«ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼԸ ՄՇՏԱՁԵՎ Է, ՈՉ ԹԵ ՆՈՐԱՁԵՎ...»

Արխիվ 12-16

«ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼԸ ՄՇՏԱՁԵՎ Է, ՈՉ ԹԵ ՆՈՐԱՁԵՎ...»


21-րդ դարը քննադատական տեսանկյունից դիտարկելիս մի շարք արժեքների համախումբ կարելի է առանձնացնել, որոնք ի չիք են դարձել դարաշրջանի բերած վտանգների հորձանուտում, դրանցից մեկն էլ գիրք-համակարգիչ հակադրությունն է: Կարդու՞մ ենք արդյոք այսօր, դեռևս շարունակու՞մ են անփոխարինելի մնալ գրքի էջերի խորհրդավորությունն ու բույրը, թե՞ ամենը հեշտությամբ ամփոփվել է համակարգիչ կոչվող կախարդական արկղի մեջ: Մտահոգությունն ու հարցադրումները կարծես այնքան էլ իրական չեն գրքի կողքին ապրող երիտասարդների համար. «ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցները «ԳՐՔԱՄՈԼ» ակումբի հիմնադիրներ ՀԱՄԼԵՏ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ու ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆ են:

«Թյուր է այն կարծիքը, որ այժմյան երիտասարդությունը չի կարդում, կարդում է ու ավելի բազմազան գրականություն, քան մեր ծնողները: Այսօրվա ընթերցողը նաև շատ բծախնդիր է. կարդում են, ընկալում, մեկնաբանում, բայց դասականներից ավելին են ակնկալում, նրանց հանդեպ բծախնդիր ու պահանջկոտ են»,- վստահեցնում է Հասմիկը, Համլետն էլ,  կիսելով գործըկերուհու կարծիքը, հավելում է. « Ի սկզբանե ստեղծվել է «ԳՐՔԱՄՈԼԻ» ինտերնետային էջը, որը, իր գործունեությունը 3 տարի ծավալելով, այնքան ընդլայնեց շրջանակը, որ պահանջ եղավ վիրտոալ հարթակից նաև իրական տեղափովելու: Բավականին մեծ է մեր թիմը. հավաքվում են ընթերցասերներն ու քննարկում այն գրքերը, որ կարդում են…»:

ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է

Նորաձևության ճյուղերից մեկն է նաև ընթերցանությու՞նը, թե՞ սա չհաջողված PR քայլ է, ու իրապես ընթերցասեր մարդու համար նյարդայնանալու միջոց: Ահա, թե ինչ է մտածում քաղաքի ամենատարբեր մասերում տարածված հայտնի մարդկանց նկարներով «Գիրք կարդալը նորաձև է» ցուցանակ-պաստառների մասին ՀԱՍՄԻԿԸ. «Վայ այն հասարակությանը, որ պետք է կարդա նորաձևությունից դրդված: Գիրք կարդալը մշտաձև է, ոչ թե նորաձև… Ես չեմ կարող կարդալ, որովհետև բոլորը կարդում են, որովհետև կարդալը մոդայիկ է: Եվ հետո այստեղ կիրառվող նորաձև տերմինը հասարակության մասին կարծիքն էլ է գցում»:

ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԳՐՔԱՄՈԼ ԱԾԱԿԱՆԸ ՇԱՏԵՐԻՆ ՎԵՐԱԳՐԵԼ

Կարևոր հարց է չէ՞ իսկապես, իսկ ինչպե՞ս հասնել դրան, ահա ՀԱՄԼԵՏԻ տարբերակը. «Շատ բան կախված է մեզնից. յուրաքանչյուրս պետք է վարակենք մեր կողքի կանգնածին, ոգևորենք շրջապատին, գրքի միջավայրում ապրենք, կիսվենք իրար  հետ տպավորիչ մտքերով, քննարկենք: Սա հաճելի վարակ է, կարելի է առանց մտածելու վարակվել»:

«ԳՐՔԱՄՈԼ» ԱԿՈՒՄԲԻ ՆՊԱՏԱԿԸ

Յուրաքանչյուր կառույց, երբ հիմնադրվում է, իր առջև նպատակներ է դնում, տեսլականներ ուրվագծում, ապա նոր միայն ծավալում գործունեությունը: «ԳՐՔԱՄՈԼԻ» առաջնային  անելիքներից ՀԱՍՄԻԿԸ նախևառաջ նշում է. «Հասարակության շրջանում գրքի հանդեպ սերը պահել, միավորել ընթերցասեր շերտին, համախմբել այն շրջանակին, ովքեր ընթերցում են, բայց իրենց կողքին միգուցե չունեն մեկին, ում հետ կարող են քննարկել, կիսել տպավորություններն ու գրքի փոխանցած ասելիքը բարձրաձայնել»:

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ «ԳՐՔԱՄՈԼԻ» ԱՆԴԱՄ

Ձեզ և՞ս հետաքրքրեց ամենաընթերցասերների շրջանակը, ուրեմն. «Ցանկացած ընթերցող, ով ունի ժամանակ կարդալու և պարտաճանաչ մասնակցելու հանդիպումներին, կարող է լինել մեր թիմի անդամը: Ներկա պահին անդամակցության հնարավորություն չունենք, որովհետև մեր առաջին խումբը համալրված է, բայց փետրվար ամսին նոր խումբ կկազմվի, և բոլոր ցանկացողները կարող են միանալ: Ի դեպ, «Գրքամոլի» ծրագիրը իրագործվում է 3 մակարդակով`1-ին մակարդակ`դասական աշխատանքների ընթերցում-քննարկում, 2-րդ`հայտնի անունների կենսագրություններ, 3-րդ` ֆիլմ և գիրք համադրություն»,- մանրամասնում է ՀԱՄԼԵՏԸ:


Եվ ինչպես ասում է ֆրանսիացի փիլիսոփա Դիդրոն` մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են ընթերցել: Եկեք չվերածվենք առանց մտքի մեխանիկական մարդուկների և մշտապես լինենք գրքամոլության «զոհը»:

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում