ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԴԵ՞Մ
Արխիվ 12-16ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԴԵ՞Մ
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը մինչ քվեարկության դրվելը արժանացավ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների գնահատականներին: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ասաց, որ այս օրինագիծը դրական է հղի կանանց համար եւ անցել է երկար ճանապարհ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը, քանի որ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կանայք մեծ չափերով նպաստներ են ստացել: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ հայտարարեց, որ այս օրինագծով նման բան չի լինելու. «Հիմա ինձ համար անհասկանալի է, դուք դեմ եք, որ չաշխատող հղի մայրերը փող ստանան: Եթե դեմ եք, դեմ քվեարկեք»:
ԲՀԿ խմբակցության սխալը ուղղեց ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով հայտարարեց, որ որպես ՄԱԿ կուսակցության նախագահ` դեմ է քվեարկելու այս օրինագծին: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը ու ՀՅԴ-ը քվեարկությանը չմասնակցեցին: Ձայների մեծամասնությամբ օրինագիծն ընդունվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

