Ընտրակարգը կարող է փոխվել ֆունդամենտալ բարեփոխումների արդյունքում միայն. Հ. Նաղդալյան

Արխիվ 12-16

Ընտրակարգը կարող է փոխվել ֆունդամենտալ բարեփոխումների արդյունքում միայն. Հ. Նաղդալյան


Այսօր խորհրդարանում քննարկվում էր ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկները: Այս նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ընդգծեց, որ ընտրակարգի փոփոխությունը բխում է նաև իշխանությունների շահերից և կոչ արեց՝ թողնել կարծրացած դիրքորոշումը և հանուն երկրի ու սեփական շահի ՝ նստել քննարկման ընտրակարգի փոփոխման շուրջ: Համաձա՞յն է արդյոք այս հայտարարության հետ և առհասարակ տեսնո՞ւմ է ընտրական օրենսգրքի փոփոխման հրատապություն, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դիրքորոշումը.

- Ես չեմ կարծում, որ մեզ համար այդքան անհանգստանալու կարիք կա, թեև շնորհակալ ենք սրտացավ վերաբերվողներին: Ինչ վերաբերում է ընտրակարգի փոփոխմանը, ապա ես կարծում եմ՝ սա այն խնդիրը չէ, որը հայտարարություններով պետք է քննարկվի, այդ հայտարարություններն այս ծամծմված, երկար ճանապարհներով անցած, տարիներ շարունակ ծեծված թեմային ոչինչ չեն ավելացնելու: Ուզում եմ հիշեցնել, որ մեծամասնական-համամասնական համամասնությունը տարիների ընթացքում նվազել է և այդ ամբողջ գործընթացը աստիճանաբար իրականացվել է քննարկումների ճանապարհով, և սա հենց իշխանությունների մոտեցումն է եղել: Բայց եթե որևէ մեկը մտածում է, որ ընտրակարգի համամասնությունը փոխելով էականորեն փոփոխություններ կկատարվեն, ապա դա այդպես չէ: Համամասնության փոփոխությունը չէ բոլոր խնդիրների լուծումը: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք համարում ենք, որ սահմանադրական բարեփոխումներով և ֆունդամենտալ ռեֆորմներով պետք է գնալ իրավիճակի փոփոխության, այլ ոչ թե հայտարարություններով, կամ կոսմետիկ փոփոխություններով, որոնք իրականության մեջ ոչինչ չեն փոխում:

Ինչ վերաբերում է այն մտքին , թե հանրապետականը մեծամասնական ընտրակարգը պահելով իր համար բոնուս է ապահովում, պետք է ասեմ, որ մեր բոնուսը մեծամասնական ընտրակարգը չէ, մեր բոնուսը մեր կուսակցության կայացած տարածքային կազմակերպություններն են , մեր բազմաթիվ աշխատող գրասենյակներն են, մեր կուսակիցներն են, ՏԻՄ-երում մեր ակտիվ մասնակցությունն է, այսինքն՝ երբ խոսում են քաղաքական կուսակցությունների կայացման և կայանալու համար պայմաններ ստեղծելու մասին, ապա պետք է իմանան, որ մեր բոնուսը հենց այդ կայացած կուսակցությունն է իր ծրագրերով և իր աշխատանքով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում