստ` ՀՀ նախագահի իմպիչմենտի հարցով: Արդյունքում` մինչեւ սահմանված ժամը եկավ ընդամենը 3 ստորագրություն` Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ալիկ Արզումանյան: Ըստ էության, "եռյակը" բացարձակապես չմիացավ այդ գաղափարին: Արդյունքում ունենք եւս մեկ "եռյակ"` իմպիչմենտին կողմնակից 3 պատգամավորներից բաղկացած: Եվ եթե ոչ իշխանական "եռյակը" կոչվում էր "հրաշալի եռյակ", ապա իմպիչմենտային "եռյակը" կարելի է կոչել "հիասքանչ եռյակ": Թե այդ 2 "եռյակներից" ո՞րն է ավելի լավը` ճաշակի հարց է, սակայն քաղաքական տեսակետից` փոխադարձաբար իրար վարկաբեկեցին կամ, ժարգոնով ասած, փչացրեցին:
Հիմա ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ "Ժառանգության" մի մասի կողմից հնչել են բացատրություններ, որ դա մեկքայլանոց պարտվող քայլ էր, որ իշխանափոխության ճանապարհը դա չէ եւ այլն, եւ այլն, ու ընդհանրապես Նիկոլը, բացի այդ 3 ստորագրություններից, ոչինչ չունի: Իսկ քարոզչական մակարդակով` նույն Նիկոլ Փաշինյանին, իր ամբողջ "հիասքանչ եռյակով" հանդերձ, պիտակում են որպես Բաղրամյան 26-ի հանձնարարությունը կատարած հաճախորդների:
Իր հերթին, երբ Արտաշես Գեղամյանն արձանագրեց, որ ընդամենը 3 պատգամավորների ստորագրությունը վկայում է, որ ԱԺ-ն գրեթե 100 տոկոսով վստահում է ՀՀ նախագահին ու նրա վարած քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ "հրաշալի եռյակը" կարող է իր հակափաստարկները ու հակադարձումները ներկայացնել, բայց միակ իրական փաստը հենց 3 ստորագրություններն են: Ասել կուզի, որ ոչ իշխանական "եռյակը" ոչ մի իշխանափոխության էլ չի ձգտում, ընդամենը զբաղված է դատարկախոսությամբ, եւ, կոպիտ ասած, չընդդիմություն է:
Լավ, եթե "հրաշալի եռյակը" չընդդիմություն է, իսկ "հիասքանչ եռյակը"` իշխանության պատվեր կատարող, ապա ո՞ւր է, գրողը տանի, ընդդիմությունը` որպես այդպիսին: Ինչքան էլ դա տխուր լինի, այս պահի դրությամբ թերեւս միակ քչից-շատից ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով բոլորի գլուխը տարավ դեկտեմբերի 5-ին կայանալիք իր բացօթյա "քաղաքացիական ժողովով", այսինքն` հանրահավաքով, եւ ով "եռյակին" մեղադրեց` ոչ կարգապահ լինելու մեջ: Այլ ընդդիմադիր միավորումները, բացառությամբ "Ազատ դեմոկրատ" Խաչատուր Քոքոբելյանի, խորհրդարանում ներկայացված չեն: ՀԱԿ դաշինքից դուրս եկած եւ ՀԱԿ կուսակցությանը չմիացած, ինչպես նաեւ ԲՀԿ-ի հետ համաձայնություն չկնքած կուսակցությունները թեեւ ընդդիմադիր են, սակայն նրանց ռեսուրսն ակնհայտորեն պակասություն է տալիս: "Նախախորհրդարանը" նրանցից էլ թույլ վիճակում է` անգամ հաշվի առնելով ԶԼՄ-նեի հետաքրքրությունը "Նախախորհրդարանի" ներկայացուցիչներից մեկի դեմ կատարված հարձակման եւ 7 ավտոմեքենաների հրկիզման հանցադեպերի վերաբերյալ:
Հիմա ի՞նչ է ստացվում` ունենք ընդդիմություն, որը փոքրաքանակ է եւ թույլ, ու միաժամանակ ունենք բավականին մեծ բողոքավոր ընտրազանգված, որը հաստատ ավելի քիչ չէ, քան 2013-ի նախագահական ընտրություններին: Բայց մեր ժողովուրդը, ինչպես հայտնի է, թույլերին չի սիրում: Բոլոր դեպքերում օրակարգում առկա է նոր, թարմ ընդդիմության ձեւավորումը` լրիվ նոր առաջնորդով կամ առաջնորդներով:

5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

Վերլուծաբան, "Կոնսերվատիվ հեղափոխություն" գրքի հեղինակ Արծրուն Պեպանյանը կեսլուրջ-կեսկատակ առաջարկում է իշխանություններին` գնդակահարել բոլոր նրանց, ովքեր հեղափոխություն են խոստանում, բայց չեն անում, որպեսզի ժողովրդի նյարդերը քայքայող սին կրքեր բորբոքողներ չլինեն: Խոշոր հաշվով, ինչպես նշեցինք, "հներից" գործնականում ոչ ոք պիտանի չէ գործունակ ընդդիմություն լինելու, առավել եւս, հեղափոխական փոփոխություն կատարելու: ԼՏՊ-ն հաջողացրել է հիմնավորապես փչացնել այն ամենը, ինչին մասնակցություն է ունեցել: Սկզբում նա փչացրեց իր թեկնածության շուրջ ձեւավորված հզոր ընդդիմադիր շարժումը, որը կոչվում էր ՀԱԿ դաշինք, եւ ընդդիմադիր լայն կոալիցիան հանգեցրեց սոսկ շարքային կուսակցության, որն ընդամենը անվանափոխված ՀՀՇ-ն է: Դե, իսկ 2011-ի "քաղաքագիտական վերլուծության" շրջանակում ԲՀԿ-ին ներքաշելով սերտ համագործակցության մեջ, հաջողացրեց հիմնովին փչացնել եւ ԲՀԿ-ի վարկանիշը: Եթե նա հեռու լիներ ԲՀԿ-ից, կամ ԲՀԿ-ն զգուշանար նրա հետ գործ ունենալուց, ապա այդ կուսակցությունը կարող էր դառնալ հուսալի հենարան Ռոբերտ Քոչարյանի համար, նախապատրաստելով վերջինիս տրիումֆալ վերադարձը մեծ քաղաքականություն: Թեկուզեւ` ԱՄՆ հովանու ներքո Մայդան կազմակերպելու եւ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը տապալելու միջոցով: Բայց, բացի ԲՀԿ-ի` ԼՏՊ-ի հետ համատեղ գործ բռնելու ճակատագրական սխալի հետեւանքից, Ռոբերտ Քոչարյանն էլ ռազմավարական սխալ թույլ տվեց: Ժամանակ առ ժամանակ հրապարակավ հանդես գալով, նա սեփական ձեռքով խանգարեց լռությունից հետո տարիներ անց վերադառնալու դասական սխեմայի իրագործմանը, եւ այսօր այլեւս պիտանի չէ` որպես ընդդիմության առաջնորդ:
Ինչ վերաբերում է ակնհայտ ռուսաֆոբ կառույցներին, ապա նրանց զգալի մասը գիտակցելով, որ ԵՏՄ-ն ճակատագրի պես անխուսափելի է, զգուշանում են հրապարակավ երեւալուց: Բայց, միաժամանակ նաեւ այդտեղ էլ բացակայում է տարրական համակարգումը: Այսպես` ԱԺ լիագումար նիստում ԵՏՄ համաձայնագրի քննարկմանը եւ վավերացմանն ընդառաջ ծնվել են միանգամից 3 տարբեր դատապարտող բանաձեւեր: Մեկը` "Հայազն" կուսակցությանն է, որը դեմ է ոչ միայն Եվրասիական միությանը, այլեւ` Եվրաասոցացմանը, երկրորդը` "Եվրոպական ընտրություն" նախաձեռնությունն է, իսկ երրորդը` "Ժառանգությունը": Այդ երեքը չէին կարողացել նույնիսկ համատեղ ցույցի մասին պայմանավորվել: "Եվրոպական ընտրության" կազմում առկա գենդերաստները "Հայազնին" պիտակում են "Լուբյանկայում ստեղծված ֆաշիստներ", "Հայազնը" իր հերթին նրանց համարում է անբարոյականություն եւ պղծություն տարածողներ, եւ այդ փոխադարձ բացասական վերաբերմունքը արտահայտվել է սոցիալական ցանցերում: Իր հերթին "Հայազնը" եւ "Ժառանգությունը" հասցրել են հրապարակավ իրար մի փոքր կշտամբել` նախօրոք բողոքի ակցիայի մասին տեղյակ չպահելու համար: Ի վերջո` երեքն էլ քիչ-քիչ մասնակցեցին բողոքի ցույցի, ուր ընդամենը 20 հոգի կար, եւ նման է, որ "Եվրոպական ընտրությունից" այդտեղ ներկա էր միայն Բորիս Նավասարդյանը: Վերջինս էլ հասցրել էր բավականին մեղմել իր հռետորաբանությունը եւ պնդում էր, որ ռազմաքաղաքական առումով Ռուսաստանից ոչ ոք չի ուզում հեռանալ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ ոչ ոք չի դնում, այլ ընդամենն ուզում են ինտեգրվել ԵՄ-ին, այլ ոչ թե ԵՏՄ-ին: Նա հասցրեց նաեւ, ինչպես դա բնորոշ է բոլոր լիբերաստներին, մեր հանրության բացարձակ մեծամասնությանը մեղադրել չիմացության եւ տգիտության մեջ, պնդելով որ միայն ոչ գիտակիցը կարող է կողմնակից լինել ԵՏՄ-ին: Մինչդեռ դեռեւս 2012-ին գործող իշխանությանը առանձնապես լավ չվերաբերվող վերլուծաբան Նորայր Ասրյանը իր` "Ռեգրեսիվ հեղափոխություն" աշխատությունում զգուշացրել էր, որ ռուսների հետ աշխարհաքաղաքական դաշինք կազմելու կամ առնվազն հակադիր բեւեռի հետ դաշինք չկազմելու տարբերակներն են միակ երաշխիքը` պահպանելու մեր տարածքն ու պետականությունը, իսկ ՆԱՏՕ-ի հետ աշխարհաքաղաքական դաշինքի տարբերակները ավարտվելու են թուրքական զորքերի մուտքով եւ Հայաստանի ոչ միայն  պետականության կորստով, այլեւ հայաթափումով:
Դե ինչ, բարեբախտաբար ե՛ւ իշխանությունը, ե՛ւ հանրությունը ընտրել են հենց այն տարբերակը, որն ապահովում է տարածքի եւ պետականության պահպանումը` արդեն իսկ սկսված եւ գալիք աշխարհաքաղաքական բուռն ալեկոծումներում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում