ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ. ԿԱՄԵՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՆՈՐ «LIVE-2014» CD ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Այսօր «Մեցցո» երաժշտական ակումբում

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ. ԿԱՄԵՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՆՈՐ «LIVE-2014» CD ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

 


Այսօր «Մեցցո» երաժշտական ակումբում տեղի ունեցավ երգիչ, կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ մամուլի ասուլիսը` նվիրված նոր «LIVE-2014» հեղինակի թվով 14-րդ ձայնասկավառակի շնորհանդեսին և առաջիկա 07.12.14 թ. կայանալիք տարվա եզրափակիչ համերգին:

Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, ամփոփելով իր երկամյա ակումբային համերգային փուլը /մոտ 60 համերգ/, ներկայացրեց նոր ձայնասկավառակը, թեպետ այսօրվա օրերում այնքան էլ կարևոր չհամարելով դրա նշանակությունը.«Ձայնասկավառկների դարն անցել է. հիմա ամբողջը տեղափոխվել է ինտերնետ: Ձայնասկավառկներն այսօր ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունեն: Իմ պարագայում ևս, այս CD-ն հուշանվեր է, լավ հիշողություն, որն ամփոփում է իմ ակումբային երաժշտական գործունեությունը: Ասեմ նաև, որ այն հետագայում ներբեռնման համար կլինի նաև ինտերնետում: Այսօր ձայնասկավառկների արտադրությունը վերադարձել է  այն նիշին, որի վրա ժամանակին Մոցարտն էր աշխատում. հրատարակում էր ըստ պահանջի`նախապես ցուցակագրելով, թե քանիսին է այն անհրաժեշտ»,-ասում Արծրունին:

Նշենք, որ ձայնԱսկավառակը ներկայացնում է հանդիսատեսի կողմից առավել սիրված հին և նոր ստեղծագործություններ՝ երգեր և գործիքային պիեսներ:

Ապա խոսելով դեկտեմբերի 7-ին կայանալիք ակուստիկ հնչողությամբ, մենակատարների և լարային քառյակի մասնակցությամբ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ մասին` կոմպոզիտորը նշեց. «Այս համերգով մի քանի առիթներ են ներկայԱցվում. նախևառաջ մեր խոնարհումը երկրաշարժի զոհվածների հիշատակմանը, ապա համերգային տարվա եզրափակում: Ծրագիր, որն անցել է երաժշտական հետաքրքիր մաղով ու շատ լավ զտվել. այն ներառում է վերջին ամիսներին հնչեցրած խոշոր համերգային նախագծերից ստեղծագործություններ՝ «Կոմիտաս.վերապրում», «Համերգ ճեմասրահում» և ելույթներ փառատոներից «Ծովից ծով» փառատոն, նաև Սիմֆոռոքային հատվածներ`Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված համերգից»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում